Հայերեն


«Մովսես Հակոբյանը Մակեդոնացի՞ն է, թե՞ ռևանշիզմով տառապող թուրքի առաջ ժողովրդին է հանգստացնում»

Քաղաքականություն

Առաջին / «Ես, անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում, թե ինքն ինչով է ղեկավարվում. Ալեքսանդր Մակեդոնացու աստիճանի զորավա՞ր է, թե՞ ընդամենը փորձում է ժողովրդին հանգստացնել: Բայց իմ կարծիքով՝ միայն այն հանգամանքը, որ թուրքը ռևանշիզմով է տառապում ու ապրիլյան պատերազմում ունեցած փոքրիկ ձեռքբերումը կարողանում է դարձնել դրոշակ՝ ռևանշիզմը առաջ տանելու համար, դա արդեն իսկ մտահոգիչ է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ վերջին մեկ տարում չի եղել այնպիսի լուրջ լարվածություն, որը կարող է մտահոգել ՀՀ Զինված ուժերի ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը օրերս լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է. «Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում այդպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը: Մերթընդմերթ, երբ առաջին գծում հակառակորդը կիրառում է հրետանի, դա, իհարկե, մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»։

Ինչ վերաբերում է սահմանային ակտիվությանը, ապա Վովա Վարդանովը նկատում է, որ հակառակորդի կողմից ակտիվության փորձեր, համենայնդեպս, եղել են։ Նա հիշեցնում է 2016թ.-ի ապրիլյան պատերազմը։ «Այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսվեց ինչ-որ տեղ նաև մեր խիզախ սառնասրտության պատճառով։ Հիմա այդ սառնասրտության և աղքատության հետևանքներն ենք մենք տեսնում, որովհետև թե՛ մեր մեծահարուստները, թե՛ պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ չէին համարում որոշակի գումարներ ծախսել և ջերմադիտակներ գնել այն քանակի, որը բավարար կլիներ սահմանագիծը լրիվությամբ պաշտպանելու համար։ Փետրվարին էլ հակառակորդը փորձ էր անում կրկնել ապրիլյան դեպքերը, բայց դա հնարավոր եղավ կանխել նաև հենց այդ ջերմադիտակների միջոցով։ Մի խոսքով՝ մենք հանգստանալու ժամանակ չունենք, պետք է անընդհատ լարված աշխատենք և ոչ մի վայրկյան զգոնությունը չթուլացնենք, ու ոչ միայն Գլխավոր շտաբը, այլև հասարակությունը ևս պետք է աչալուրջ լինի»,- ընդգծեց նախկին հետախույզը։

Վերջինս վստահ է, որ թշնամու ախորժակը զսպելու հարցում մեր բանակը պետք է նաև նախահարձակ գործողությունների դիմի, ոչ թե հանդես գա միայն պաշտպանվողի դիրքերից։

«Հերիք եղավ ինչքան մենք այդ կարծրատիպերով մտածեցինք և առաջնորդվեցինք։ Պաշտպանվել պետք չի, պիտի վրա տաս, էդ պետությունը ձևափոխել է պետք. մինչև Ադրբեջանը չդառնա իրոք ժողովրդավարական, Հարավային Կովկասի ժողովուրդների կոնֆեդերատիվ պետություն, ապա մենք անընդհատ էլ սահմանին զոհեր ենք ունենալու, ու լարվածություն է լինելու։ Ժողովրդին պիտի ոչ թե հանգստացնեն, այլ պարապացնեն, անընդհատ մարզական վարժանքներ անցկացնեն, որպեսզի և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես հասարակությունը պատրաստ լինի նաև հարձակողական մարտական գործողությունների։ Մենք պիտի բանակին ստիպենք, բանակն էլ պիտի մեզ ստիպի ավելի մարտունակ լինել։ Միայն սա է, որ կբերի հաղթանակ, այլ տարբերակ չկա, որովհետև Ադրբեջանը երբ ուզում ու ինչ զենքերով ուզում՝ մեր դիրքերին հարվածում է, բայց հենց մենք պիտի նախահարձակ լինենք։ Ապրիլյան պատերազմից մեկ տարի անցել է, ու նրանք իրենց ուժերը վերականգնել են, մի տարի էլ որ անցնի, նրանց սպեցնազը լրիվ կվերականգնի իր ուժերը և կարող է նորից ոտքի ելնել։ Չի կարելի թողնել, որ թշնամիդ երբ ուզի՝ քեզ խփի, հետո գնա վերքերը լիզի, լավանա ու նորից հետ գա»,- համոզմունք հայտնեց նա։

Հարցին՝ արդյո՞ք մեր հասարակության համար պատերազմն իրականություն չէ, եթե նույնիսկ Ադրբեջանը ունակ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմելու, ինչպես վստահեցնում է Հայաստանի ՊՆ-ն, Վովա Վարդանովը պատասխանեց. «Մեզ փորձում են համոզել, որ եթե մենք ունենանք անառիկ պաշտպանություն, ապա մեզ ոչ մի վտանգ չի լինի, ու այդ վտանգի գինը պարբերաբար զինվորի կյանք տալն է։ Այսպես կոնկրետ բառերով չեն ասում, բայց իրավիճակային առումով այդպես է ստացվում։

Ես առաջարկում եմ մեկ անգամ ավելի շատ զոհեր ունենանք, բայց մեկընդմիշտ ոչնչացնենք մեր հյուսիսային հարևանին, որը փորձում է մեր կյանքը խլել։ Եթե այս 25 տարվա մեջ հաշվենք, թե ինչքան դիրքապահներ են նրանց գնդակից զոհվել, ապա կստացվի, որ դրա փոխարեն կարելի էր լուրջ հարձակողական մարտ անել, այդքան զոհ ունենալ, բայց արդյունքում վերացնել Ադրբեջանի հանրապետությունը, որպես այդպիսին, և այն դարձել Հարավային Կովկասի կոնֆեդերացիա։

Պատկերացրեք, որ ռևանշիզմով տառապող, հայի արյանը ծարավ թուրքը անընդհատ խփելու է քո դիրքերին և սպանելու է։ Ամեն զինվորի կյանք շատ թանկ արժե, և նրանցից անգամ մեկի կորուստը Հայաստանից հեռացնում է, հնարավոր է, նույնիսկ 100 ընտանիք, այսինքն՝ մենք ոչ թե պատերազմից ենք փախչում, այլ պարբերաբար մեր ընտանիքներում երեխա կորցնելուց ենք փախչում։

Պատերազմ կա՛մ կա, կա՛մ չկա, իսկ եթե չկա, բա ինչո՞ւ է հակառակորդը պարբերաբար կրակում, սպանում կամ թնդանոթով կրակում, ուրեմն միգուցե կա պատերազմ, այդ դեպքում ինչո՞ւ մենք հարձակողական գործողություններ չենք անում ու հենց բնի մեջ իրենց չենք ոչնչացնում։ Այստեղ անարդարություն կա, և անարդարացի է նաև այն, որ մեր իշխանությունները համապատասխան ճիշտ պահվածք չեն դրսևորում ռազմական և ռազմաքաղաքական բլոկում»։

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված