Հայերեն


«Ֆազի» ու «Շիբի» Vivaro-ում տեղի ունեցած «ռազբորկան» ավարտվել է հետույքի հրազենային վնասվածքներով «Ֆազի» ու «Շիբի» Vivaro-ում տեղի ունեցած «ռազբորկան» ավարտվել է հետույքի հրազենային վնասվածքներով

Ամենաընթերցված

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվել է Կարո Աբրահամյանի գործի դատական քննությունը:

41-ամյա Կարո Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրված երկու անձանց առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 26-ին, ժամը 18-ի սահմաններում Երևանի 16-րդ թաղամասի 41 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում Կարո Աբրահամյանը իր մոտ ապօրինի պահվող 9 մմ տրամաչափի սպորտային և վարժական նշանակության ակոսափող հրազենից արձակել է երեք կրակոց, որոնցից մեկը դիպել է Արթուր Թորոյանի աջ ազդրին, մյուսը՝ Սերգեյ Գրիգորյանի հետույքի շրջանին: Վերջիններիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս. Թորոյանին՝ աջ ազդրի միջին երրորդականի, Գրիգորյանին՝ հետույքի աջ կեսի միջանցիկ հրազենային վիրավորման ձևով:

Կարո Աբրահամյանը նախաքննության ու դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Արթուր Թորոյանը հայտնել է, թե Կարո Աբրահամյանին ճանաչում է շուրջ 10 տարի, նրա հետ մտերիմ է: Ճանաչում է նաև «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին: 2016 թվականի հունվարի 26-ին, ժամը 19-ի սահմաններում գնացել է Կարոյի բուքմեյքերական գրասենյակ: Քիչ անց դուրս է եկել գրասենյակից, որ հեռանա, երկու-երեք րոպե անց՝ գրասենյակից մոտ 10 մետր հեռավորության վրա բարձր «գմփոց» է լսել ու չի հիշում, թե ինչ հանգամանքներում՝ ստացել է վնասվածք՝ աջ ոտքի շրջանում: Տաքսիով անմիջապես գնացել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Թորոյանը պնդել է, թե դեպքի օրը ինքը «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին ընդհանրապես չի տեսել…

Տուժող Սերգեյ Գրիգորյանն իր հերթին հայտնել է, թե ինքը տուժող չէ: Կարո Աբրահամյան անուն-ազգանունով անձի չի ճանաչում: Ինքը հրազենային վնասվածք չի ստացել, վնասվածք ստացել է… ընկնելու հետևանքով…

Վկա Ռ.-ն նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե Կարո Աբրահամյանին ճանաչում է, նրա հետ լավ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը գնացել է Կարոյին պատկանող բուքմեյքերական գրասենյակ: Այնտեղ էին Կարոն, նրա երկու ընկերները, գրասենյակի աշխատողն ու իր ընկեր Հ.-ն:

Ինքը լսել է, որ Կարոն հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ: Նա ասել է՝ եթե բան ունեն խոսելու, թող իրենք գան գրասենյակ:

Հեռախոսն անջատելուց հետո ընկերոջ հարցին Կարոն պատասխանել է, թե խոսում էր «Ֆազի» հետ, «Շիբն» ուզում է իրեն տեսնել…

Որոշ ժամանակ անց գրասենյակ են մտել 30-35 տարեկան տղամարդիկ: «Ֆազը» պահանջել է, որ Կարոն անջատի հեռախոսը, նրանք նստել են բազմոցին, խոսել են Կարոյի հետ, մյուսները կանգնած են մնացել: Խոսողները սկսել են վիճել, իրար հարվածել են:

Ծեծկռտուք է սկսվել: Ինքը նկատել է, որ ինչ-որ մեկը ուզում է ծեծել իր ընկեր Հ.-ին: Ինքը հարվածել է այդ անձին, եկածներից 4-5 հոգի հարձակվել են իր վրա, գցել են բազմոցին ու սկսել են հարվածել: Ինքը Հ.-ի ձեռքին ատրճանակ է նկատել, նա կրակել է գետնին, ցանկացել է երկրորդ կրակոցը արձակել գետնին, իրեն ծեծողները հարձակվել են նրա վրա ու ատրճանակը վերցրել են ձեռքից: Դրանից մի քանի վայրկյան անց լսվել է երկրորդ կրակոցը: Ինքը թեքվել ու ատրճանակ է տեսել Կարոյի ձեռքին: Տեսել է, որ «Ֆազը» փաթաթվեց Կարոյին ու գոռաց. «Բռնեք, տղեք, չթողեք, ինձ խփելա»:

Հավաքվածների մի մասը դուրս է եկել գրասենյակից: Ինքն էլ, մտածելով, որ իրեն կարող է պատահական գնդակ դիպչել, դուրս է եկել ու դուրս գալուն պես լսել է ևս մի կրակոց: Վախից գրասենյակ չի վերադարձել: Ամբողջ միջադեպը տևել է 3-4 րոպե: Գրասենյակի դիմաց խառնաշփոթ է սկսվել, բոլորը բղավել են, որ ոչ ոք ներս չմտնի, ներսում կրակում են…

Վկա Է.-ն՝ գրասենյակի աշխատողը, հայտնել է, որ դեպքի պահին գրասենյակում էին Կարոն, նրա ընկերները: Ինքը լսել է Կարոյի հեռախոսային խոսակցությունը ոմն «Ֆազի» հետ: Որոշ ժամանակ անց գրասենյակ են եկել միջին տարիքի մոտ15 տղամարդ: Բարևել են Կարոյին: Մի մասը նստել է, մի մասը մնացել է կանգնած: Կարճ ժամանակ անց նրանք սկսել են ագրեսիվ խոսել: Ինքը հասկացել է, որ վեճ է լինելու, անախորժություններից խուսափելու համար դուրս է եկել գրասենյակից: Դուրս գալու պահին արդեն հայհոյանքներ է լսել, հետո էլ՝ չորս կրակոց: Վազքով մտել է շենք, վազքով բարձրացել է վերևի հարկ: Այնտեղ մնացել է մոտ տասը րոպե: Հետո իջել է բակ, գրասենյակի կողմ չի գնացել: Բայց հիշելով, որ հեռախոսը թողել է գրասենյակում, գնացել է դեպի գրասենյակ: Ներս է մտել բակում գտնվող տղաների հետ: Ներսում արդեն ոչ ոք չկար: Իրերը տակնուվրա էին արված՝ սեղանը կոտրված էր, աթոռներն ընկած էին գետնին, ծաղկամանը շրջված էր, հողը թափված էր գետնին, կար կոտրված բաժակ, բազմոցների վրա արյան հետքեր կային… Որոշ չափով մաքրել է գրասենյակը, դուռը փակել ու գնացել:

Դատարանը Կարո Աբրահամյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասերով:

Կարո Աբրահամյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 29-ից:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվել է Կարո Աբրահամյանի գործի դատական քննությունը: 41-ամյա Կարո Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրված երկու անձանց առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 26-ին, ժամը 18-ի սահմաններում Երևանի 16-րդ թաղամասի 41 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում Կարո Աբրահամյանը իր մոտ ապօրինի պահվող 9 մմ տրամաչափի սպորտային և վարժական նշանակության ակոսափող հրազենից արձակել է երեք կրակոց, որոնցից մեկը դիպել է Արթուր Թորոյանի աջ ազդրին, մյուսը՝ Սերգեյ Գրիգորյանի հետույքի շրջանին: Վերջիններիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս. Թորոյանին՝ աջ ազդրի միջին երրորդականի, Գրիգորյանին՝ հետույքի աջ կեսի միջանցիկ հրազենային վիրավորման ձևով: Կարո Աբրահամյանը նախաքննության ու դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Տուժող Արթուր Թորոյանը հայտնել է, թե Կարո Աբրահամյանին ճանաչում է շուրջ 10 տարի, նրա հետ մտերիմ է: Ճանաչում է նաև «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին: 2016 թվականի հունվարի 26-ին, ժամը 19-ի սահմաններում գնացել է Կարոյի բուքմեյքերական գրասենյակ: Քիչ անց դուրս է եկել գրասենյակից, որ հեռանա, երկու-երեք րոպե անց՝ գրասենյակից մոտ 10 մետր հեռավորության վրա բարձր «գմփոց» է լսել ու չի հիշում, թե ինչ հանգամանքներում՝ ստացել է վնասվածք՝ աջ ոտքի շրջանում: Տաքսիով անմիջապես գնացել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Թորոյանը պնդել է, թե դեպքի օրը ինքը «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին ընդհանրապես չի տեսել… Տուժող Սերգեյ Գրիգորյանն իր հերթին հայտնել է, թե ինքը տուժող չէ: Կարո Աբրահամյան անուն-ազգանունով անձի չի ճանաչում: Ինքը հրազենային վնասվածք չի ստացել, վնասվածք ստացել է… ընկնելու հետևանքով… Վկա Ռ.-ն նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե Կարո Աբրահամյանին ճանաչում է, նրա հետ լավ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը գնացել է Կարոյին պատկանող բուքմեյքերական գրասենյակ: Այնտեղ էին Կարոն, նրա երկու ընկերները, գրասենյակի աշխատողն ու իր ընկեր Հ.-ն: Ինքը լսել է, որ Կարոն հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ: Նա ասել է՝ եթե բան ունեն խոսելու, թող իրենք գան գրասենյակ: Հեռախոսն անջատելուց հետո ընկերոջ հարցին Կարոն պատասխանել է, թե խոսում էր «Ֆազի» հետ, «Շիբն» ուզում է իրեն տեսնել… Որոշ ժամանակ անց գրասենյակ են մտել 30-35 տարեկան տղամարդիկ: «Ֆազը» պահանջել է, որ Կարոն անջատի հեռախոսը, նրանք նստել են բազմոցին, խոսել են Կարոյի հետ, մյուսները կանգնած են մնացել: Խոսողները սկսել են վիճել, իրար հարվածել են: Ծեծկռտուք է սկսվել: Ինքը նկատել է, որ ինչ-որ մեկը ուզում է ծեծել իր ընկեր Հ.-ին: Ինքը հարվածել է այդ անձին, եկածներից 4-5 հոգի հարձակվել են իր վրա, գցել են բազմոցին ու սկսել են հարվածել: Ինքը Հ.-ի ձեռքին ատրճանակ է նկատել, նա կրակել է գետնին, ցանկացել է երկրորդ կրակոցը արձակել գետնին, իրեն ծեծողները հարձակվել են նրա վրա ու ատրճանակը վերցրել են ձեռքից: Դրանից մի քանի վայրկյան անց լսվել է երկրորդ կրակոցը: Ինքը թեքվել ու ատրճանակ է տեսել Կարոյի ձեռքին: Տեսել է, որ «Ֆազը» փաթաթվեց Կարոյին ու գոռաց. «Բռնեք, տղեք, չթողեք, ինձ խփելա»: Հավաքվածների մի մասը դուրս է եկել գրասենյակից: Ինքն էլ, մտածելով, որ իրեն կարող է պատահական գնդակ դիպչել, դուրս է եկել ու դուրս գալուն պես լսել է ևս մի կրակոց: Վախից գրասենյակ չի վերադարձել: Ամբողջ միջադեպը տևել է 3-4 րոպե: Գրասենյակի դիմաց խառնաշփոթ է սկսվել, բոլորը բղավել են, որ ոչ ոք ներս չմտնի, ներսում կրակում են… Վկա Է.-ն՝ գրասենյակի աշխատողը, հայտնել է, որ դեպքի պահին գրասենյակում էին Կարոն, նրա ընկերները: Ինքը լսել է Կարոյի հեռախոսային խոսակցությունը ոմն «Ֆազի» հետ: Որոշ ժամանակ անց գրասենյակ են եկել միջին տարիքի մոտ15 տղամարդ: Բարևել են Կարոյին: Մի մասը նստել է, մի մասը մնացել է կանգնած: Կարճ ժամանակ անց նրանք սկսել են ագրեսիվ խոսել: Ինքը հասկացել է, որ վեճ է լինելու, անախորժություններից խուսափելու համար դուրս է եկել գրասենյակից: Դուրս գալու պահին արդեն հայհոյանքներ է լսել, հետո էլ՝ չորս կրակոց: Վազքով մտել է շենք, վազքով բարձրացել է վերևի հարկ: Այնտեղ մնացել է մոտ տասը րոպե: Հետո իջել է բակ, գրասենյակի կողմ չի գնացել: Բայց հիշելով, որ հեռախոսը թողել է գրասենյակում, գնացել է դեպի գրասենյակ: Ներս է մտել բակում գտնվող տղաների հետ: Ներսում արդեն ոչ ոք չկար: Իրերը տակնուվրա էին արված՝ սեղանը կոտրված էր, աթոռներն ընկած էին գետնին, ծաղկամանը շրջված էր, հողը թափված էր գետնին, կար կոտրված բաժակ, բազմոցների վրա արյան հետքեր կային… Որոշ չափով մաքրել է գրասենյակը, դուռը փակել ու գնացել: Դատարանը Կարո Աբրահամյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասերով: Կարո Աբրահամյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 29-ից:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված