Հայերեն


Ամառային սեքսի առանձնահատկությունները

Life

Արդեն շոգ ամառ է, եւ շատերս պատրաստվում ենք մեկնել ամառային հանգստի՝ վայելելու արձակուրդային օրերը: Հանգստի ամենանախընտրելի ձեւը ծովափնյա վայրեր այցելելն է, ոմանք էլ նախընտրում են լեռնանտառային հանգստյան տներն ու առողջարանները: Հենց այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում խոսել նոր ծանոթությունների, ամառային ինտիմ հարաբերությունների եւ թույլ տրվող սխալների մասին: Չէ՞ որ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի կարեւոր մասն է կազմում, առանց որի ոչինչ լիարժեք չի լինի, նույնիսկ ամառային հանգիստը:

Թեմայի շուրջ հրավիրված ասուլիսի ընթացքում սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց շոգ եղանակի առանձնահատկություններից, սեռական առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ նախապայմաններից, թույլ տրվող սխալներից եւ այլն: Ըստ նրա՝ գարնան գալուն պես մեծանում է մարդկանց սեռական ակտիվությունն ու ցանկությունը, եւ եթե խոսում ենք ամռան մասին, ապա պետք է հաշվի առնենք տոթն ու շոգ եղանակը: Եթե սեռական հարաբերութունների համար նախընտրելի սենյակային ջերմաստիճանը 18-23 աստիճանն է, ապա ծովափնյա վայրերում եւ հանգստյան տներում այդ պայմանները հաճախ բացակայում են: Այս պարագայում բարձրանում է արյան ճնշումը, արագանում է սրտի աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Մասնագետի խոսքով՝ քիչ չեն ինֆարկտների, ինսուլտների, իսկ մեծահասակների դեպքում՝ հանկարծամահության դեպքերը:

«Խոսքը վերաբերում է հատկապես մեծահասակներին, քանի որ երիտասարդների դեպքում օրգանիզմի պաշտպանողական հատկություններն ավելի ուժեղ են, իմունիտետն ավելի բարձր է, նյարդային, սրտանոթային եւ հորմոնալ համակարգերն ավելի կայուն են, ինչն էլ պաշտպանում է օրգանիզմը տարատեսակ հիվանդությունների առաջացումից: Այնպես որ, հնարավորինս պետք է զգույշ լինել»,- նշեց Մարատ Զաքարյանը:

Շատերս անգամ չգիտենք, որ ծովափնյա ավազի վրա նստելը կամ դրանով ծածկվելը, երեխաների դեպքում՝ ավազների մեջ թավալ գալը, կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել եւ մի շարք վարակների առաջացման պատճառ դառնալ: Պարզվում է՝ որտեղ կա տաքություն, շոգ եւ խոնավություն, այնտեղ ավելի շատ են վնասակար բակտերիաները: Այս դեպքում խոսքը ծովափնյա ավազների, հանգստյան տների եւ հյուրանոցների մասին է, որտեղ հանգստանում են ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը: Բժիշկն ասում է, որ հատկապես երեխաների դեպքում պետք է ուշադիր լինել եւ թույլ չտալ խաղալ կիսաթաց ավազով:

Ինֆեկցիաների առաջացման մյուս ամենահայտնի պատճառը անծանոթների հետ սեռական հարաբերություններն են: Սեքսապաթոլոգը նկատում է՝ հաճախ նույնիսկ առանց զուգընկերոջ անունն իմանալու՝ համաձայնում են ինտիմ հարաբերություն ունենալ: Շատ դեպքերում նույնիսկ չեն հիշում պաշտպանվելու մասին, ինչն էլ ավելի է մեծացնում տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը. «Ես, իհարկե, նորություններ չեմ ասում, բայց պետք է զգույշ լինել, բոլոր դեպքերում պաշտպանվել: Իսկ ամենալավ պաշտպանական միջոցն անծանոթների հետ հաճախակի ինտիմ կապերի մեջ չմտնելն է: Պետք է կարողանալ «ոչ» ասել»:

Արդյո՞ք ոգելից խմիչքները խթանում են սեռական ակտիվության բարձրացմանը կամ ցանկության առաջացմանը. Մարատ Զաքարյանի խոսքով՝ շատ դեպքերում ալկոհոլը բարձրացնում է սեռական ցանկությունը, բայց միեւնույն ժամանակ շատ խմելն արդեն էրեկցիայի խնդիրների է հանգեցնում, թուլություն է առաջանում, եւ մարդն այլեւս ի վիճակի չի լինում ակտիվություն դրսեւորել:

Այնպես որ, ամառային հանգստի մեկնելուց առաջ հաշվի առեք այս հանգամանքները եւ հետեւեք ձեր սեռական առողջությանը՝ արձակուրդները լիարժեք վայելելու եւ հետագա խնդիրներից խուսափելու համար: Կյանքը չի սկսվում եւ ավարտվում միայն հանգստյան տներում:

Bravo.am

 

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին
Ամենադիտված