Հայերեն


Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան

Blog
6֊8 մլն մարդու սրի քաշողների էրդողան ձագը պնդում է ,որ Թուրքիան ժողովուրդների բարի մանկապարտեզ է եղել։ 11-րդ դարից (երբ սելջուկ-թուրքերը հայտնվեցին տարածաշրջանում) մինչև մեր օրերը, թուրքական տարբեր պետական կազմավորումների (սելջուկներ, օսմանցիներ, երիտթուրքեր և քեմալականներ) կողմից իրականացված զանգվածային կոտորածների, տեղահանությունների և ցեղասպանությունների հետևանքով զոհվել է շուրջ 6-ից 8 միլիոն մարդ։

Այս ահռելի թիվը ներառում է ինչպես բնիկ քրիստոնյա ժողովուրդներին (հայեր, հույներ, ասորիներ), այնպես էլ այլ էթնիկ ու կրոնական խմբերի (արաբներ, քրդեր, եզդիներ, ալևիներ)։

Ստորև ներկայացված են պատմության մեջ արձանագրված խոշորագույն և ամենաարյունալի զանգվածային կոտորածներն ու ցեղասպանությունները՝ ըստ ժամանակագրության.

Օսմանյան կայսրության շրջան (մինչև 20-րդ դար)
Անիի և արևմտահայկական քաղաքների կոտորածներ (11-րդ դար)՝1064 թ. Ալփ Ասլանի գլխավորությամբ սելջուկների կողմից Անիի գրավման ժամանակ սրի քաշվեց տասնյակ հազարավոր հայ բնակչություն, իսկ քաղաքը կողոպտվեց ու ավերվեց։

Կոստանդնուպոլսի անկումը (1453 թ.)՝ Մեհմեդ II Սուլթանի կողմից քաղաքի գրավումից հետո երեք օր շարունակ իրականացված սպանդի և ստրկության արդյունքում զոհվեց և գերի վերցվեց ավելի քան 50,000 հույն։

Չելդըրի և մերձավորարևելյան արշավանքներ (16-րդ դար)՝ Սելիմ I Ահեղ սուլթանի օրոք միայն շիա դավանանքի պատկանելու պատճառով կոտորվեց շուրջ 40,000 ալևի և քուրդ , ինչպես նաև տասնյակ հազարավոր արաբներ Մերձավոր Արևելքում։

Հիոսի կոտորածը (1822 թ.)՝ Հունական անկախության պատերազմի ժամանակ օսմանյան զորքերը Հիոս կղզում սպանեցին ավելի քան 42,000 հույն բնակչի, իսկ 50,000-ին վաճառեցին ստրկության։

Բուլղարական կոտորածներ (1876 թ.)՝ Ապրիլյան ապստամբության ճնշման ժամանակ թուրքական կանոնավոր զորքերի և «բաշիբոզուկների» կողմից սպանվեց 15,000-ից 30,000 բուլղար քրիստոնյա (այդ թվում՝ Բատակի հայտնի սպանդը)։

Համիդյան կոտորածներ (1894–1896 թթ.)՝ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով Արևմտյան Հայաստանում և կայսրության տարածքում կազմակերպված զանգվածային սպանդի զոհ դարձավ շուրջ 300,000 հայ ։

20-րդ դարի Ցեղասպանություններ (Երիտթուրքեր)

Ադանայի կոտորած (1909 թ.)՝ երիտթուրքական հեղաշրջումից հետո Կիլիկիայում կազմակերպված հայկական ջարդերի արդյունքում սպանվեց ավելի քան 30,000 հայ։

Հայոց Ցեղասպանություն (1915–1923 թթ.)՝ Մարդկության պատմության մեծագույն ոճիրներից մեկը, որը ծրագրվեց երիտթուրքերի (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ), իսկ հետագայում շարունակվեց քեմալականների կողմից։ Սպանվեց, աքսորվեց և մահվան քարավաններում հյուծվեց 1.5 միլիոն հայ։

Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանություն (1914–1922 թթ.)՝ Օսմանյան կայսրության հույն բնակչության նպատակաուղղված ոչնչացում, որի հետևանքով զոհվեց 350,000-ից 500,000 հույն։

Ասորիների ցեղասպանություն (Սայֆո) (1915–1920 թթ.)՝ Հայերի հետ զուգահեռ իրականացված բնաջնջում, որի արդյունքում սպանվեց շուրջ 250,000-ից 300,000 ասորի քրիստոնյա։

Թուրքիայի Հանրապետության շրջան (Քեմալականներ և հաջորդներ)

Զմյուռնիայի աղետ (1922 թ.)՝ Մուստաֆա Քեմալի զորքերի կողմից քաղաքի գրավումից հետո հայկական և հունական թաղամասերի հրդեհման և սպանդի հետևանքով զոհվեց 100,000-ից 150,000 քրիստոնյա։

Շեյխ Սաիդի և Արարատի քրդական ապստամբությունների ճնշում (1925, 1930 թթ.)՝ Թուրքական նորաստեղծ հանրապետության կողմից քրդական շարժումների արյունալի ճնշման արդյունքում սպանվեց 40,000-ից 50,000 քուրդ։

Դերսիմի կոտորած (1937–1938 թթ.)՝ Թուրքական բանակի կողմից իրականացված ռազմական գործողությունների, ավիահարվածների և թունավոր գազերի կիրառման հետևանքով Դերսիմում սպանվեց 13,000-ից 40,000 ալևի զազա և հայ (պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներ)։

Ստամբուլի սեպտեմբերյան ջարդեր (1955 թ.)՝ Թուրքական ամբոխի կողմից կազմակերպված հակահունական հարձակումներ, որոնք վերջնականապես դատարկեցին Ստամբուլը մնացած հույն, հայ և հրեա բնակչությունից։

Թուրքական պետականության քաղաքականությունը դարեր շարունակ հիմնված է եղել էթնիկ զտումների և դավանաբանական հողի վրա բնակչության ոչնչացման վրա՝ «մեկ ազգ, մեկ կրոն, մեկ պետություն» մոդելը բռնի ուժով կյանքի կոչելու համար։

Հիմա էս էրդողան ողորմելին առանց գորշ երեսը կարմրելու , պնդում է որ Թուրքիայի պատմության մեջ մեկի մազին չեն կպել։ Սրիկան էլ ոնց է լինում ՞։

 
Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
Ամենադիտված