Հայերեն


Ամառային արձակուրդի լավագույն անսովոր ուղղությունները

Հասարակություն

Հուլիսը ամռան ամենաթեժ ամիսն է, եւ հուլիսյան հանգիստը առանձնահատուկ ընտրություն է պահանջում: Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց ամառային պլաններում եւ չեն ցանկանում մեկնել «ծեծված» երթուղիներով, «ՉԻ»-ն ներկայացնում է եռամսյա հանգստի ամեն ամսվա 10 լավագույն ուղղություններ: Եղանակային եւ լոկացիոն առումով ամենահարմար հուլիսյան ուղղություններն են.


ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Հյուսիսային Ատլանտիկայում գտնվող այս կղզիներում հուլիսն ամենատաք ամիսն է համարվում: Այստեղ զբոսաշրջիկներին կանաչ արահետներ, բարձր ժայռեր, նեղուցներ, ֆիորդներ եւ գույնզգույն տներով հարմարավետ գյուղեր են սպասում: Այս վայրերը, հատկապես, դուր կգան ավտոզբոսաշրջիկներին, քանզի Ֆերերները բազմաթիվ հետաքրքիր երթուղիներ են առաջարկում: Ճանապարհորդությունն ավելի լավ է պլանավորել ամսվա վերջին. հուլիսի 28-29-ը Թորսհավնում «Օլաֆսյոկա» ամենամյա ամառային փառատոնն է անցկացվում, որը համընկնում է նաեւ Ֆերերյան կղզիների ազգային օրվա հետ: Այդ ժամանակ փողոցները լցնում են ավանդական կոստյումներով պարող բնակիչները, համերգներ եւ նավակային հայտնի մրցարշավ է անցկացվում:

ԻՍԼԱՆԴԻԱ, Ռեյկյավիկ

Խոր ամառն ամենալավ ժամանակն է բոլոր նրանց համար, ովքեր երազում են սեփական աչքերով տեսնել Իսլանդիայի հրաշքները՝ միաժամանակ չսառելով: Ռեյկյավիկը հրաշալիորեն հարմար է զբոսանքի համար: Քաղաքում կարելի է հետեւել թարմ որսով նավահանգիստ ժամանող նավակներին, Սքոուլավյորդյուստիգյուր փողոցում ծանոթանալ դիզայներական ցուցափեղկերին եւ այցելել երկրի ամենամեծ Հադլգրիմսկիրկյու եկեղեցին: Առանձին օր արժե տրամադրել դեպի Կապուտակ լագունա ճանապարհորդության եւ վայելել գեոթերմալ բնական սպայով, իսկ գիշերը՝ հետազոտել տեղական ակումբները, որտեղ երիտասարդները ժամանում են Լոնդոնից: Քաղաքից ոչ հեռու կարելի է 3 ամենապոպուլյար տեսարժան վայրեր գտնել՝ Գյուդլֆոս ջրվեժը, «Թինգվեդլիր» ազգային պարկը եւ Հյոյկադալյուր գեյզերները:

ԲՈԼԻՎԻԱ, Լա-Պաս

Եթե ցանկանում եք փախչել հուլիսյան տապից, ապա արժե ուղեւորվել Բոլիվիայի լեռներ, որտեղ տարվա այս պահին իսկական ձմեռ է: Լա-Պասը տեղակայված է մի քանի միլիոն տարի առաջ հանգած հրաբխի վրա: Այստեղ հետաքրքիր կլինի նաեւ գաղութային ճարտարապետության սիրահարներին եւ ազգային կոլորիտը գնահատողներին: Վերջիններին խորհուրդ է տրվում այցելել պենիաներ՝ ավանդական երաժշտական սալոններ, որտեղ առայսօր կարելի է լսել հսկայական բամբուկային շեփորներն ու եղեգնային ֆլեյտաները, տեսնել հնդկացիների պարերը: Տեսադաշտի ընդլայնման համար, կարելի է այցելել Կոկայի թանգարան՝ բույսի, որի տերեւներով տեղացիները բուժվում են լեռնային հիվանդությունից, ինչպես նաեւ Վհուկների սարսափելի շուկան, որտեղ վաճառվում են հնդկացիների կախարդական ատրիբուտները: Խորհուրդ է տրվում մեկ օրով մեկնել դեպի Տիտիկակա լեգենդար լիճը, որը ծածկված է 41 կղզիներով:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ, Բելֆաստ


Իռլանդական Բելֆաստը հրաշալի ուղղություն է բոլոր նրանց համար, ովքեր քաղաքային հագեցած հանգիստ են նախընտրում: Այստեղ հնարավոր չէ չնկատել Աշխարհի գծերը՝ պատեր, որոնք առանձնացնում են բողոքական թաղամասերը կաթոլիկներից, ինչպես նաեւ բազմաթիվ հուշագրաֆիթիներ: Անցյալի մեկ այլ հետք են քաղաքի տեսքը փոխած նավաշինության բազմապիսի օբյեկտները: Հենց այստեղ 1912 թվականին ջուր է իջեցվել «Տիտանիկը» եւ գտնվում է լայներին նվիրված թանգարանը: Միջավայրն այնքան հագեցած է, որ իռլանդական երաժշտությամբ անհամար փաբերն առանձին կոլորիտ են հաղորդում: Սպորտսմենները կարող են գնահատել գոլֆի տեղական դաշտերը, որոնք հայտնի են ողջ աշխարհում:

ՀՈՒՆԱՍՏԱՆ, Զակինֆ կղզի

Զակինֆը Հունաստանի ամենագունեղ կղզիներից է: Հրաշալի լողափեր կան Քսիգիում, որտեղ ջուրը կաթնա-ակվամարինային երանգ ունի, ինչպես նաեւ Պորտո Վորմին, ուր ծովը բացարձակ թափանցիկ է: Այլ հետաքրքիր վայրերից է Նավայո խորշը, որտեղ հասնելու համար միակ տարբերակը կրուիզն է, որի շրջանակներում իրականացվում է Երկնագույն քարանձավներ այցելությունը: Ցամաքում եւս հետաքրքիր «անելիքներ» կան. Ասքոս գազանանոցում կերակրել եղջերուներին եւ ջրարջերին, հետազոտել Անաֆոնիտրիուսի եւ Այոս Գեորգիոս վանքերը, անցնել մայրաքաղաքի կիրճերով եւ Քերի շրջանում ժայռերից դիտել մայրամուտը:

ՀԱՅԱՍՏԱՆ, Ջերմուկ

Հյուրընկալ Ջերմուկն ավելի հայտնի է իր թերմալ աղբյուրներով, որոնց հրաշագործ ազդեցությանը հավատում են դեռեւս մ.թ.ա. I դարից: Սակայն, քաղաքի տեսարժան վայրերը դրանով չեն ավարտվում. Ջերմուկը տեղակայված է մարգագետիններով եւ անտառներով շրջապատված Արփա գետի վերին հատվածում, իսկ նրա շրջակայքերում կարելի է տեսնել 68 մ բարձրությամբ ջրվեժն ու Արփայի ֆանտաստիկ կիրճերը: Լռություն եւ խաղաղ միջավայր փնտրողներին խորհուրդ է տրվում այցելել Նորավանքը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ, Իրկուտսկ

Մարդիկ Իրկուտսկ են այցելում աշխարհի ամենամեծ Բայկալ լիճը եւ նրա ափերի երկայնքով գերազանց բնությունը տեսնելու համար: Քաղաքում տեղակայված են սիբիրյան բարոկո ոճի շենքերն ու Սպասկու եկեղեցին: Ուշադրության են արժանի Կրայեվեդչեսկի թանգարանի էթնոգրաֆիկ եւ հնագիտական հավաքածուները: Այստեղ է գտնվում XIX դարի սինագոգը, 1902 թվականի թաթարական մզկիթը եւ լեհական հնագույն քոսթելը, որը հեղափոխությունից հետո երգեհոնային սրահի է վերածվել:

ԻՆԴՈՆԵԶԻԱ, Բալի

Թեպետ այս ուղղությունն ավելի պոպուլյար է ձմեռային սեզոնին, Բալին իդեալական է նաեւ ամառային հարմոնիկ հանգստի համար: Այստեղ, մայրամուտին, ծովի ալիքների ձայների ներքո կարելի է զբաղվել յոգայով, արեւային վաննաներ ընդունել իդեալական լողափերում, սյորֆինգով զբաղվել, զմայլվել ջրվեժներով, ուժերը փորձել դայվինգում եւ հետազոտել ստորջրյա ֆաունան եւ, անգամ, արտեփաստերը, որոնք օվկիանոսի հատակին պահպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:

ՍԼՈՎԵՆԻԱ, Պիրան

Պիրանը Սլովենական ռիվիերայի մարգարիտն է, որը պահպանել է Վենետիկյան հանրապետության ոգին: Փոքրիկ գեղատեսիլ քաղաքը Պորտորոժից լեռնալանջերով բարձրանում է տեռասաներով: Կարմիր աղյուսով ծածկված բազմագույն տների միջեւ գտնվում են նեղ փողոցներ, որոնք զարդարված են մայթաքարերով ու բույսերով: Այստեղ խորհուրդ է տրվում այցելել Սուրբ Գեվորգի տաճար, աշտարակներով հին բերդի պատ բարձրանալ, որն այժմ տեսադաշտային հրապարակ է, որտեղից բացվում է Ադրիատիկի ամենագեղեցիկ մայրամուտի տեսարանը:

ԲԵԼԳԻԱ, Բրյուսել

Բրյուսելի հին քաղաքում հարմոնիկ կերպով համադրվում են բարոկո ոճի ճարտարապետությունը, գոթականությունն ու մոդեռնը: Դիտումն ավելի լավ է սկսել Գրանդ-պլաս հրապարակից, որտեղ ժամանակին առեւտրական շարքեր են գտնվել եւ ասպետական մարտեր են կազմակերպվել: XVII դարում շրջակա տները քանդվել են, սակայն նրանց հնարավոր եղավ վերակառուցել, եւ այժմ այս տեղը քաղաքի ամենագեղեցիկ հրապարակն է համարվում, որի շրջապատող ֆասադները զարդարած են փորագրված փայտով, արձաններով ու սյուներով: 96 մ բարձրությամբ աշտարակով Օթել-դե-Վիլ քաղաքային խորհրդարանն ու Թագավորի տունը դիտելուց հետո արժե զբոսնել քաղաքային այգիներից մեկում: Այնուհետեւ առաջարկվում է սնվել սրճարաններով ու ռեստորաններով լի Իլո Սաքրա թաղամասում, իսկ աղանդերի համար այցելել Սուրբ Յուբերի թագավորական սրահներում գտնվող շոկոլադային բուտիկները: Մեծ միջոցառումների սիրահարների համար, հուլիսի 21-23-ը Բում քաղաքում անցկացվում է Tomorrowland էլեկտրոնային երաժշտության փառատոնը:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված