Հայերեն


Ադրբեջանը Հայաստանի դեմ սադրանք է պատրաստում ֆուտբոլի Եվրոլիգայի խաղարկության ժամանակ

Բաց մի թողեք

Առաջին / Ադրբեջանը հերթական հակահայկական սադրանքն է նախաձեռնել, որը պատրատվում է օգտագործել ֆուտբոլի միջոցով: Այսօր տեղի են ունենալու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Մասնավորապես, Բաքվում տեղի «Ինտերը» մրցելու է Սերբական «Մլադոստի» հետ: Ադրբեջանական ակումբը երեկ պաշտոնական նամակով դիմել է ՈՒԵՖԱ-ին, որպեսզի հանդիպումից առաջ տեղի ունենա սգո արարողություն հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում զոհված Սահիբա Գուլիևայի և Զահրա Գուլիևայի հիշատակին։ Հանդիպումը տեղի է ունենալու «Դալգա Արենա» մարզադաշտում և կսկվի Երևանի ժամանակով 21-ին:

«Ինտեր» ակումբի նախագահ Ազեր Ալիևը կոչով դիմել է Եվրոպա լիգայի մասնակից բոլոր թիմերին՝ հորդորելով խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով, ինչպես նաև բոյկոտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները: «Հուսով եմ, որ ՈՒԵՖԱ-ն դրական պատասխան կտա, և «Դալգա Արենայում» կլինի սգո արարողություն, և ինչպես մեր, այնպես էլ սերբական թիմի ֆուտբոլիստներն ու մրցավարները կհարգեն հայ զինվորականների կողմից սպանված ամնեղ զոհերի հիշատակը: Եվրոպա լիգայի խաղարկությունը լավ առիթ է աշխարհին իրազեկելու հայերի ահաբեկչական գործողությունների մասին: Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները ամեն ինչ կանեն Ադրբեջանի պատիվը բարձր պահելու համար: Վստահ եմ, որ եվրոպական մի շարք մարզադաշտերում տեղի կունենան ակցիաներ ըննդեմ ահաբեկչական Հայաստանի»,- ասել է Ալիևը:

Թեև «Ինտեր»-«Մլադոստ» հանդիպմանը մնացել է մի քանի ժամ, այդուհանդերձ ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբի նամակին որևէ կերպ չի արձագանքել: Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Զիրան», այսօր հյուրընկալվելու է Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժ» թիմին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս թիմը ևս պատրաստվում է յուրատեսակ ակցիա իրականացնել ի հիշատակ Ալխանլու գյուղում զոհվածների: Թե ինչպիսի ակցիա է իրականացնելու «Զիրան»՝ չի նշվում:

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի կողմից արգելված է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ քաղաքական ակցիաների դրսևորումը: Արգելված են նաև քաղաքական ցուցապաստառները, որոնք սովորաբար մարզադաշտ են բերում ֆուտբոլասերները: Այս ամենն անտեսելով՝ ադրբեջանցիները Եվրոպա լիգայի խաղարկության ժամանակ պատրաստվում են Հայաստանի դեմ սադրանք իրականացնել: Տեղեկացնենք, որ հայկական թիմերից Երևանի «Փյունիկը» այսօր Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու՝ Բրատիսլավայում մրցելով այս քաղաքի «Սլովան» թիմի հետ: Գյումրիի «Շիրակն» էլ խաղալու է Սլովենիայում՝ ուժերը չափելով «Գորիցայի» հետ: Վարզգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կապանի «Գանձասար-Կապանը» կխաղա Մոնտենեգրոյի «Մլադոստ» թիմի հետ:

Դժվար թե «Ինտեր» ակումբի նախագահի կոչին արձագանքեն Եվրոպական թիմերը և խաղադաշտ դուրս գան սև թևկապներով: Ամեն դեպքում, եթե երևանյան հանդիպման ժամանակ սադրանքի հավանականությունը 0-ական է, ապա մեր մյուս երկու թիմերի մասնակցությամբ արտագնա մրցավեճերին հնարավոր է՝ տեղի ունենան հակահայկական ակցիաներ: Մասնավորապես, գործնականում անհնար է արգելափակել Եվրոպայում բնակվող ադրբեջանցիների մուտքը մարզադաշտեր, որտեղ ելույթ են ունենալու Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Փյունիկը»:

Ֆուտբոլի միջոցով եվրոպական հանրությանը ինչ-որ բան ապացուցելը ոչ այլ ինչ է, քան տկարություն: Ինչ խոսք, «Ինտերի» ֆուտբոլիստները, ի հիշատակ զոհերի, կարող են խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով, բայց չի կարելի մրցակից թիմերին, ինչպես նաև մրցավարական բրիգադին, բառի բուն իմաստով, պարտադրել հանդիպումից առաջ սգալ սեփական վիշտը: Կոռեկտ չէ նաև մյուս թիմերին հորդորել ֆուտբոլային տոնը վերածել վշտի կամ բոյկոտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները:

Ադրբեջանը հերթական հակահայկական սադրանքն է նախաձեռնել, որը պատրատվում է օգտագործել ֆուտբոլի միջոցով: Այսօր տեղի են ունենալու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Մասնավորապես, Բաքվում տեղի «Ինտերը» մրցելու է Սերբական «Մլադոստի» հետ: Ադրբեջանական ակումբը երեկ պաշտոնական նամակով դիմել է ՈՒԵՖԱ-ին, որպեսզի հանդիպումից առաջ տեղի ունենա սգո արարողություն հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում զոհված Սահիբա Գուլիևայի և Զահրա Գուլիևայի հիշատակին։ Հանդիպումը տեղի է ունենալու «Դալգա Արենա» մարզադաշտում և կսկվի Երևանի ժամանակով 21-ին: «Ինտեր» ակումբի նախագահ Ազեր Ալիևը կոչով դիմել է Եվրոպա լիգայի մասնակից բոլոր թիմերին՝ հորդորելով խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով, ինչպես նաև բոյկոտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները: «Հուսով եմ, որ ՈՒԵՖԱ-ն դրական պատասխան կտա, և «Դալգա Արենայում» կլինի սգո արարողություն, և ինչպես մեր, այնպես էլ սերբական թիմի ֆուտբոլիստներն ու մրցավարները կհարգեն հայ զինվորականների կողմից սպանված ամնեղ զոհերի հիշատակը: Եվրոպա լիգայի խաղարկությունը լավ առիթ է աշխարհին իրազեկելու հայերի ահաբեկչական գործողությունների մասին: Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները ամեն ինչ կանեն Ադրբեջանի պատիվը բարձր պահելու համար: Վստահ եմ, որ եվրոպական մի շարք մարզադաշտերում տեղի կունենան ակցիաներ ըննդեմ ահաբեկչական Հայաստանի»,- ասել է Ալիևը: Թեև «Ինտեր»-«Մլադոստ» հանդիպմանը մնացել է մի քանի ժամ, այդուհանդերձ ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբի նամակին որևէ կերպ չի արձագանքել: Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Զիրան», այսօր հյուրընկալվելու է Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժ» թիմին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս թիմը ևս պատրաստվում է յուրատեսակ ակցիա իրականացնել ի հիշատակ Ալխանլու գյուղում զոհվածների: Թե ինչպիսի ակցիա է իրականացնելու «Զիրան»՝ չի նշվում: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի կողմից արգելված է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ քաղաքական ակցիաների դրսևորումը: Արգելված են նաև քաղաքական ցուցապաստառները, որոնք սովորաբար մարզադաշտ են բերում ֆուտբոլասերները: Այս ամենն անտեսելով՝ ադրբեջանցիները Եվրոպա լիգայի խաղարկության ժամանակ պատրաստվում են Հայաստանի դեմ սադրանք իրականացնել: Տեղեկացնենք, որ հայկական թիմերից Երևանի «Փյունիկը» այսօր Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու՝ Բրատիսլավայում մրցելով այս քաղաքի «Սլովան» թիմի հետ: Գյումրիի «Շիրակն» էլ խաղալու է Սլովենիայում՝ ուժերը չափելով «Գորիցայի» հետ: Վարզգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կապանի «Գանձասար-Կապանը» կխաղա Մոնտենեգրոյի «Մլադոստ» թիմի հետ: Դժվար թե «Ինտեր» ակումբի նախագահի կոչին արձագանքեն Եվրոպական թիմերը և խաղադաշտ դուրս գան սև թևկապներով: Ամեն դեպքում, եթե երևանյան հանդիպման ժամանակ սադրանքի հավանականությունը 0-ական է, ապա մեր մյուս երկու թիմերի մասնակցությամբ արտագնա մրցավեճերին հնարավոր է՝ տեղի ունենան հակահայկական ակցիաներ: Մասնավորապես, գործնականում անհնար է արգելափակել Եվրոպայում բնակվող ադրբեջանցիների մուտքը մարզադաշտեր, որտեղ ելույթ են ունենալու Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Փյունիկը»: Ֆուտբոլի միջոցով եվրոպական հանրությանը ինչ-որ բան ապացուցելը ոչ այլ ինչ է, քան տկարություն: Ինչ խոսք, «Ինտերի» ֆուտբոլիստները, ի հիշատակ զոհերի, կարող են խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով, բայց չի կարելի մրցակից թիմերին, ինչպես նաև մրցավարական բրիգադին, բառի բուն իմաստով, պարտադրել հանդիպումից առաջ սգալ սեփական վիշտը: Կոռեկտ չէ նաև մյուս թիմերին հորդորել ֆուտբոլային տոնը վերածել վշտի կամ բոյկոտել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված