Հայերեն


Քրեաօլիգարխիայում կան դժգոհներ․ Սերժ Սարգսյանի երերալու դեպքում նրանք գլուխ կբարձրացնեն

Քաղաքականություն

 
 
«Լրագրի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

ՊարոնԵնոքյան, կառավարության ծրագրի քննարկմանն ընդդիմությանն ամենաշատը հետաքրքրում էր՝ ո՞վ է լինելու 2018-ին վարչապետ։ Հնարավո՞ր է արդյոք խաղի կանոնների այնպիսի դասավորություն, որի արդյունքում Կարեն Կարապետյանը կդառնա ընդդիմության առաջնորդ։ Կա տեսակետ, որ ընդդիմադիրները թաքնված կամ անթաքույց կարծեք թե հենց դա են ակնարկում։

 

Չեմ բացառում նման դասավորություն։ Կարծում եմ՝ դա կլինի այն դեպքում, երբ Ռուսաստանը որոշի Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից և իշխանությունը հանձնել Կարեն Կարապետյանին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիրներից շատերն էլ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, և նրանք կարծես թե սպասում են նման հնարավորության։ Այլ տարբերակներում ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանն ընդդիմադիր դառնա։

 

Ռուսաստանի խաղաքարտերում հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի, թե նրան ձեռնտու է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

 

Սարգսյանը շատ ձեռնտու թեկնածու է, որովհետև հիմնական պրոբլեմները իր վրա  կրում է. Հոկտեմբերի 27-ին եղել է բարձրաստիճան պաշտոնյա կամ մարտի մեկի  շնորհիվ դարձել է նախագահ։ Այսինքն՝ չափազանց խոցելի թեկնածու է Ռուսաստանի համար։ Գուցե ինչ-որ կուլուարային հարցեր կան, որոնցից մենք տեղյակ չենք։ Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանին անընդհատ դիմում են ամերիկացիներն իրենց ութ միլիարդով, եվրոպացիներն են ասում, թե ԿԸՀ կազմը պետք է փոխել և այլն։ Եվ կարող է Ռուսաստանում Հայաստանի կուրատորը այս ամենը կապի Սերժ Սարգսյանի անձի և ոչ թե Հայաստանի քաղաքականության կամ Հայաստանի հանդեպ Արևմուտքի մոտեցումների հետ։

 

Իսկ հնարավո՞ր է իսկապես ընդդիմությունը միավորվի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, թե՞ դրա համար անհրաժեշտ պայման է Ռուսաստանի միջամտությունը։

 

Ես,ճիշտն ասած, բացառում եմ նման բան, որովհետև ընդդիմության համար այսօր համար մեկ Աստվածը Սերժ Սարգսյանն է, բայց կա նաև նախաստված, և դա Ռուսաստանն է։ Եթե Ռուսաստանի կողմից լինի նման հրահանգ, չեմ բացառում, որ ընդդիմությունը, ինչպես նաև ՀՀԿ-ից որոշակի ուժեր կարողանան միավորվել և Սերժ Սարգսյանին թույլ չտալ, որ նա շարունակի պաշտոնավարումը։

 

Տևական դադարից հետո հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և կոչ է անում բոլորին միավորվել թավշյա հեղափոխություն իրականացնելու հարցի շուրջ։

 

Ես կարծում եմ ամեն բան քիչ առաջ նկարագրածի սցենարում է տեղավորվում։ Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը տեսել է, որ կարող է նման փոքր հնարավորություն լինի, որպեսզի Ռուսաստանը որոշի իշխանություն փոխել Հայաստանում, և դրանով փորձում է տեղավորվել այդ համատեքստում։

 

Կարեն Կարապետյանին, ի վերջո, հաջողվելո՞ւ է Հայաստանում ինչ-որ դրական տեղաշարժ ապահովել։ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում են, որ անվերապահորեն վստահում են Կարեն Կարապետյանին։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը անընդհատ խոսում այդ մասին։

 

Ոչ, Կարեն Կարապետյանին չի հաջողվի էական տեղաշարժ իրականացնել Հայաստանում, որովհետև այստեղ համակարգային փոփոխություն է անհրաժեշտ։ Նախ պետք է Ռուսաստանից պորտալարը կտրել, այնուհետև պետք է երկրի ողջ տնտեսական համակարգը փոխել, որն այսօր օլիգարխիկ-մոնոպոլիստական է։ Սրանք քայլեր են, որոնք Կարեն Կարապետյանը չի անի և չի կարող անել, այլապես նրան կհանեն պաշտոնից։ Սերժ Սարգսյանն անընդհատ խոսում է վստահությունից, որն առաջին հերթին ուղղված է իր թիմակիցներին, որոնք տեսնում են, որ իշխանությունն իր երեսը մաքրելու համար Կարեն Կարապետյանին թույլ տվեց, որ նա գա «Գազպրոմի» աշխատակիցներով լցնի կառավարությունը։ Իսկ ՀՀԿ-ականները ցանկանում էին իրենք լինել այդ պաշտոններում։ Այս առումով, դա իր թիմակիցներին ուղղված մեսիջ է։

շարունակությունը՝ կայքում

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված