Հայերեն


Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե որևէ մեկը թեկուզ նեղ շրջապատում ասի, թե իր ծննդյան վկայականն իրականում իր մահվան վկայականն է, ապա կողքինները արդարացիորեն կանհանգստանան նրա հոգեկան առողջության համար: Միգուցե որևէ մեկը մտածի, թե նա փիլիսոփայաբար կատակում է: Բայց, ընդհանուր առմամբ, նման բան ասողին կնայեն տարօրինակ հայացքով: Դա՝ կենցաղում:

Մինչդեռ քաղաքականության մեջ, համենայն դեպս, Հայաստանի քաղաքական դաշտում, ավելին՝ այդ «դաշտի» ամենից բարձր՝ ԱԺ ամբիոնից, այն էլ՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը... Հայաստանի մահվան մասին է: Բառացի այսպես. «Եվ ասում եմ, Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն՝ անկախ պետություն պետք է չլինի»,- պնդում է Փաշինյանը:

Մի կերպ հաղթահարելով «իյա՜, իրո՞ք»-ով կամ նման մեկ այլ ֆրազով արձագանքելու մեծ գայթակղությունը, այնուամենայնիվ, համբերատար, առանց հույզերի, զինված ողջամտության երևակայական նշտարով, դիտարկենք, թե ինչի մասին են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանց վրա հիմնված գործողությունները:

Եվ, երբ որևէ մեկը, առավել ևս՝ տվյալ պետության քաղաքական իշխանության ղեկավարը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում է, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու մասին է, նա գործնականում ուժգին հարված է հասցնում նույն այդ պետության հիմքերի հիմքին:

Գաղափարաքաղաքական տեսանկյունից՝ մյուս հարվածը, որն ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ, Արցախյան շարժումը ուրանալը, հերքելը կամ չեղյալ հայտարարելն է: Հայաստանի ներկայիս պետությունը, որ տարածքով ձևավորվել է Հայկական ԽՍՀ հենքի վրա, բովանդակային առումով հենց Արցախյան շարժման ծնունդ է: Ուստի, երբ Նիկոլ Փաշինյանը առիթ-անառիթ հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը այլևս փակված է», նա գործնականում հայտարարում է, որ փակված է, ջնջված է կամ վերացված է Հայաստանի Հանրապետության գոյության գաղափարաքաղաքական հիմնասյուներից մեկը:

Հենց այս դիտարկումներն են հիմք տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի գլխավորությամբ իրականացվող գործընթացը ոչ թե «իրական Հայաստան» կամ «4-րդ հանրապետություն» ստեղծելու տպավորություն թողնի, այլ հենց պետականության ապամոնտաժման: Ավելին, ոչ թե՝ ապամոնտաժման, այլ հենց կազմաքանդման:

Բայց միայն Անկախության հռչակագիրը կամ զուտ գաղափարաքաղաքական շերտը չէ: Այլ շերտեր էլ կան:

Ահավասիկ, նման մի շերտ է բոլոր ասպեկտներով ադրբեջանական, նաև թուրքական պահանջների կատարումը Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանության ու նրա լիդերի կողմից: Կա՞ էլի որևէ բան, որ այնտեղից ասել են, իսկ Փաշինյանը չի արել կամ չի նախազդել, որ կանի:

Այսպես կոչված՝ սահմանազատո՞ւմ՝ ադրբեջանական կողմին տարածքային ու դիրքային զիջումներով: Արվել է և դեռ արվելու է: Այսպես կոչված՝ անկլավների հանձնո՞ւմ: Խոստացվել է ու օրերս էլ հայտարարվեց, որ արվելու է, ի լրումն՝ հայկական տարածքները ադրբեջաներեն անվանելով (իբր, որ դրա պատճառով պատերազմ չսկսվի):

Արցախյան ազատամարտում հաղթած զինվորականների, ղեկավարների բանտարկում և դա՞տ, քրեականի անվան տակ քաղաքական հետապնդումնե՞ր: Արվել է և արվում է: Հիմա՝ առավել ևս: Գործեր են հարուցված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նախօրեին նա արդեն չորրորդ անգամ կալանավորվեց, պարբերաբար գործեր են հարուցվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Ով կարծում է, թե սա զուտ Փաշինյանի «հոգին փառավորվելու» համար է, թող հպանցիկ աչքի անցկացնի ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնց էջերից անթաքույց ցնծություն է ծորում:

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերա՞զմ: Կատարված է և տակավին կատարվում է: Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում՝ Վաղարշապատում, դատարանի դահլիճում քննվում էր մտացածին մի «գործ», որի շրջանակում մեղադրանքներ են ներկայացված Ամենայն հայոց կաթողիկոսին, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Միայն այս ձևակերպումն ինքնին սարսափելի է:

Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ հենց պետականության կազմաքանդում: Առավել ևս, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն ազգային ինքնության, այլև ազգային պետականության հիմնասյուներից մեկն է:

Հաջորդ շերտը՝ հողեղեն ու կենսական: Այն է՝ տնտեսությունը: Ի՞նչ պետություն, եթե ինքնաբավ տնտեսություն չունի: Ի՞նչ է արվում տնտեսության հետ:

Փաշինյանի իշխանությունը, իբր, «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակում, իրականում դրա քողի տակ պարզապես վերացնում է սեփականության իրավունքը: Կամայականորեն կարող են վայրկենապես փակվել, կապարակնքվել տասնյակ ու տասնյակ ընկերություններ, տնտեսվարող հիմնարկություններ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարող են հայտնվել աշխատանքային ու սոցիալական անորոշության մեջ: Սա փաշինյանական իշխանության ներքո գտնվող Հայաստանի առօրյան է, այլ ոչ թե պատկեր՝ հակաուտոպիստական ինչ-որ ստեղծագործությունից:

Բազմամիլիոնանոց ներդրումներ անող ընկերությունը 1 անձնավորության հրահանգով կարող է հեռացվել ռազմավարական նշանակության խոշոր ընկերության ղեկավարումից, ըստ որում՝ խլման տարբերակով:

Գուցե պոպուլիստական այս «ռազգուլը» կամ արշավը հագուրդ է տալիս մարգինալլ յումպենների սոցիալական նախանձին, բայց գործնականում տնտեսության հերն անիծել է նշանակում: Ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղ ոչ միայն երաշխավորված չեն ներդրումները, ոչ միայն «բանկային գաղտնիքը» վերացված է, այլև սեփականության իրավունքն է «ժողովրդի անունից» ոտնատակված: Ավելին, ո՞վ իր կապիտալը կցանկանա պահել մի երկրում, որտեղ վերը թվարկված իրավունքները ոտնահարված են: Այնպես որ, թող զարմանալի չթվա, եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանից կապիտալի արտահոսք է սկսվել:

Շարունակենք, որովհետև էլի շերտեր կան: Պետականության կազմաքանդման մասին են նաև իրավակարգի իմաստախեղումն ու դատաիրավական համակարգը գործադիր իշխանության ղեկավարի թաշկինակի վերածելը: Կապ չունի՝ խոսքը վարչապետի ենթակայության տակ դրված քննչական-իրավապահ մարմիններին ԱԺ ամբիոնից հրահանգներ տալու մասին է, դատավորներին սպառնալու, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին «sms» հաղորդագրությամբ պաշտոնազրկելու:

Կարելի է, իհարկե, շարունակել մնալ քարոզչական թմբիրի մեջ` ձևացնելով ու երևակայելով, թե՝ «դա ինձ չի վերաբերում, դա իմ հետ կապ չունի…»: Բայց այդպես չէ: Կապ ունի: Որովհետև, երբ քանդվում կամ փլուզվում է պետականությունը, դրա ավերակների տակ ու հետևանքների մեջ հայտնվում են բոլորը, հատկապես նրանք, որ կարծում էին, թե դա իրենց չի վերաբերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»
Ամենադիտված