Հայերեն


Ինչով է տարբերվելու Սարգսյանի ճակատագիրը Քոչարյանից

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

 

–Կառավարության հունիսի 29-ի նիստին մասնակցելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը վայելում է իր և իրենց քաղաքական թիմի լիարժեք վստահությունը։ Սա, ըստ էության, Սարգսյանի առաջին այսօրինակ հայտարարությունը չէ։ Ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում նրան ոչ թե խուսափողական, այլ հստակ հայտարարել, որ 2018-ից հետո վարչապետ Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել։

-Ձեզ պետք է որ հայտնի լինի՝ հեռացող նախագահներն իրենց պաշտոնավարման եզրափակիչ փուլում դառնում են «կաղ բադիկներ»։ Այսինքն՝ հետզհետե իրենց ազդեցությունը թուլանում է. դա հատուկ է բոլոր երկրների նախագահներին՝ իհարկե ժողովրդավարական երկրներում այդ ֆենոմենը շատ ավելի ընդգծված է։ Ընտրություններն արդեն անցել են, իսկ Սարգսյանին քարտ-բլանշ էր տրված այդ ընտրություններն իր քիմքին հարիր անցկացնելու համար, որպեսզի դրանից հետո լուծվի ղարաբաղյան թնջուկը։ Այդ թնջուկը պետք է հանգուցալուծվի, որպեսզի տարածաշրջանում հնարավոր լինի իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր։ Գոնե այն մասը, որը մենք անվանում ենք ազատագրված տարածքներ և որն ընդհանրապես դուրս է տնտեսական շահարկման շրջանակից։ Հիմա կա աշխարհաքաղաքական կենտրոնների «համբերության բաժակի» լցվելու խնդիր՝ իրավիճակի վերջնական կարգավորման պահանջի առումով։ Ուստի Սարգսյանին տրված էր քարտ-բլանշ թե՛ սահմանադրական հանրաքվեն և թե՛ այս ընտրություններն անցկացնելու համար։ Այս պայմաններում հասկանալի է, որ դառնալ «կաղ բադիկ» Սարգսյանին ոչ ոք թույլ չի տա, նա այդ հնարավորությունը չի ունենալու։ Ի վերջո, մինչև իր պաշտոնավարության ավարատը նախագահի պաշտոնում՝ պարտավորվել է ապահովել հարցի կարգավորումը։ Իհարկե հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն իրեն «կաղ բադիկի» շռայլություն թույլ տալ չի կարող՝ որոշակի պարտավորություններ է ստանձնել և համաշխարհային ուժային կենտրոններն ակնկալում են, որ կհաջողվի այս անգամ և որևէ խոչընդոտ, ի դեմս «Սասնա ծռերի», չի առաջանա և մինչև տարվա վերջ կարգավորման գործընթացը կմտնի գործնական հունի մեջ։ Սերժ Սարգսյանը նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարեց, որ սեղանին Կազանյան տարբերակն է և այլ տարբերակ գոյություն չունի՝ այն համաձայնեցվել է դեռ 2010 թվականին և համաձայնեցվել բոլոր համանախագահների կողմից։ Սարգսյանը չի կարող հրաժարվել այդ պարտականությունից, նա չի կարող Քոչարյանի՝ 2007 թվականի նման դառնալ «կաղ բադիկ», երբ վերջինս ձեռքերը լվացել էր վերջին մեկ տարում, իսկ Սարգսյանը լինելով կառավարության ղեկավար՝ իրավիճակի տերն էր։ Արտաքին քաղաքական հանգամանքների պատճառով Սարգսյանն այսօր ոչինչ չի խոսում 2018-ի մասին։ Իր ելույթը խորհրդարանում մեսիջ էր արտաքին աշխարհին՝ ես իմ խոսքի տերն եմ, նրան ոչ ոք չէր ստիպել ու չէր խնդրել անդրադառնալ այդ հարցին։ Ահավասիկ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների առջև ստանձնած պարտավորությունն ազատագրված տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցում զրկել է Սարգսյանին «կաղ բադիկի» վերածվելու հնարավորությունից։

շարունակությունը՝ կայքում

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված