Հայերեն


Որ մասնագիտություններն են առավել պահանջված

Բաց մի թողեք

Առաջին / Հայաստանում ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը և մեկնարկել է երկրորդ փուլի դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի նախագահ Արա Իսպիրյանը առաջին փուլի րնդհանուր արդյունքներից դժգոհ չէ, դրանք նորմայի սահմաններում են։

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ այս տարի բարձր արդյունքներ են գրանցվել հատկապես օտար լեզուներ առարկաներից, որտեղ միջին միավորը 15 բալի սահմաններում է, իսկ անբավարար ստացողների քանակը մոտ 6 % է կազմում, ֆիզիկա և ռուսաց լեզու առարկաների դեպքում միջին միավորը 10-10․5 բալ է եղել, սակայն ամենաշատ անբավարար ստացողները եղել են հենց այս առարկաներից՝ շուրջ 20-24 %, մաթեմատիկայից անբավարար ստացողների թիվը կազմել է շուրջ 9․5 %, իսկ մնացած առարկաների միջին միավորները մոտ 13-13․5-ի սահմաններում է։ Դիմորդների ընդհանուր պատրաստվածությունը քննություններին, Արա Իսպիրյանը դրական գնահատեց՝ ասելով, որ այս տարի նրանք բավականին հասուն են․

«Այսինքն՝ քննասենյակներում չէիր նկատի ինչ-որ մեկին, որ փորձում է խանգարել մյուսներին, կամ արտագրել, կամ պարզապես եկել է բախտը փորձելու, հակառակը՝ քննական պրոցեսը շատ հարթ է ընթացել, և յուրաքանչյուրն աշխատել է իր թեստի վրա՝ առանց լարվածության մթնոլորտ ստեղծելու։
Հիմա արդեն սկսել ենք նաև երկրորդ փուլի հայտերի ընդունելությունը՝ դրանք միջին մասնագիտական հաստատությունների և քոլեջների դիմորդներն են, ինչպես նաև բանակից զորացրված երիտասարդները, Ռուսաստանի, Վրաստանի կամ այլ երկրների երեխաները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել Հայաստանում, ինչպես նաև երկրորդ փուլի մեջ են մտնում բոլոր այն երեխաները, ովքեր հիվանդության պատճառով չեն կարողացել մասնակցել քննությունների առաջին փուլին»,- նշեց ԳԹԿ տնօրենը։

 

Քննությունների թեստերն այս տարի ևս նախորդ տարիների նման կազմվել են շտեմարաններում առկա առաջադրանքների հիման վրա, սակայն փոքր-ինչ փոփոխությամբ։ Այս համատեքստում Արա Իսպիրյանը ընդգծեց, որ վերջին տարիներին իրականացված փոփոխությունը վերաբերում է հիմնականում մաթեմատիկային և բնագիտական մյուս առարկաներին։ Դրանց թվին այս տարի ավելացել է նաև հայոց լեզուն։

«Շտեմարաններից նույնությամբ չի վերցվել առաջադրանքը, այլ այն ենթարկվել է թվային արժեքի փոփոխության։ Դա արվել է այն նպատակով, որպեսզի առաջադրանքը բացառապես անգիր անելու հնարավորությունը բացառվի, այլ վերլուծելու կարողություն ունենան, այսինքն՝ պետք է իմանան, թե ինչպես է հարկավոր խնդիրը լուծել, այլ ոչ թե առաջադրանքի համարն ու ճիշտ պատասխանը անգիր անեն և գան մեխանիկորեն դա նշեն։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես թեստերի բարդությանը կամ մակարդակին, ապա այս տարի դրանք բավականին հաջող էին թե՛ բովանդակային առումով, թե՛ ընթացակարգային․ այս տարի դիմում-բողոքներ չենք ստացել»։

 

Գաղտնիք չէ, որ այս տարի դիմորդների թիվն է կտրուկ նվազել, ինչի արդյունքում էլ շատ հեշտ է դարձել ցանկացած պետական բուհ ընդունվելը։ Նախորդ տարվա տվյալների հետ համեմատած՝ այս տարի դիմորդների թիվը նվազել է շուրջ 1500-ով։ Արա Իսպիրյանի պնդմամբ՝ դիմորդների թվի նվազումը որևէ կերպ չի անդրադարձել թեստերի որակի և բարդության վրա։ Անդրադառնալով պետական բուհ ընդունվելու համար խոչընդոտներ չլինելու հանգամանքին՝ բանախոսը նշեց․

«Այստեղ մասնագիտությունների խնդիրն է առաջ գալիս։ Բոլոր բուհերն էլ կունենան մասնագիտություններ, որոնք շատ պահանջարկված են և տեղերը կլինեն մրցութային, մրցակցությունը բարձր կլինի այդտեղ, և, բնականաբար, կլինեն նաև մասնագիտություններ, որտեղ կան թափուր տեղեր կամ ոչ այդքան բարձր միավորներով հնարավոր կլինի ընդունվել։ Այդպես եղել է նաև նախորդ տարի»։
Հարցին, թե հատկապես որ մասնագիտություններն են ամենաշատն այս տարի պահանջարկ վայելում դիմորդների շրջանում, Արա Իսպիրյանը պատասխանեց․

«Այս տարի ավելի շատ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով տեղաշարժ կա, այսինքն՝ այստեղ հաստատ մրցութային է լինելու։ Դա ծրագրավորման բաժինն է, տեղեկատվական անվտանգությունը և այլն, այսինքն՝ կարելի է ասել, որ պոլիտեխնիկական, ինժեներական մասնագիտությունների պարագայում աշխուժություն է նկատվում, և պոլիտեխնիկական համալսարանում դիմորդների քանակն անցյալ տարվա համեմատ չի էլ պակասել։ Դեռևս մրցութային են համարվում նաև իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բուժական գործ մասնագիտությունները, բայց կան նաև, օրինակ, քիմիա, կենսաքիմիա և բնագիտական նմանատիպ առարկաների մասնագիտություններ, որտեղ արդեն ակնհայտ է, որ կլինեն թափուր տեղեր»։

Արա Իսպիրյանը համաձայն չէ կրթության ոլորտի շատ փորձագետների այն տեսակետների հետ, որ միասնական քննություններն անիմաստ են և երկարաժամկետ առումով մնայուն գիտելիք չեն ապահովում, հակառակը՝ նա պնդեց, որ միասնական քննությունների համակարգն այսօր այլընտրանք չունի և ամբողջ հանրության կողմից այն նույնիսկ լիովին վստահություն է վայելում։ Նրա կարծիքով՝ թեստային տարբերակով գնահատական տալը այսօր ամբողջ աշխարհում ընդունված մոդել է։

 

«Ութսուն հարցի միջոցով դու կարողանում ես ամբողջապես բացահայտել տվյալ առարկայի վերաբերյալ երեխայի պատկերացումներն ու գիտելիքները։ Իսկ նախորդ համակարգում՝ ընդամենը մեկ կամ երկու հարց էիր տալիս՝ այդտեղ երեխայի բախտը բերում էր՝ իր իմացած հարցերն էին, կամ էլ չէր բերում ու անբավարար էր ստանում։ Մի առավելություն էլ սա ունի, որ անմիջապես քննությունից հետո երեխան կարող է պատճենահանված ձևաթուղթը ձեռքին իր դասատուների, դասախոսների հետ միասին ստուգել թեստի ճիշտ պատասխանները և հասկանալ, թե ինչքան միավոր է հավաքել, որն անբեկանելի է։

Իսկ ինչ վերաբերում է կրկնուսույցներին, որ նրանց գումար են վճարում, հավելյալ պարապում են և այլն, ապա այնպես չէ, որ նախորդ համակարգում կրկնուսույցներ չեն եղել, բացի դրանից, շտեմարանների առկայության պարագայում դիմորդները հնարավորություն ունեն այդ առաջադրանքներով ինքնուրույն զբաղվել կամ իրենց ուսուցիչների հետ պարապել և հավելյալ գումարներ չվճարել»,- ասաց Իսպիրյանը։

 

Վերջինս անդրադարձավ նաև Հայաստանում ներդրված 12-ամյա կրթության գաղափարի ճիշտ կամ սխալ լինելու դիտարկմանը, ինչի արդյունքում, ըստ կրթության ոլորտի ներկայացուցիչների, բազմաթիվ խնդիրներ են ծագել թե՛ դիմորդների, թե՛ բուհերի համար։

«12-ամյա կրթության մասին իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ դա Հայաստանի համար անհրաժեշտություն էր, ինչպես նաև դա ինտեգրվելու նպատակ ունի, որպեսզի ամբողջ աշխարհում մեր վկայականի ճանաչված լինելու խնդիրը լուծի»,- եզրափակեց նա։

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված