Հայերեն


«Դոշին խփելով` մենք որևէ բանի չենք հասնի»

Քաղաքականություն

168.am / Հունիսի 10-19-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցից հետո հայտարարվեց, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, մինչդեռ ադրբեջանական կողմն իր հերթին՝ հայտարարեց, որ Բաքուն ոչ մի թիզ չի զիջելու իր դիրքերը:

Հայկական կողմը պահանջում է, որ Բաքուն կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պարտավորությունները, այդ թվում` հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումը: Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ այցի մասին տեղեկություն փոխանցելու Մինսկի խմբի անդամներին: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սպասվում է երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում: «Շատ հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով»,- ասաց նա: Ըստ Նալբանդյանի` հանդիպումը հնարավոր է հուլիս ամսին: Լրագրողների այլ հարցերին Է.Նալբանդյանը չպատասխանեց և շտապ հեռացավ:

Փոխարենը՝ նա որոշ փակագծեր բացեց ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ: Նա հայտարարեց, որ Հայաստանը վարում է հետևողական արտաքին քաղաքականություն և արդյունավետ դիվանագիտություն:

«Դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված որոշումները լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել էին անժամկետ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, պետք է անխտիր իրականացվեն: Եռանախագահող երկրներն ի՞նչ ասացին ոչ միայն՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ասում եք՝ հասցեական չէին հայտարարությունները: Բա ո՞ւմ էին ուղղված: Մենք էինք ասում, ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը, որ պետք է անժամկետ հրադադարի համաձայնագրերն անխտիր կատարվեն: Դա Հայաստանն է ասում, Ղարաբաղն է ասում, եռանախագահներն են ասում»,- նշեց Է.Նալբանդյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի քննադատությունների, որ հայ դիվանագետները լավ չեն աշխատում, կամ ինչպե՞ս հասկանալ, որ սահմանում ամեն օր լարված վիճակ է, ամեն օր ունենք զոհեր, այն ժամանակ, երբ անցած տարի ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի պայմանագրի շրջանակներում հրադադարի պահպանման մասին:

Ըստ արտգործնախարարի` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ձեռք բերված պայմանավորվածությունն այն էր, ինչի մասին Հայաստանն էր ասում: Է.Նալբանդյանը շեշտեց, որ այդ ամենն «օդից չի լինում», ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում նստած՝ չեն մտածում միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի մասին. «Դա համապատասխան աշխատանքի արդյունք է»:

Է.Նալբանդյանի կարծիքով` Ադրբեջանն այսօր մեկուսացվել է թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով, քանի որ հրադադարի ռեժիմի խախտումների համար առաջին հերթին պատասխանատու է միջազգային հանրության հանդեպ, իսկ, օրինակ, ԵԱՀԿ Ֆինանսական հանձնաժողովում այս ընթացքում տեղի ունեցած 6 նիստերում բոլորը համաձայնություն են տվել մեխանիզմների ներդրմանը, բացի Ադրբեջանից. «Դիվանագիտական աշխատանքն այն աշխատանքն է, որի մասին այդքան չեն գոռգոռում: Գլխավորը կոնկրետ արդյունքներն են: Դոշին խփելով` մենք որևէ բանի չենք հասնի, մենք պետք է հանգիստ, շատ հավասարակշռված ձևով աշխատենք այնպես, որ մեր գործողություններն ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից, և որպեսզի մեր մոտեցումներին համապատասխան, համահունչ որոշումներ կայացվեն»:

Է.Նալբանդյանը նշեց, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից կա 5 հայտարարություն. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները և գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը չի ցանկանում հիշատակել անգամ դրանք»: Նրա դիտարկմամբ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ են, բայց նախագահների մակարդակով արված հայտարարություններն Ադրբեջանն անտեսում է. «Այսինքն` մեր հետևողական արտաքին քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ Ադրբեջանը, չնայած իր նավթադոլարներին, մեկուսացվել է»:

«Ձեր խոսքերից՝ մեր իրականությունը, ոչ մի բան դրանից չի փոխվում»,- հակադարձեց Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ մարդիկ որևէ շոշափելի փոփոխություն չեն զգում:

Նախարարը կրկին վստահեցրեց, թե ՀՀ դեսպանություններն արդյունավետ են գործել, իսկ թերացումների վերաբերյալ երկրի նախագահն է ընդունում համապատասխան որոշումներ:

«Եթե թերությունները հանրային քննարկման առարկա դարձնենք, կվտանգենք մեր դեսպանների գործունեությունը»,- նկատեց Է.Նալբանդյանը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` ԱԳ նախարարը դրական որակեց հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված ֆուտբոլային դիվանագիտությունը: Նա հիշեցրեց ԱԺ-ում քննարկումները, երբ շատերն ասում էին, թե պետք չի սահմանի բացումը, թուրքերի հետ ընդհանրապես պետք չի բանակցել. «Բանակցել պետք է բոլորի հետ, միայն երկխոսության, բանակցությունների միջոցով են հարցերը լուծվում: Եթե դիվանագիտությունը որոշի, որ դռներ է փակում, չի բանակցելու, չի վարելու երկխոսություն, դա արդեն դիվանագիտություն չէ: Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ և ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը, Կիկոսի մահն է, վաղը-մյուս օրն ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համաձայն՝ մեր ոտքն ենք մեկնում և ձեռքն ենք մեկնում, և որոշ արդյունքների հասնում ենք, բայց գոռգոռալով, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»:

«Բացի Ադրբեջանից և Թուրքիայից, մնացած երկրների հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարեց Նալբանդյանը:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված