Հայերեն


Քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ. ՀՔԾ Քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ. ՀՔԾ

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով` սուտ մատնություններ կատարելու և պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ:

Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու` կաշառք ստանալու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին` հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները նրանից 2000 ռուսական ռուբլի կաշառք են ստացել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ և վկաների ցուցմունքերով հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու առիթով, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:

Մյուս քրեական գործը հարուցվել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Վերջինս, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քննիչին և ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Այսպես, Ա. Հովսեփյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննություն կատարող քննիչը կեղծել է իր և գործով հարցաքննված այլ անձանց ցուցմունքները` արձանագրությունների մեջ ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, հայտնել է, որ նախկին կնոջ ահազանգով իր բնակության վայր ժամանած ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները ծեծել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն:

Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նշանակված փորձաքննությունների, ինչպես նաև իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Հովսեփյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձանց կողմից չկատարված հանցագործությունների մասին:

Վերը նշված երկու դեպքերի` ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Հակոբյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր վերաբերյալ քննած քրեական գործը դատարան ուղարկելուց հետո այցելել է ՔԿՀ ու պահանջել, որ դատարանում իրեն մեղավոր ճանաչի իր կողմից չկատարված խարդախությունների և գողությունների մեջ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել իր մորը` նույն քրեական գործով ամբաստանյալ Ա. Հակոբյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատապարտյալի անձնական գործի զննությամբ և հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ քննիչը դատապարտյալի մատնանշած ժամերին ՔԿՀ չի այցելել, և վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործության մասին` քննիչին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Սուտ մատնություն կատարելու հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով` սուտ մատնություններ կատարելու և պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ: Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու` կաշառք ստանալու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին` հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները նրանից 2000 ռուսական ռուբլի կաշառք են ստացել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ և վկաների ցուցմունքերով հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու առիթով, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ: Մյուս քրեական գործը հարուցվել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Վերջինս, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քննիչին և ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Այսպես, Ա. Հովսեփյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննություն կատարող քննիչը կեղծել է իր և գործով հարցաքննված այլ անձանց ցուցմունքները` արձանագրությունների մեջ ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, հայտնել է, որ նախկին կնոջ ահազանգով իր բնակության վայր ժամանած ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները ծեծել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն: Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նշանակված փորձաքննությունների, ինչպես նաև իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Հովսեփյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձանց կողմից չկատարված հանցագործությունների մասին: Վերը նշված երկու դեպքերի` ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Հակոբյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր վերաբերյալ քննած քրեական գործը դատարան ուղարկելուց հետո այցելել է ՔԿՀ ու պահանջել, որ դատարանում իրեն մեղավոր ճանաչի իր կողմից չկատարված խարդախությունների և գողությունների մեջ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել իր մորը` նույն քրեական գործով ամբաստանյալ Ա. Հակոբյանին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատապարտյալի անձնական գործի զննությամբ և հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ քննիչը դատապարտյալի մատնանշած ժամերին ՔԿՀ չի այցելել, և վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործության մասին` քննիչին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Սուտ մատնություն կատարելու հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված