Հայերեն


ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
 
Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։
 
Մեր կուսակցությունը հետևողականորեն ու սկզբունքորեն արձանագրել է, որ այս ընտրությունները նախապատրաստվում էին այնպիսի պայմաններում, որոնք ի սկզբանե զրկում էին ընտրական գործընթացն ազատ, արդար և մրցակցային բնույթից։ Նաև այս խորը համոզմունքից ելնելով՝ Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց իր մասնակցությամբ լեգիտիմության շղարշ չհաղորդել մի գործընթացի, որի ընթացքն ու արդյունքը կանխորոշվում էին ոչ թե ժողովրդի կամքով, այլ վարչական մեքենայի ճնշմամբ։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ոչ մի պարագայում չի հանդուրժելու ազատ ու արդար ընտրություն, քանի որ ազատ ընտրությունը նրա համար պարտություն է։
 
Ընտրությունների օրը և դրան նախորդած ողջ ժամանակահատվածն ամբողջությամբ հաստատեցին մեր նախազգուշացումների հիմնավորվածությունը։
 
Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները։ Վարչական ռեսուրսի համատարած գործադրումը, պետական ու համայնքային ծառայողների ահաբեկումը, ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները, ընդդիմադիր շտաբերի կանխամտածված կաթվածահարումը, պետական և իշխանամետ լրատվամիջոցների վերածումը վարկաբեկման գործիքի, ձայների ուղղակի կեղծումն ու ընտրատեղամասերի արդյունքների աղավաղումը մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարվող հանցավոր ծրագրի օղակներն են։ Սա առանձին խախտումների շարք չէ, այլ պետական մեքենայի ուժով իրականացված համակարգային ընտրակողոպուտ։
 
Այս հանցավոր ծրագիրն իր ավարտին հասցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հունիսի 14-ին իր որոշմամբ իրականացրեց Ազգային ժողովի 3/5 մեծամասնության բացահայտ ուզուրպացիա՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ապօրինաբար հրաժարվելով երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելուց և այդ կերպ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկելով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից»։ Ի հայտ եկած պաշտոնական պատկերը ոչ թե ընտրության արդյունք է, այլ իշխանության բացահայտ բռնազավթում ՔՊ-ի կողմից։
 
Պետական բոլոր մարմինները՝ ներառյալ իրավապահ համակարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այսպես կոչված անկախ մարմինները, ապօրինաբար ծառայել են և շարունակում են ծառայել բացառապես Նիկոլ Փաշինյանի վերարտադրության շահին՝ միտումնավոր չապահովելով իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինական պայմանները։
 
Ելնելով վերոշարադրյալից՝ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝
Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։
 
Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն։
 
Երկիրը խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ գցելու և դրա հնարավոր ողջ հետևանքների քաղաքական ու իրավական պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանությունն ամեն գնով պահելու համար ոտնահարեց ժողովրդի ընտրելու սահմանադրական իրավունքը և վտանգի ենթարկեց հայոց պետականության հիմքերը։
 
Հանրապետական կուսակցությունը կոչ է անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանել Հայաստանի պետականությունը։
 
Մենք պայքարելու ենք հետևողականորեն և անզիջում՝ բացառապես Սահմանադրության, օրենքի և ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանություն քաղաքացիների ընտրական իրավունքի, Հայաստանի Հանրապետության պետականության շահերի և ժողովրդավարության հիմնարար արժեքների։
Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր։
Հանրապետությունը եղել և մնում է մեր բարձրագույն արժեքը։
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմին
15 հունիսի 2026 թ., Երևան

 

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան
Ամենադիտված