Հայերեն


«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, բացի միանգամայն կանխատեսելի լինելուց, խթանեց ուշագրավ քաղաքական զարգացում, թեպետ ինքը՝ ՍԴ-ն, ու առավել ևս՝ փաշինյանական իշխանությունը նման նպատակ չունեին: Խոսքը հինգ ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ԱԺԲ-ի համատեղ հայտարարության մասին է: Ու չնայած բուն հայտարարությունը մի տեսակ հընթացս շրջանառվեց լրահոսում, կարծում ենք այն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության, ավելին՝ կարևոր քաղաքական պահ է (առայժմ չենք նշի՝ շրջադարձային է, ու պաթետիկ բնորոշումներից առհասարակ արժե խուսափել):

Ինչու կամ ինչով է կարևոր ընդդիմադիր հինգ ուժերի՝ ՍԴ որոշմանը հաջորդած այս հայտարարությունը: Առաջինը, որ ուշադրություն է գրավում, բուն փաստն է, որ 5 ընդդիմադիր ուժեր, ըստ որում՝ բավականին տարաբևեռ քաղաքական միավորներ, համատեղ են հանդես եկել: Լավ կլիներ, իհարկե, որ ավելի շատ ընդդիմադիր միավորներ ներգրավվեին, բայց նախ՝ ոչինչ չի խանգարում այլ ուժերին, որպեսզի առաջիկայում միանան հայտարարությամբ հռչակված նպատակադրումներին, երկրորդը՝ չմոռանանք, որ ինչպես «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, այնպես էլ՝ ԲՀԿ-ն, տվյալ պարագայում ներառում կամ պարզապես միավորում են մի քանի կուսակցություններ: Երկրորդը. եթե «Հինգի հայտարարությունը» վերաբերեր բացառապես ՍԴ որոշմանը, ապա այն այդքան արժեքավոր չէր լինի: Թեպետ, ՍԴ որոշման վերաբերյալ տրված գնահատականները ևս կարևոր են:

Այսպես. ՍԴ որոշումը «չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից» , «չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը»:

Հինգ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ ընդհակառակը՝ «վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»: Ահա՛, սա առանցքային պահն է. «քաղաքական դիմադրություն»:

Փոքր-ինչ շեղվելով բուն հայտարարությունը դիտարկելուց՝ հպանցիկ նկատենք, որ ներկայիս իշխանությունը, որքան էլ այն անձնակենտրոն է, ամեն դեպքում համակարգ է և համակարգային ձևով է պայքարում ընդդիմադիր ուժերի, դիմադրության օջախների դեմ: Նպատակներից մեկն ակնհայտ է՝ մարել, լիկվիդացնել դիմադրության բոլոր օջախները, ապա՝ իրականացնել նախանշած ճակատագրական քայլերը:

Դրա դեմ պայքարելու տարբերակները շատ չեն. կա՛մ «պարտիզանական պայքար» է կիրառվում, երբ միմյանց հետ կապ չունեցող տարբեր փոքր խմբեր մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ փորձում են տպավորիչ, սակայն ռազմավարական առումով իրավիճակի և իրադարձությունների վրա էական ազդեցություն չթողնող քայլեր անել, կա՛մ եղած քաղաքական գործիքակազմով փորձում են դիմադրել, ինչը դատական և իրավական համակարգերի կախվածության պայմաններում սակավ արդյունավետ է, կա՛մ փորձում են կոնտր-համակարգ ձևավորել, այսինքն՝ համակարգի դեմ դիմակայությունը ևս ստանում է համակարգային, ինստիտուցիոնալ բնույթ և կառուցվածք:

Ու ընդդիմության պարագայում սա այն դեպքն է, երբ տեղին է ասել՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Հենց այդ առումով էլ, կարծում ենք, «Հինգի հայտարարությունը» կարևոր է, քանի որ առաջին հերթին արձանագրում է նշված ուժերի համախոհությունը մի քանի սկզբունքային ուղղություններով և «միասնական քաղաքական օրակարգ» ձևավորելու պատրաստակամությունը:

Հատկանշական է, թե որ ուղղություններում են նշված տարաբևեռ ընդդիմադիր ուժերը համախոհ. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն և, իհարկե, գործող իշխանության հեռացում:

Այս ուղղություններից յուրաքանչյուրն, իր հերթին, ենթադրում է որոշակի կառույցների ձևավորում: Մասնավորապես, ակնկալելի է, որ առաջիններից մեկը ձևավորվի «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե (կամ խորհուրդ)», որը կներառի տարբեր կուսակցությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների: Սա երևի առաջիններից մեկը արժե անել՝ նկատի ունենալով Հայաստանում քաղբանտարկյալների և քաղհալածյալների թվի արագ աճը: Նույնպիսի կառույցի կամ համակարգող խորհրդի ձևավորում է ենթադրում նաև Եկեղեցու պաշտպանության անհնարժեշտությունը: Նույնը՝ Սահմանադրության փոփոխություններին դիմակայելու հրամայականը: Հայտարարության հեղինակներն, օրինակ՝ նշում են. «Գործող իշխանության կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը»:

Եթե բնորոշումներն ու քաղաքական գնահատականները դնենք մի կողմ և կենտրոնանանք «թույլ չտալու» վրա, ապա մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ դրան հասնելու համար նախ՝ պետք է գործել համակարգված՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները: Իսկ դրա համար անհրաժեշտ է ռեալ համագործակցել, մշակել գործողությունների ճկուն ծրագիր, ցուցաբերել ստեղծագործական մոտեցումներ, դիմել պայքարի բոլոր թույլատրելի, օրինական եղանակներին:

Հայտարարությունն ստորագրած ընդդիմադիր ուժերը վերջում նշում են, որ ՍԴ որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ «ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»: Դա հուսադրող է: Առնվազն այն տեսանկյունից, որ պայքարը ավարտված կամ պարտված չէ, քանի դեռ կա պայքարի ոգին, քանի դեռ կա պայքարելու կամք:

Բայց այս ամենի հետ կապված «բանալի» բառը գործելն է: Հայտարարությունն, ինչ խոսք, կարևոր է: Բայց շատ ավելի կարևոր են գործողությունները, գործերը, դրանց հետևանքները: Այդ տեսանկյունից, թերևս անտեղի շեղող հանգամանք կարող է լինել այսպես ասված՝ «մանդատներ վերցնել-չվերցնելու» տեխնիկական հարցադրումը: Խնդիրը «մանդատներ վերցնել-չվերցնելը» չէ: Խնդիրը ծրագիր և գործողությունների կարողություն ունենալն է: Համատեղ հայտարարության մեջ նախանշված ուղղությունները, կարծում ենք, առավել քան բավարար են գործի անցնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»
Ամենադիտված