Հայերեն


Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են: Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք առնելու և ծաղրելու:

«Ո՞ւմ տանը ծիրանը չի փչանում, բոլորիս տանը փչանում է, ինչո՞ւ է դա դառնում թոփ նյուզ» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անթաքույց ու բացահայտ կերպով «կայֆավատ լինել» սեփական ընտրողների, նաև՝ չընտրողների վրա: Սա ուղիղ հասցված ուժգին հարված է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, իսկ հիմա նրանց առաջարկվում է մի պարզ բանաձև. «Հանուն Փաշինյանի քաղաքական ամբիցիաների՝ դուք պիտի սոված մնաք»:

Երկրի ղեկավարն, ըստ էության, հավասարության նշան է դնում սառնարանում մոռացված երկու հատ ծիրանի և տոննաներով փչացող, արտահանման ենթակա բերքի միջև, որի տակ տնտեսվարողները վարկեր, հսկայական պարտքեր ու ընտանիք պահելու հոգսեր ունեն: Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների կործանարար գինը պետք է վճարի շարքային քաղաքացին՝ իր օրվա հացով, սոցիալական վիճակի վատթարացմամբ, բայց դա անձամբ նրա կողմից մատուցվում է որպես սովորական, ընդունելի մի կենցաղային թեմա:

Տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները և լոգիստիկ շղթաները, որոնք կոտրվում են իշխանության անգործության պատճառով, հենց Փաշինյանի մակարդակով իջեցվում են կենցաղային «մուննաթի» մակարդակի: Այս հայտարարությունը լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ աստիճանի անլուրջ, անպատասխանատու ու մակերեսային մոտեցում ունի նա պետական կառավարման և սեփական երկրի գործարարների ու, ընդհանրապես, քաղաքացիների նկատմամբ: Ինչ աստիճանի միևնույնությամբ, անգամ՝ «թքածունեցողական» վերաբերմունք ունի քաղաքացիների վիճակի, սոցիալական ապահովության նկատմամբ: Այ թե ինչ է ցույց տալիս այս ամենը:

Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ», այլ ոչ թե րոպե առաջ լուծում պահանջող ճգնաժամ:

Ու միայն սա չէ: Ուրեմն, ինքն իր վարած «քաղաքականությամբ» փչացնի հարաբերությունները մի երկրի, ավելին՝ տնտեսաքաղաքական միավորման (ԵԱՏՄ-ի) հետ, գյուղմթերք արտադրողները, դրա հետ շաղկապված բիզնեսներն առանց այլընտրանքի հնարավորության զրկվեն իրենց բիզնեսգործունեության շուկայի 98 տոկոսից, բայց Փաշինյանը առաջանցիկ «մուննաթ» գա բոլոր այդ մարդկանց վրա, թե՝ «հարմարվեք նոր շուկաներին»: Ասել կուզի՝ դուք, ձեր ապրանքը, ոնց ուզում եք, տակից դուրս եկեք, ի՞նձ ինչ...

Սա, կարելի է ասել, «կայֆավատ լինելուց» էլ անդին է:

Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական աշխարհաքաղաքական արկածախնդրության պատճառով չի կարողանում ապահովել իր տնտեսվարողների անվտանգությունն ու կայունությունը, իսկ հետո հեգնում է այդ նույն մարդկանց կրած վնասները, դա խոսում է պետական մտածողության իսպառ բացակայության և բացառիկ ցինիզմի մասին: Սա ուղիղ ազդակ է բիզնեսին, որ ճգնաժամի պահին նրանք մնալու են լիովին միայնակ, իսկ ինքը, լավագույն դեպքում, հեռուստաէկրաններից կբացատրի՝ դե, բոլորի տանն էլ ծիրանը փչանում է, դրանից ողբերգություն սարքել պետք չէ:

Ի դեպ, նախ՝ խոսքը միայն ծիրանի մասին չէ: Իրականում պատկերը շատ ավելի ընդգրկուն է և տխուր: Խոսքը գյուղմթերքի գրեթե ամբողջ տեսականու մասին է. լոլիկ, պղպեղ, վարունգ, կորիզապտուղներ (կեռաս, բալ), հարկավ՝ նույն ծիրանը, գումարած՝ դեղձը: Ավելին՝ ծաղիկները:

Ու քանի որ իրենք առավելապես «փիարվելու» հարցում են ուժեղ, գլուխ են գովում, թե 5000 ծաղիկ այստեղ արտահանեցին, 10000 ծաղիկ՝ այնտեղ: Նույնիսկ էական չեն այն տեղեկությունները, որ, ասենք, այդ 10000 ծաղիկն այլ երկիր արտահանելը կառավարության հետ ոչ մի կապ չունի, բիզնեսմենը շատ ավելի վաղ նման գործարք էր կնքել: Բայց, իրոք, նույնիսկ դա չէ կարևոր: Կարևորն այն է, որ կառավարության ղեկավարի վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ ոլորտ զրկվել է շուկայից, որտեղ տարեկան մոտ 95 միլիոն ծաղիկ է իրացնում:

Չնայած «մաթեմատիկայից կաղալու» ինքնախոստովանությանը, հաշվել գոնե պիտի որ կարողանան: Համեմատեք մի քանի հազարն ու 95 միլիոնը:

Նույնը՝ ծիրանի, կեռասի, առհասարակ, չարտահանված ու փչացած, նաև՝ փչանալիք պտուղ-բանջարեղենի մասին:

Եվ սա էլ նույնիսկ ամենը չէ. Փաշինյանն արդեն «մեղավոր է նշանակում» հողագործներին, ֆերմերներին, գործարարներին, թե՝ ձեր անորակ ապրանքով մեր ինքնիշխանության հետ եք խաղում: Այսի՞նքն: Ի՞նչ է ուզում ասած լինել. որ մինչև այս անորակ ապրանք էր մատակարարվո՞ւմ ավանդական դարձած շուկաներ, ասենք՝ Ռուսաստան: Հարց է ծագում. նախ՝ այդ ինչո՞ւ նախկինում նման խնդիրներ չէին ծագում, եթե լինում էլ էին, ապա հատուկենտ դեպքեր, որոնք արագ կարգավորվում էին, և հետո՝ իսկ ինչի՞ համար են Հայաստանի համապատասխան պետական կառույցները, որոնք պետք է հսկողություն իրականացնեն և որոնց ղկավարները, նկատենք, որպես պետական ծառայողներ, աշխատավարձերից բացի, նաև ոչ քիչ պարգևավճարներ են ստանում: Թե՞ իր մեղքով փչացած հարաբերությունների համար հիմա էլ նոր «քավության նոխազներ» է փնտրում: Ինչպես նախկին բոլոր դեպքերում: Ասել ենք, կրկնենք, մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ Փաշինյանն այս ամբողջ աղետների, փորձանքների համար (նաև սպասվող) բոլոր մեղքերը գցելու է ժողովրդի «գրպանը»: Վաղուց արդեն այդ ճանապարհին է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը
Ամենադիտված