Հայերեն


Ներիշխանական հաշտությունը չեղարկվո՞ւմ է, թե՞ անցնում պլան Բ-ի

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է դե ֆակտո կամ դե յուրե վերադառնալ ԲՀԿ և գլխավորել այդ կուսակցությունը, որը թողել էր Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականի փետրվարյան հայտնի ելույթից հետո: Գագիկ Ծաուկյանի վերադարձի մասին խոսակցությունները նոր չեն, դրանք եղել են նույնիսկ հեռանալուց կամ հեռացվելուց անմիջապես հետո:

2015 թվականի փետրվարից հետո Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները ջերմացան, թեև տրամաբանությունը հուշում էր հակառակը՝ Ծառուկյանը պետք է որ չներեր Սերժ Սարգսյանին այն հրապարակային հարվածի համար, որ թե՛ քաղաքական և թե՛ անգամ բարոյահոգեբանական առումով հասցվեց Ծառուկյանին:

Սակայն սրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանը գուցեև Ծառուկյանին ժամանակին հեռացրեց խաղից, այլապես կարող էին լինել առավել ծանր հարվածներ, երբ ներհամակարգային բախումը սրվեր արդեն առավել լուրջ աստիճանով: Իսկ սա նշանակում է, որ ԲՀԿ նախկին նախագահը կարող է և անգամ երախտապարտ լինել Սերժ Սարգսյանին:

Եվ չի բացառվում, որ այս ամենը նաև քննարկվել է Հովիկ Աբրահամյանի տանը, որտեղ փետրվարի 16-ին տեղի ունեցավ հաշտության հայտնի «խորհրդավոր հավաքը»՝ ՀՅԴ-ի և «Տաշիր գրուպի» սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդություններով:

Եվ այս առումով հարցն այն է, թե արդյո՞ք ադ հավաքի ընթացքում ձեռք բերելով հետագա պայմանավորվածությունները խաղի կանոնների վերաբերյալ՝ հավաքի մասնակիցները մշակել կամ համաձայնեցրել են նաև սցենարներ, որոնց դեպքում հավանական կամ թույլատրելի է Գագիկ Ծառուկյանի վերադարձը:

Այլ կերպ ասած՝ այդ վերադարձը կլինի Հովիկ Աբրահամյանի տանը հաշտության գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների սցենարային տարբերակներից մե՞կը, թե՞ կլինի այդ պայմանավորվածությունների խախտում: Ընդ որում, սա դեռ ընդհանրական հարցադրումն է, որովհետև կան նաև որոշակի մանրամասն «ճյուղավորումներ»: Եթե դա խախտում է, ապա համընդհանո՞ւր բնույթի, թե՞, այդուհանդերձ, հաշտության գործընթացի մասնակիցներից մի մասի համար այդ խախտումը կարող է և անակնկալ չլինել: Օրինակ՝ հենց նույն Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի:

Ակնհայտ է, որ այդ հաշտության գործընթացում նրանք են առանցքային բևեռները, և ակնհայտ է նաև, որ Գագիկ Ծառուկյանը խաղի մեջ կարող է լինել կա՛մ մեկ, կա՛մ մյուս կողմից, իսկ ահա հավասարապես կամ մեկտեղ տարբերակը գործնականում բացառվում է, քանի դեռ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը հանդիսանում են վարչապետի պաշտոնի հիմնական երկու իշխանական հավակնորդները:

Այն, որ Ծառուկյանը լինելու է խաղի մեջ՝ ԲՀԿ-ով, թե առանց ԲՀԿ-ի, կասկածից վեր է՝ այն պարզ տրամաբանությամբ, որ նման ֆինանսական ռեսուրսների տեր մարդը չի կարող խաղից դուրս լինել: Տվյալ պարագայում հարցը խաղընկերն է կամ թիմը, որի կազմում խաղալու է Ծառուկյանը:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված