Հայերեն


Ինչ է սպասվում Հայաստանին Թրամփի ու Պուտինի հանդիպումից

Բաց մի թողեք

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանը քննարկվելու են մոլորակի առավել թեժ խնդիրները՝ Սիրիա, Ուկրաինա եւ Հյուսիսային Կորեա: Այդուհանդերձ, հանդիպման արդյունքները ուղղակիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի երկրների վրա, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ընթացքում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Հարավային Կովկասի հարցերը, հավանաբար, չեն քննարկվելու: Այդ հանդիպման արդյունքները, սակայն ուղղակի ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ամերիկյան վերլուծաբան Սթիվեն Բլանքը:

«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»,- ասել է նա:

Վերլուծաբանի կարծիքով՝ այս առաջին հանդիպման ընթացքում Թրամփի ու Պուտինի ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիան, Ուկրաինան եւ Հյուսիսային Կորեան: Բլանկի կարծիքով, սակայն լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, քանի որ խնդիրներից յուրաքանչյուրը խարսխված է հակասությունների լուրջ բեռի վրա. «Չեմ կարծում, որ կողմերից որեւէ մեկն այս հանդիպման ընթացքում զգալի արդյունք կարձանագրի»:

Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման բացասական ավարտը կարող է անտեղի ավելացնել ճնշումը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ընդգծում է Սթիվեն Բլանքը:

Մեկ այլ վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Սեստանովիչն ակնկալում է, որ հանրությունն ուշադրություն կդարձնի ոչ միայն հանդիպման բովանդակային կողմին, այլեւ՝ առաջնորդների շարժումներին. «Երկուսն էլ՝ ե՛ւ Թրամփը, ե՛ւ Պուտինը «ժեստերի լեզվի» սիրահար են եւ հանդիպումը կարող է դիտարկվել նաեւ այդ հարթության մեջ. որքան սառն էր հայացքը, որքան մեծ ձանձրույթ կամ ընդհակառակը՝ ջերմություն է փորձում փոխանցել առաջնորդն իր ժեստերով»:

Սեստանովիչի խոսքով, նման սպասումների պատճառով Թրամփի եւ Պուտինի հանդիպման արդյունքները կարող են դիտարկվել ոչ թե բովանդակային պայմանավորվածություններով, այլ՝ հպանցիկ ժեստով կամ արտահայտությամբ: Մինչդեռ, իրականում, հանդիպման հիմնական ակնկալիքը, ըստ դեսպանի, պետք է լինի մեկը. «Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփին եւ Պուտինին կհաջողվի անձամբ սահմանել ռուս-ամերիկյան հարաբերությունները, թե՞ այդ հարաբերություններն ուղղակի սահմանվելու են անդեմ բյուրոկրատական հաստատությունների միջոցով»:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված