Հայերեն


«Այ իմ ժամանակ լավ էր․․․»

Քաղաքականություն

«Առավոտ»-ն՝ իր խմբագրականում, գրում է․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Ազատությանը» տված հարցազրույցը բաղկացած էր երեք բաժիններից` Ղարաբաղի հարց, տնտեսական վիճակ եւ «Սասնա ծռեր»: Երեք հարցերում էլ Քոչարյանը տվեց հիմնականում ճիշտ գնահատականներ, որոնք, սակայն, որոշակի լրացման կարիք ունեն:
Նախ` Հայաստանում ավանդույթ կա, որ նախկին պաշտոնյան, առաջին հերթին` նախագահը, իրավիճակի գնահատականը տալով, անպայման համեմատություններ է անում` «այ, իմ ժամանակ…»: Այդ համեմատությունները վկայում են մի շատ պարզ իրողության մասին` տվյալ պաշտոնյան դեռեւս հավակնություններ ունի վերադառնալու իշխանության: Ինքնին հասկանալի է` եթե ես ասում եմ, որ հիմա վատ է, իսկ իմ ժամանակ լավ էր, դա նշանակում է, որ եթե ես նորից սկսեմ ղեկավարել, նորից լավ կլինի: Այն, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի ասում` «այ, իմ ժամանակ…», վկայում է, կարծում եմ, այն մասին, որ նա անձամբ այլեւս քաղաքական հավակնություններ չունի: Այս առումով «փոքրիկ լրացումներ» երկրորդ նախագահի ասածներին: Այո, տնտեսական իրավիճակի առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը պարծենալու բան չունի: Բայց եկեք հասկանանք, թե որն է այդ վիճակի խորքային պատճառը: Տնտեսագետներն ասում են, որ հիմնական պատճառը տնտեսության օլիգարխիկ կառուցվածքն է, մրցակցության բացակայությունը, ի վերջո` իսկական ազատ շուկայական հարաբերությունների չկայացած լինելը: Լավ տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում վիճակը կարող է փոքր-ինչ ավելի լավը լինել, բայց այս «դրվածքը», մեծ հաշվով, ոչ մի զարգացում չի կարող ապահովել: Ե՞րբ են այդ «ոչ շուկայական» հարաբերությունները վերջնականապես «բյուրեղացել»: Կարծում եմ՝ 1998 թվականից հետո: Այո, «Սասնա ծռերի» հանդեպ հասարակության մեծ մասի վերաբերմունքը լուրջ նախազգուշացում է այսօրվա իշխանություններին: Կասեի նաեւ` ոստիկանական գնդի վրա զինված հարձակման քաջալերումը վկայում է մեր հասարակության որոշակի «շեղվածության», հիվանդության մասին: Բայց եկեք հիշենք, թե երբվանից է մեր հասարակության մեջ սերմանվել այն միտքը, որ խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանությունը հնարավոր չէ փոխել, երբվանից են մարդիկ եկել այն եզրակացության, որ որեւէ բանի հնարավոր է հասնել միայն ուժով եւ զոռբայությամբ: Նման մտքերն ու եզրակացություններն, իմ կարծիքով, սկզբունքորեն սխալ են, բայց դրանց սնող «պրակտիկան» սկիզբ է առել 1995 թվականին: Վերջապես՝ երկրորդ նախագահը ճիշտ է նշում, որ ինքը եւ Հեյդար Ալիեւը Քի Ուեսթում մոտ էին Ղարաբաղյան խնդրի շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Այդ լուծումը, ինչպես դարձյալ միանգամայն իրավացիորեն հիշեցնում է Քոչարյանը, ենթադրում էր Հայաստանի եւ Արցախի միավորումը Լաչինի միջանցքով եւ մնացած, նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների հանձնումը Ադրբեջանին: Պարզապես պետք է հիշել «քիուեսթյան» տարբերակի եւս մի դետալ` Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն Ադրբեջանին միջանցք էր տրամադրում Մեղրիի շրջանում: Թող մասնագետները գնահատեն, թե դա ինչ հետեւանքների կարող էր բերել:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված