Հայերեն


«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության անդամներն իրար հերթ չտալով ներկայացնում են Եվրոպա արտահանված գյուղմթերքին վերաբերող տվյալներ, լուսանկարներ։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է, որ չգիտի՝ արտահանման ցուցանիշները ճի՞շտ են ներկայացնում, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ այդ տվյալներով, մոտավորապես կրկնակիից եռակի չափով ունենք նվազում հատկապես գյուղմթերքին վերաբերող հատվածում։ «Հստակ ունենք նվազեցում, բայց հաջորդ կողմից էլ անհասկանալի է, թե ուր և ինչպես են արտահանում կատարում։ Օրինակ՝ լուսանկարվում են ու ցույց տալիս, թե ԵՄ շուկա է մտել մեր ծիրանը մի քանի հատիկով, նաև կոչ են անում Ֆրանսիայի մեր հայրենակիցներին՝ սփյուռքահայությանը, որ ծիրան ձեռք բերեն։ Կարող է ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն մեղմելու համար Եվրոպայի հետ գան պայմանավորվածության և արտահանում իրականացնեն, ընդ որում՝ կարող է արտահանողին բացառապես Հայաստանի կառավարությունը վճարել, սակայն խնդիրն այն է, որ իրենց շատ անհասկանալի են դրսևորում։ Հայկական գյուղմթերքը Եվրոպա ուղղակի չի կարող արտահանվել, սա ուղղակի բացառում ենք։ Ունենք վերամշակվող արտադրանք, որ շատ փոքրիկ քանակներով արտահանվում է, այսինքն՝ Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը դեպի ԵՄ երկրներ կազմում է 7 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի փո՞րձ է, թե՞ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական մեծ շոու։ «Եվրոպայի հետ մերձեցում իրականում չունենք, սա ամբողջությամբ կեղծիք է։ Եվրոպա ասելով՝ նկատի ունեն Թուրքիա։ Մոտավորապես 20 տարի է՝ Թուրքիան հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, դեռևս չի կարողանում անդամակցել։ Վրաստանը հայտ է ներկայացրել, կարծես թե, ևս մոտ 20 տարի, նա էլ չի կարողանում, Վրաստանն ունեցավ տարածքային կորուստներ, հետո իր արտաքին քաղաքական վեկտորը փորձեց հավասարակշռել։ Ուկրաինան ունեցավ այդպիսի մտադրություն, և տեսնում ենք, թե Ուկրաինայի հետ ինչ է կատարվում։ Որպես պետություն՝ հարյուրամյակներ պետք է աշխատեն, որ այդքան պարտքերը կարողանան վճարել։ Մոնտենեգրոն հենց Եվրոպա աշխարհամասում է գտնվում, 20 տարի է՝ հայտ է ներկայացրել, 2028 թվականին հույս կա, որ կարող է դառնալ ԵՄ անդամ։ Եվրոպան ունի տնտեսական շատ լուրջ խնդիրներ, որովհետև Եվրոպայում աշխատավարձը համեմատաբար բարձր է եղել ու ժամանակի ընթացքում անընդհատ ավելացել է, կենսաթոշակները բարձր են, ապրանքների և ծառայությունների գները բավականին բարձր են։ Եթե ամեն ինչի սակագները բարձր են, նման պարագայում արտադրանքը լինում է ոչ մրցունակ, սա տնտեսագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է։ Նման պարագայում Եվրոպան խնդիր ունի ավելի աշխատատար ոլորտներում մարդկանց փոխարինել ռոբոտատեխնիկայով և այլն, որպեսզի կարողանա ինքնարժեքի վրա ազդեցություն ունենալ, և իր արտադրանքը ներքին՝ հենց եվրոպական շուկայում վաճառվի։ Եվրոպան ունի խնդիր ինքնարժեք նվազեցնելու, Եվրոպային սահմանակից Թուրքիան սպասում է, թե որ արտադրանքով Եվրոպան կլինի ոչ մրցունակ, որպեսզի նա անմիջապես տվյալ ապրանքները այս կամ այն ճանապարհով մտցնի եվրոպական շուկա։ Տարբեր եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, ականատես ենք եղել, թե ինչպես են ֆերմերները գոմաղբը նետում պաշտոնյաների վրա և տանում, այն բեռնաթափում, օրինակ՝ Բունդեսթագի և այլ պետական մարմինների շենքերի դիմաց։ Հավաքական Եվրոպան չի կարող իր ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ պետք է իրենց ֆերմերների արտադրանքը չսպառվի, այլ հայկականը սպառվի։ Եվրոպան աստիճանաբար թևակոխում է, տնտեսագիտական բառապաշարով ասած, ռեցեսիայի փուլ, այսինքն՝ իրենց մոտ տնտեսական անկում է տեղի ունենում։ Շատ արագ զարգանում է Չինաստանը և որոշակի արագությամբ, իհարկե, Չինաստանին զիջելով, Թուրքիան։ Հայաստանի՝ համաշխարհային շուկայում մրցունակ գյուղմթերք ունենալն աբսուրդի ժանրից է։ Դրան գումարած՝ Հայաստանը որդեգրել է սպառման տնտեսության քաղաքականություն, այսինքն՝ բացառապես ներկրել, ընդ որում՝ ներկրել Թուրքիայից։ Քանի որ պատերազմի վերքը, մարտիրոսացած մեր տղաների կորստյան վերքը դեռ թարմ է, դժվար է մեր հասարակության մեծամասնության մոտ անընդհատ Թուրքիայի և Ադրբեջանի անունը տալ։ Սրանք տար բեր չա փա բա ժին նե ր ո վ անընդհատ դոզան մեծացնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով։ Եթե միանգամից իրականացնեն, ուղղակի իշխանությունը կկորցնեն։ Դրա համար Եվրոպայով փաթեթավորում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, տնտեսական հարաբերությունների ձևավորումը Օվերտոնի պատուհանի միջոցով աստիճանաբար մեր գիտակցության մեջ են բերում, այնուհետև հայտարարելու են՝ որ ասում էինք Եվրոպա, դա Թուրքիան է»,նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենի արդյունքում, ըստ մասնագետների, գյուղոլորտին մեծ վնաս է հասցվելու։ Արդյո՞ք այս կերպ ճանապարհ են բացում Թուրքիայից եկող էժան գյուղմթերքի համար։ «Շատերը գյուղատնտեսությունը համարում են տնտեսության ճյուղ, բայց գյուղատնտեսությունն առաջին հերթին պետք է դիտարկել որպես պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։ Նույնիսկ եթե շատ դեպքերում այն շահութաբեր չէ, երկիրն իրավունք չունի սեփական գյուղատնտեսությունից հրաժարվել, որովհետև ստացվում է, որ սննդային կախվածություն ես ունենում որևէ երկրից, հատկապես, եթե այդ երկիրն էլ թշնամի պետություն է, օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ համագործակցությունը, սա անթույլատրելի է։ Բայց հաջորդ կողմից չենք կարող գյուղացուն մեղադրել։ Գյուղատնտեսությունը վատ վիճակում է, գյուղատնտեսները հարուստ մարդիկ չեն։ Նրանք ուղղակի կարողանում են արդյունք ստեղծել և ապրել։ Գարնանն անպայման վարկ են վերցնում՝ պարարտանյութ, սածիլներ են ձեռք բերում, ոռոգման համակարգի, շատ դեպքերում նաև բանվորական ուժի դիմաց են վճարում և այլն, բերքը վաճառում են ամռան և աշնան ամիսներին, ձմեռը երկու ամիս ապրում են, գարնանը կրկին նույն ցիկլի մեջ են մտնում։ 2026 թվականի գարնանը վարկ են վերցրել, ամռանը և աշնանը վաճառք չկա։ Հետևաբար՝ վարկի մարում չեն կատարելու, դասակարգվելու են, հետևաբար՝ հաջորդ տարի չեն կարողանալու ֆինանսական միջոցներ ձեռք բերել, որ նորից գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Այսինքն՝ սրանով արդեն հաջորդ տարի գյուղատնտեսը ցիկլ ից դուրս է գալիս։ Ի՞նչ է տեղի ունենում։ Կան քաղաքաբնակներ կամ ոչ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ, որոնք ունեն մրգի սպառման կարիք։ Այս իրավիճակում միշտ գտնվելու է առևտրականը, որը Թուրքիայից կներկրի ապրանքը, հետո կվաճառի։ Այսպես մեր գյուղացիներին դուրս ենք մղում հայկական տնտեսությունից, հայկական շուկայից։ Բնականաբար, առաջանալու է գործազրկություն և աղքատություն»։

Մյուս կողմից՝ ականատես ենք լինում, որ բարձրանում է ակցիզային հարկը ծխախոտի, ալկոհոլի դեպքում, ընդհանրապես՝ այս կառավարությունը հետևողականորեն բարձրացնում է հարկերն ու տուրքերը։ «Տնտեսագիտական աքսիոմա է՝ եթե տնտեսությունը չի զարգանում, այսինքն՝ արտադրանքի և ծառայությունների ծավալը չի ավելանում, ապա բյուջեն նույնը պահելու և հարկ հավաքագրելու համար ընդամենը մի տարբերակ է մնում՝ բարձրացնել հարկի դրույքաչափը, 20 տոկոսի փոխարեն 22 տոկոս գանձել, կամ հարկման բազան ընդլայնել։ Ու քանի որ տնտեսությունը չի զարգանում, առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման։ Ինչո՞ւ շտապեցին ակցիզային հարկի դեպքում։ Ակցիզային հարկի համար աշխարհի բոլոր կառավարությունները միշտ ունեն ալիբի։ Ասում են՝ վնասակար երևույթների հարկն ենք ավելացնում, որ դրա դեմ պայքար մղենք։ Նման պարագայում ժողովուրդն ասում է՝ ի՞նչ վատ է, որ, ծխելու դեմ են պայքարում։ Սրա դեմ դիմադրության ալիք չի բարձրանում։ Հաջորդ հարկատեսակների գծով դիմադրություն կլինի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված