Հայերեն


«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բազմիցս ասել եմ, որ հատվածական ենք նայում այս իշխանությունների գործունեությանը։ Այնինչ, դեռ 2018 թվականից պնդում եմ, և դա իմ հիմնավոր կարծիքն է, որ այս իշխանությունը եկել է հստակ ծրագրով երկու միասնական նպատակ իրագործելու համար։ Մեկը՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, և մյուսը՝ Հայաստանը դարձնել ուղղակի տարածք, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, երբ անդրադառնում ենք վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին։

Ընդգծում է՝ գործող իշխանությունները, այսպես կոչված, հաղթանակի համար ամեն ինչի գնացել են, և Արևմուտքը ու բոլոր-բոլորը փակում են դրա վրա աչքները։ «Պատճառը մեկն է։ Դա պղտոր գլոբալիստական կենտրոնների միասնական մոտեցումն է, և այդ առումով իրենք երկար տարիներ, առնվազն 2008 թվականից, եթե չասեմ՝ 1998 թվականից հետո, հավաքագրում էին թիմ։ 2008 թվականի հուլիսի 1-ին իրենց ծրագրածը չստացվեց։ Շարունակեցին հավաքագրել թիմ, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը հլու-հնազանդ, բայց նաև ոգևորված կատարում է իր առջև դրված խնդիրը, որովհետև իրենք էլ են կրողը թե՛ հայատյացության, թե՛ հայկական պետականության զրոյացման և թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության սպասարկման։ Իշխանության «հաղթանակ» կոչվածը պետք է պարտադիր գրանցվեր բոլոր այդ սխալներով՝ կոպիտ, հակասահմանադրական, հակաիրավական, անօրինական և այլն, որ իրականացվեն այդ ճնշումները։ Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ։ Ընդունված է, որ հաղթողը սկսում է աշխատել բոլոր խավերի հետ, բայց նրանք չեն հաղթել, առավել ևս՝ չեն հաղթել համերաշխության համար, հակառակը՝ ամեն ինչ արել են, որ իրենց անպայման հայտարարեն հաղթող, որպեսզի շարունակեն հայատյաց և հակապետական քաղաքականությունը»,նկատում է մեր զրուցակիցը։

Ռեպրեսիաներով և վախի մթնոլորտով հնարավո՞ր է ապահովել Հայաստանի ներկայիս իշխանությունների անընդհատությունը։ «Տեսեք՝ կա Ինդոնեզիայի սարսափելի օրինակը, երբ սեփական ժողովուրդը՝ մոտ 1,5 միլիոն մարդ, ոչնչացվեց։ Այնտեղ ակտիվ դիմադրությունը քսան տարուց ավելի տևեց։ Բայց չպետք է մտածենք նախադեպերի մասին, այլ պետք է փնտրենք այն ճանապարհը, որով քաղաքակրթության մեջ իր արժանի հետքը թողած հայ ազգը չընկնի համանման իշխանավորի ձեռքը, ինչպիսիք եղել են տարբեր երկրներում»։

Օրերս հայտարարվեց նաև, որ ձևավորվում է քաղաքագետներից, իրավապաշտպաններից ու դիվանագետներից կազմված հանձնախումբ։ Այն զբաղվելու է քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ «Երբ մտածել ենք հանձնախումբ ստեղծելու մասին, նախ և առաջ բոլոր՝ բավականին իրազեկ և ակտիվ խմբերին հարցրել ենք, թե կա՞ միասնական շտեմարան, որտեղ գրանցված են ոչ միայն նրանք, ովքեր այսօր են գտնվում անազատության, տնային կալանքի կամ հետապնդման մեջ, այլ նաև հետապնդման են ենթարկվել այս իշխանության կառավարման սկզբից։ Պարզվեց, որ այդպիսի անձանց անգամ միասնական շտեմարան չկա։ Երկրորդ՝ կարծես բոլորիս համար է պարզ, որ միջազգային հանրությունն ուղղակի ոգևորում է այս իշխանություններին այսպիսի գործողությունները շարունակելու համար։ Կարծես թե մենք էլ համակերպվել ենք, որ իմաստ չունի դիմելու որևէ մարմնի։ Դրա հետ և՛ ես, և՛ մեր խմբի անդամները համաձայն չենք։ Կարծում ենք, որ մեր հասարակության սխալներից մեկն այն է, որ պատշաճ ձևով ակտիվ չենք եղել ոչ միայն այս իշխանությունների ժամանակ, այլ, կարծես, չգիտենք էլ այն բազմաթիվ մարմինների տեղն ու գործունեությունը, որոնց պետք է անպայման դիմել այսպիսի դեպքերում։ Նախկինում միջազգային հանրությունը վերին աստիճանի հետևողականորեն գտնում էր, նշում, հնչեցնում և դատապարտում նման դեպքերը, իսկ հիմա հակառակ վիճակն է։ Բայց դա մեզ չպետք է մոլորության մեջ գցի։ Պետք է բոլոր մարմիններին դիմել, որոնց թիվը մոտ երեք տասնյակ է։ Ռեպրեսիաների ներքո հայտնված մարդկանց մեջ կանանց, մինչև անգամ երեխաների իրավունքներն են ոտնահարվում։ Ունենք տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնք հետապնդման են ենթարկվել։ Վերջերս նաև խոսվեց ինքնասպանության մի դեպքի մասին։ Օրինակները շատ են։ Կարծում եմ, որ երբեմն մենք ենք չեզոք գտնվել և չենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների։ Կրկին հիշեցնեմ՝ այն կազմակերպությունները, որոնք նախկինում եղել են շատ ակտիվ, այսօր ոչինչ չեն անում։ Նոր կազմավորվող հանձնախմբերը պարտավոր են դիմել հնարավոր բոլոր կառույցներին։ Այդպիսի գործունեությունը որպես պարտավորություն ենք ընկալում։ Անգամ ամոթ է, որ այսօր չունենք մանրակրկիտ միասնական շտեմարան, որտեղ ներառված կլինեն քաղաքական հետապնդման ենթարկված անձինք։ Չպետք է մոռանալ, որ այս ամենն ունի ոչ միայն քաղաքական բնույթ, այլև մարդկային։ Ամեն անգամ կոնկրետ մարդկանց մասին է խոսքը։ Գործ ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ոտնահարման հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ասպեկտը չպետք է աչքաթող անել»,-ասում է մեր զրուցակիցը։

Իսկ ռեպրեսիաները հաջորդիվ շարունակվելո՞ւ են։ «Համոզված եմ, որ իշխանությունը ծրագրել է իր անելիքները, մինչև անգամ դրանց հերթականությունը։ Մասնավորապես՝ համոզված եմ, որ ԶԼՄ-ներն են հերթական թիրախը դառնալու և բոլոր նրանք, ովքեր այլախոհ են, համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ։ Պետք է անենք այն ամենը, ինչը կարելի է և պետք է, ավելի պարզ՝ ինչը չի կարելի չանել։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս քաղաքականության հետ, համաձայն չեն գլոբալիստական կենտրոնների հետ, իսկ վերջիններս չեն թաքցնում արտաքին ուղղակի միջամտությունները, որոնցով իբր պայքարում են հիբրիդային միջամտությունների դեմ, պետք է շարունակեն պայքարել ամեն մեկն իր տեղում։ Օրենքը, Սահմանադրությունը և միջազգային իրավունքն այսօր ծառայում են գլոբալիստական, կասեի՝ մարդատյաց նպատակներին։ Պատահական չէ, որ եվրոպական ղեկավարությունը չի արտահայտում եվրոպական ժողովուրդների կարծիքը, շահերը, իրենք այդ կենտրոնների դրածոներն են։ Դա ոչ ոք արդեն չի էլ թաքցնում, դա բոլորին է հայտնի։ Դրա համար էլ կարծում եմ, որ պետք է նորագույն մարտահրավերներին արձագանքենք նորագույն մեթոդներով։ Բավարա՞ր են ավանդական դարձած մեթոդները։ Ո՛չ։ Պետք է մտածել նոր ձևի արձագանքի մասին՝ նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում
Ամենադիտված