Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը լինելու է «շատ հզոր»։
Հունիսին Իրանն ու ԱՄՆ-ն հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս հուշագիրը թույլ կտա ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հուշագրի ստորագրումից հետո Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցություններ անցկացնեն՝ վերջնական համաձայնագիր մշակելու համար։
«Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Այնպես որ, սա շատ, չափազանց հզոր համաձայնագիր է, շատ ուժեղ գործարք է։ Ոչ ոք դեռ չգիտի, թե դա ինչ է: Այն շատ ազդեցիկ է, և, կարծես թե, մարդկանց մեծ մասը շատ գոհ է»,- ասել է Թրամփը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։