Հայերեն


«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանը շարունակում է մեծացնել Հայաստանի արտահանումների արգելքի ցանկը։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության պլանավորում Ռուսաստանի կողմից։ «Քվոտավորում է իրականացվում, այսինքն, կարծես թե, փորձարկում Հայաստանի նկատմամբ, որը, եթե ստացվի, հետագայում կկիրառեն նաև այլ պետություններում կամ հենց իրենց մոտ։ Հայաստանի իշխանություններին պատասխան են հնչեցնում, որ դուք չեք կարողանում հաշվառել, թե որքան արտադրեք, մենք ձեր փոխարեն կհաշվառենք։ Սրա վտանգներից է Հայաստանի տնտեսության սպառողականացումը, այսինքն՝ արտադրել շատ քիչ խմբաքանակ և բացառապես ռուսական շուկայի համար, ընդ որում՝ զուգահեռ իրականության մեջ դա ուղեկցվում է նաև ապրանքների որակական հատկանիշները բնութագրելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին հայտարարում է, որ Հայաստանում աճեցրած ձուկը չենք ցանկանում օգտագործել, հայկական կոնյակը թեյի գույն տված է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նաև Հայաստանի քաղաքացիները մեր ներքին շուկայում բավականին զգուշորեն են վերաբերվելու և ձեռք չեն բերելու ապրանքները, ինչը հանգեցնելու է հայկական արտադրանքի թողարկման դադարեցման, ինչին արդեն հետևելու է թուրքականի ներկրումը, և Հայաստանը դառնալու է սպառողական, իրենից որևէ բան չներկայացնող պետություն. նրա ամբողջ դիմադրողականությունը ջարդվում է»,նկատում է մեր զրուցակիցը։

Այս համատեքստում անդրադառնում ենք նաև Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազանգին։ Սարգսյանը նախ հիշեցնում է՝ որևէ մեկը չգիտի, թե ինչպիսին է եղել այդ զանգի բովանդակությունը։ «Ռուսական կողմի հայտարարությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է հանրաքվեի պահանջ։ Վտանգավոր բան է տեղի ունենում։ Եթե ամբողջական տեղեկատվությունը վերլուծում ենք, խնդիրն աշխարհաքաղաքական է։ Սահմանադրության փոփոխությունը պետք է Հայաստանին իրապես ոչնչացնելու և ինքնիշխանությունը կորցնելու համար։ Հայաստանի գոյության իրավունքն ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքն է։ Եվ եթե տարբեր պետություններ, արդեն կապ չունի՝ դաշնակից, թե ոչ դաշնակից, Հայաստանին պարտադրում են Անկախության հռչակագրի հղումը հանել Սահմանադրությունից, սա նշանակում է Հայաստանի գոյության լեգիտիմ հիմքի վերացում։ Զուգահեռ իրականության մեջ, կարծես թե, տեղի է ունենում Խորհրդային Միության փլուզման ապալեգիտիմացման գործընթաց, այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը հանում է Սահմանադրությունից նախաբանը և դուրս է մնում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումից, ստացվում է՝ պետք է օգտվի արդեն տարածքային ամբողջականության ինստիտուտից, իսկ տարածքային ամբողջականության մեջ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միության տարածք է։ Հետևաբար, սահուն կերպով, ինչպես տեղի էր ունենում Արցախի հանձնում և հայաթափում «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման տակ, Հայաստանի ինքնիշխանության անվան տակ այժմ տեղի է ունենում Հայաստանի դիմադրողականության ջարդում և ինքնիշխանության ամբողջական վերացում»,-հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առանց Հայաստանի ԵԱՏՄ-ն գոյություն չի ունենա, ավելի կոնկրետ՝ «եթե արտահանման հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ «Հայաստանից արտահանումների նվազեցումը կամ դադարեցումը չի կարող ԵԱՏՄ շուկային վնաս հասցնել, որովհետև Հայաստանի համար արտահանումները կենսական նշանակություն ունեն, բայց ԵԱՏՄ շուկայի համար շատ չնչին գումար է՝ 0,01 տոկոսի շրջանակներում դա կարող է լինել, իսկ դա երբևէ չի կարող խոշորագույն շուկաներին վնաս հասցնել։ Դրան գումարած՝ Հայաստանից արտահանման դադարեցումն անմիջապես կփոխարինվի այլ երկրներից արտահանմամբ։ Օրինակ՝ Հայաստանից արտահանվում է ձուկ-ձկնամթերք, Ռուսաստանում ձկնամթերքի խնդիր առհասարակ չկա, եթե զուտ տեսակային հատկանիշներն ենք վերլուծում, այսինքն՝ ձկան այնպիսի տեսակ, որն աճեցվում է Հայաստանում, նույնը կարող է կատարվել, ասենք, Վրաստանում։ Ռուսաստանի համար դա շատ ավելի շահեկան կարող է լինել, աշխարհաքաղաքական ազդեցությունը տարբեր երկրներում, մասնավորապես՝ տարածաշրջանում, կարող է ավելացնել։ Սա առաջնային հարցն է։ Եթե անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի խոսքին, ապա քանի որ շատ դեպքերում նա չի հասկանում, թե ինչ է խոսում, նաև չհասկացվածության արդյունքում է նա տալիս որոշակի ինֆորմացիա, որը պետք չէր տալ։ Խոսեց ԵԱՏՄ-ի փլուզման մասին։ Մեր զրույցի ընթացքում խոսում էինք Խորհրդային Միության՝ որևէ ձևաչափով վերականգնման մասին։ Եթե Խորհրդային Միությունը պետք է որևէ ձևաչափով վերականգնվի, ապա իրապես ԵԱՏՄ-ն պետք է փլուզվի։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ դրա մասին դեռևս բարձրաձայնել, ուղղակի անգիտակցաբար բարձրաձայնեց։ Սա դեռևս այդ աշխարհաքաղաքական մտավախության շարունակությունն է»,ասում է նախաձեռնության ղեկավարը։

Էլ ի՞նչ սահմանափակումների սպասել։ Կարծիք կա, որ հաջորդը գազի սակագնի բարձրացումն է։ «Գազի սակագնի մասով զարգացումների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև դա կլինի ամենավերջին տարբերակում, ընդ որում՝ եթե, այնուամենայնիվ, մտադրությունը Խորհրդային Միության կամ Միութենական պետության վերականգնումն է, ապա դեռևս գազի սակագնի բարձրացման մասին վաղ է խոսել, բայց կտեսնենք Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսության պլանավորման պարագայում արտադրանքի ծավալների կրճատում, հայկական շուկայում վաճառքի ծավալների նվազեցում, ինչն անմիջապես հանգեցնելու է գյուղատնտեսության անշահութաբերության և իրական ռեցեսիայի, ինչը նշանակում է, որ ներկրումը պետք է ավելանա։ Տարբեր հաշվարկներով, մոտ 150 հազար մեր հայրենակից զբաղված է գյուղատնտեսության ոլորտում։ Անշահութաբերության պայմաններում նրանք նույնպես դասվում են աղքատների շարքին։ Բնականաբար, կկրճատվի գյուղատնտեսական արտադրանքից բխող մշակող սննդի արդյունաբերությունը, ինչպես նաև ձկնարդյունաբերությունը, ծաղիկների արտադրությունը և այլն։ Այս բոլոր աշխատակազմերը դառնում են գործազուրկ։ Առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը»։

Եթե խոսում ենք ինքնիշխանության մասին, ապա առաջին հերթին պետք է ունենանք ամուր տնտեսություն։ Իսկ եթե երկրի ողնաշարի հիմքերից մեկին՝ տնտեսությանը պարբերաբար հարվածներ են հասցվում, կարելի՞ է խոսել ինքնիշխանության մասին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում պարբերաբար շահարկում է այս տերմինը։ «Ինքնիշխանություն ասվածն առաջին հերթին նշանակում է տնտեսական ինքնիշխանություն, որովհետև տնտեսությունն այն ոլորտն է, որ ամեն ինչի մեկնակետն է, սկզբնաղբյուրը։ Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն։ Տնտեսական ինքնիշխանություն նշանակում է դիվերսիֆիկացված տնտեսություն, այսինքն՝ արտահանումների և ներմուծումների իրական դիվերսիֆիկացիա։ Երբ որևէ երկիր, օրինակ՝ մեզ հետ ամենամեծ առևտրաշրջանառություն ունեցող դաշնակից Ռուսաստանը, որոշի սահմանափակումներ կիրառել, անմիջապես կարողանանք այդ ապրանքները, արտադրանքը ուղղել այլ երկրներ, բայց փաստացի չենք կարողանում։ Ինչո՞ւ, որովհետև չունենք որակական անհրաժեշտ հատկանիշները, հայկական արտադրանքը մրցունակ չէ հարավային, արևմտյան, արևել յան շուկաներում։ Դրա համար ինքնիշխանությունը հենց այստեղից արդեն վտանգված է, կախված ենք բացառապես մեկ շուկայից։ Հայաստանը տնտեսական ինքնիշխանությունից մինչև քաղաքական ինքնիշխանություն բացարձակ չունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է մի բան, պետք է դրա՝ տրամագծորեն հակառակը պատկերացնենք։ Խոսեց ինքնիշխանության մասին, ուրեմն հիշեք, որ ամենակախյալ տնտեսությունն ու պետությունն ունենք։Կախված ենք Ռուսաստանից էներգակիրների առումով՝ 70 տոկոսի, վառելիքային համակարգի առումով՝ մոտավորապես 90 տոկոսի, տրանսֆերտային փոխանցումների, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնողներից ֆիզիկական անձանց փոխանցվող եկամուտների առումով՝ 70 տոկոսի, արտահանումների առումով՝ 50 տոկոսի չափով, նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով էլ է արտահանվում և, այնուամենայնիվ, Ռուսաստան ուղղվում, ապա 60-70 տոկոսով էլ այստեղ ենք կախված, այսինքն՝ միջինացված տարբերակով Հայաստանի եկամտի 70 տոկոսը ձևավորվում է Ռուսաստանից։ Սրանից այն կողմ կախվածություն գոյություն չունի»,եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ
Ամենադիտված