Հայերեն


Կարինե Դանիելյանը կասկածներ ունի, թե ինչու են Սևանից ջուր բաց թողում

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Սևանից 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին կառավարության որոշումը հերթական անգամ հունից հանել է թե՛ բնապահպաններին և թե՛ հասարակությանը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես միանշանակ դեմ է այդ որոշմանը, որի մասին հայտնել է իր կարծիքը օրերս ԱԺ–ում այդ թեմայի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ:
«Ես կարծում եմ, որ դա շատ կոպիտ սխալ է կառավարության կողմից, առավել ևս, որ Բնապահպանության նախարարությունը երկու անգամ դեմ է արտահայտվել երեք տարվա ընթացքում 1 միլիարդ խորանարդ մետր ջրառի, ինչպես նաև այս տարվա 100 միլիոն խորհանարդ մետր ջրառ իրականացնելու կառավարության այդ որոշմանը: Ես չեմ հասկանում, թե ինչու կառավարությունը դա հաշվի չի առնում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Դանիելյանը:
Նրա դիտարկմամբ ամեն տարի նույն պատճառաբանությամբ, թե՝ ջրամբարները դատարկ են, Սևանի ջուրն է դատարկվում, բայց ամենավատն այն է, որ բնապահպանները չեն հավատում, որ այս որոշումը միայն այս տարվա համար է: Իսկ որպես կասկածների հիմնավորում նշում են այս տարվա հունվարին Կառավարությունում քննարկված Սևանում մոտ 1 միլիարդ խորանարդ մետր ավելորդ ջուր լինելու մասին հարցը, չնայած, որ Սևանում ավելորդ ջուր ընդհանրապես լինել չի կարող:
Ի դեպ, դեռևս խորհրդային տարիներին 40 գիտահետազոտական ինստիտուտների մասնակցությամբ կատարված բազմապրոֆիլ ուսումնասիրության համաձայն, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ Սևանի էկոհամակարգը վերականգնելու համար հարկավոր է Սևանի բարձրությունը նվազագույնը մինչև 1903,5 մ–ի հասցնել: Ու թեև լճի բնական բարձրությունը պետք է 1916 մ լինի, բայց այս պայմաններում և այսպիսի մոտեցմամբ դրան մենք երբեք էլ չենք կարողանա հասնել, համոզված է Կ. Դանիելյանը:
«Տարիներ շարունակ Սևանի ջուրը բաց է թողնվել տնտեսական խնդիրներ լուծելու համար: Օրինակ՝ չեն շահագործվել Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները և խնայվել են այդ գումարները: Սևանից բաց թողնված ջրով աշխատեցրել են նաև Սևան–Հրազդան համալիրը և կրկին գումարներ են կուտակվել: Այնպես որ, կառավարությունների հիմնավորումները շատ ավելի տնտեսական են եղել ու կան: Բայց նույն կառավարությունները չեն մտածում, որ դրա հետևանքով առաջացած ռիսկերը կառավարելի չեն: Նույնիսկ հաշվի չեն առնվում նաև սեյսմիկ վտանգի առկայությունը: Ապացուցված գիտական փաստ է, որ երբ ջրամբարներից միանգամից մեծ քանակությամբ ջուր են բաց թողնում սեյսմիկ ակտիվություն է առաջանում, իսկ մեր սեյսմիկ ակտիվ գոտում նման բաներ անել չի կարելի»,– ասաց բնապահպան գիտնականը:
Խոսելով ամեն տարի կառավարության ներկայացրած նույն՝ ջրամբարներում ջուր չլինելու հանգամանքի մասին, նա նշեց, որ երկու ջրամբար թեև լիքն են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք այնուամենայնիվ լիարժեք չեն լցվել, բայց այդ պատճառաբանությունը եթե համադրում ենք Սևանից բաց թողնված ջրի կորուստների հետ, ապա կարելի է միանշանակ պնդել, որ Սևանին ձեռք տալ պետք չէ:
«Կառավարությունն առաջին անգամը չէ, որ նման պատճառաբանություն է անում, բայց եթե նայենք ոռոգման ժամանակ արձանագրվող կորուստները, ապա ստացվում է, որ պարզապես անիմաստ է Սևանից ջուր բաց թողնելը»,– ասաց Կ. Դանիելյանը:
Առաջին անգամ հայրենի կառավարությունը 2007 թ–ին է հայտարարել, թե ջրամբարները դատարկ են և Սևանից հարկավոր է ջրառ իրականացնել: Բայց բնապահպանների բողոքից հետո հարցը փակվել է: 2008–ին Կառավարությունը նույն պատճառաբանությամբ փորձ է կատարել կրկին Սևանա լճից ջուր բաց թողնել: Այդ ժամանակ էլ բնապահպանների կողմից ֆիքսվել է, որ ջրամբարները ջրով լիքն են, տարին սակավաջուր չի եղել, իսկ կառավարության փաստարկները սին են:
«Լիքը ջրամբարների նկարները բերեցինք ու հանձնեցինք և՛ Ազգային ժողովին, և՛ կառավարությանը և մեր վեճի արդյունքում որոշվեց ստեղծել նախագահին առընթեր Սևանի հարցերն ուսումնասիրող միջգերատեսչական հատուկ հանձնաժողով: Ես նույնպես ներգրավված եմ եղել այդ հանձնաժողովում: Բայց քանի դեռ Վլադիմիր Մովսիսյանն էր ղեկավարում հանձնաժողովը, հանձնաժողովը բավականին արդյունավետ և ակտիվ աշխատում էր: Հիմա, երբ լուսահոգի Վ.Մովսիսյանը չկա, նրա փոխարեն Յուրի Ջավադյանն է, բայց հանձնաժողովն արդյունավետ չի աշխատում: Մենք դեռևս չենք քննարկել այս շատ կարևոր հարցը, իսկ Ակադեմիայի փորձագիտական հանձնաժողովը, չնայած լճի հիմնական մասնագետի առարկություններին, այնուամենայնիվ դրական եզրակացություն է տվել այս որոշման վերաբերյալ»,– ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը:
Տիկին Դանիելյանը նույնպես Ակադեմիայի կողմից տրված դրական եզրակացության հիմքում տեսնում է ինչ–որ անձանց օգտին պատվեր իրականացնելը: Խոսելով կորուստներից, նա նաև հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս 2013 թ–ին պարզվել է, որ Սևանից Հրազդանի ՋԷԿ–ի համար բաց է թողնվել մոտ 500 մլն խորանարդ մետր ջուր, որից կորուստը կազմել է 175,5 մլն խորանարդ մետր: Գրեթե նույն պատկերն է եղել նաև հետագա տարիներին, ինչը նույնպես վկայում է, որ Սևանից ջուր բաց թողնելու պնդումը ոչ թե ինչ–որ տնտեսական հիմքեր ունի, այլ «կորստի» անվան տակ ջուր փախցնելն է, որի հետևում լուրջ գումարներ են թաքնված, որն ամենայն հավանականությամբ կարող են լուրջ կոռուպցիոն ռիսկեր պարունակել:
«Կորուստներ որոշ չափով իհարկե կարող են լինել, բայց այդ քանակության կորուստը, որը օֆիցիալ տվյալներով 40–45%–ի է հասնում, իսկ փորձագիտական որոշ տվյալների համաձայն 70–90%–ի են հասնում, չպետք է նման պատկեր լինի: Եվ իհարկե, հնարավոր է, որ որոշ օլիգարխներ իրենց հսկա տարածքները ջրելու համար են այդ ջուրն օգտագործում և դրա դիմաց չեն վճարում՝ այն համարելով «կորուստ»»,– ասաց Կ. Դանիելյանը:
Նա նաև նշեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են նաև, որ չնայած Սևանա լճի ափերն այդպես էլ լավ չեն մաքրվել, սակայն ջրի մակարդակի բարձրացման և լճի ինքնամաքրման ներուժի շնորհիվ ջրի որակը անհամեմատ լավացել է: Բայց հենց ջրի մակարդակը իջեցնեն, կրկին հակառակ պրոցեսը կսկսվի: Բնապահպանը հիշեցրեց նաև, որ բնության մեջ ամեն ինչ, այդ թվում նաև ջրային ռեսուրսներն իրար հետ փոխկապակցված են: Եվ երբ Սևանի մակարդակն իջեցվել է, Սևանի ջրավազանի տարածքի աղբյուրները սկսել են ցամաքել, իսկ երբ Սևանի մակարդակը բարձրացավ, աղբյուրները սկսեցին վերականգնվել և չի կարելի թույլ տալ, որ բնական աղբյուրները կրկին ցամաքեն:

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված