Հայերեն


Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարության կողմից մոտ 4 միլիարդ դրամի աջակցության ծրագրի իրականացումը, որը նախատեսված է թարմ մրգի, գինու, կոնյակի և հանքային ջրի արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական պատասխանատու վարքագծի դրսևորում։ Երբ արտահանողները բախվում են արտաքին շուկաների սահմանափակումների, երբ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը, երբ մթերողներն ու արտադրողները կանգնում են ֆինանսական կորուստների առաջ, բնական է, որ պետությունը փորձում է մեղմել հարվածի հետևանքները։ Սակայն ցանկացած տնտեսական որոշման գնահատման ժամանակ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է արվում, այլ նաև պարզել, թե ինչու է, ընդհանրապես, առաջացել այն իրավիճակը, որի համար այժմ հարկատուների միջոցներով հատկացվում են փոխհատուցումներ։

Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումները հերթական անգամ ցույց տվեցին հայկական տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը՝ արտահանման չափազանց բարձր կենտրոնացվածությունը մեկ շուկայի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական և վերամշակող ոլորտների զգալի հատվածը կառուցվել է այն հաշվարկի վրա, որ ռուսական շուկան կմնա հասանելի, կանխատեսելի և լայն սպառողական հնարավորություններ ունեցող ուղղություն։

Հայաստանի բազմաթիվ տնտեսվարողներ իրենց ներդրումային ծրագրերը, արտադրական ծավալները, տեխնիկական վերազինումը և նույնիսկ վարկային պարտավորությունները ձևավորել են հենց ռուսական շուկայի պահանջարկի հիման վրա։

Այս պայմաններում, երբ Ռուսաստանը հունիսի սկզբից ժամանակավորապես սահմանափակեց հայկական մի շարք գյուղմթերքների ներմուծումը, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որի մասին փորձագետների զգալի մասը տարիներ շարունակ զգուշացնում էր։ Բայց խնդիրը միայն ռուսական որոշումները չեն։ Խնդիրը նաև այն է, որ պետությունը երկար ժամանակ չի կարողացել կամ չի ցանկացել կառուցել այնպիսի տնտեսական ռազմավարություն, որը նման ռիսկերը կդարձներ կառավարելի։ Արտահանման դիվերսիֆիկացիան տնտեսագիտական գրականության մեջ վաղուց համարվում է փոքր պետությունների տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Երբ որևէ երկիր իր արտահանման զգալի մասը կապում է մեկ պետության հետ, այն, կամա թե ակամա, դառնում է այդ պետության քաղաքական, տնտեսական և վարչական որոշումների ազդեցության ենթակա։

Հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը. եթե տարիներ շարունակ հայտարարվում էր արտաքին տնտեսական հարաբերությունների վերակառուցման, նոր ուղղությունների զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, ապա ինչո՞ւ այդ գործընթացները չիրականացվեցին այնպիսի ծավալներով, որ այսօր հայկական արտադրողն ամբողջովին կախված չլիներ մեկ շուկայից։ Եթե իշխանությունները համոզված էին, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների են գնալու, տրամաբանական կլիներ նախապես ստեղծել այլընտրանքային շուկաներ, նոր արտահանման ենթակառուցվածքներ, նոր առևտրային պայմանավորվածություններ և միայն դրանից հետո գնալ այնպիսի քաղաքական քայլերի, որոնք կարող էին ազդել առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Տնտեսության կառավարման մեջ գոյություն ունի մի պարզ սկզբունք, որ ռիսկերը պետք է գնահատվեն ոչ թե ճգնաժամից հետո, այլ ճգնաժամից առաջ։ Եթե պետությունը տեսնում է, որ իր հիմնական արտահանման շուկայի հետ հարաբերություններում կուտակվում են խնդիրներ, ապա նրա առաջնային խնդիրը պետք է լինի վնասների կանխարգելումը, այլ ոչ թե վնասների փոխհատուցումը։ Այսօր, փաստորեն, մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Նախ՝ ստեղծվում է իրավիճակ, որի արդյունքում տնտեսվարողները կրում են կորուստներ, հետո այդ կորուստների մի մասը փոխհատուցվում է պետական բյուջեի հաշվին, որի գումարները գոյանում են հարկատուների հաշվին։ Երբ կառավարությունը 4 միլիարդ դրամ է հատկացնում աջակցության նպատակով, իրականում այդ միջոցները վերցվում են այն քաղաքացիներից և տնտեսվարողներից, որոնք արդեն իսկ վճարել են հարկեր։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները սեփական անհեռատես քաղաքականության հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների մի մասը փորձում են լուծել հանրային միջոցներով՝ հենց սեփական PR-ի համար։

Սակայն խնդիրը միայն ֆինանսական չէ։ Գոյություն ունի նաև տնտեսական վարքագծի ձևավորման հարց։ Երբ տնտեսվարողները տեսնում են, որ պետությունը հիմնականում արձագանքում է ճգնաժամերից հետո, այլ ոչ թե կանխում դրանք, ձևավորվում է անորոշության մթնոլորտ։ Արտադրողը սկսում է մտածել ոչ թե զարգացման, այլ գոյատևման մասին։ Գյուղացին, որը տարիներ շարունակ մշակել է այգիներ կամ ներդրումներ կատարել արտադրության մեջ, կարող է եզրակացնել, որ իր աշխատանքը չափազանց կախված է արտաքին քաղաքական զարգացումներից և վարչական որոշումներից, որոնց վրա ինքը որևէ ազդեցություն չունի։ Այս իրավիճակում առանձնապես վտանգավոր է հոգեբանական գործոնը։ Գյուղատնտեսությունը երկարաժամկետ ոլորտ է։ Այգին մեկ տարվա ներդրում չէ։ Խաղողի այգին, պտղատու ծառերը, վերամշակող ձեռնարկությունները, գինեգործական արտադրությունը կառուցվում են տարիների ընթացքում։

Եթե տնտեսվարողները կորցնում են վստահությունը շուկաների կայունության նկատմամբ, նրանք կարող են նվազեցնել ներդրումները, կրճատել արտադրության ծավալները կամ ընդհանրապես հրաժարվել գործունեության որոշ տեսակներից։ Միանգամյա փոխհատուցումը կարող է մեղմել ընթացիկ վնասը, բայց չի կարող վերականգնել վստահությունը ապագայի նկատմամբ։ Ավելին, տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ փոխհատուցման մեխանիզմները հազվադեպ են լուծում համակարգային խնդիրները։ Դրանք կարող են ժամանակավորապես թուլացնել սոցիալական լարվածությունը, բայց չեն վերացնում պատճառները։ Եթե հաջորդ տարի կրկնվեն նույն սահմանափակումները, արդյո՞ք կրկին պետք է հատկացվեն միլիարդավոր դրամներ։ Եթե նույն խնդիրները շարունակվեն երեք կամ հինգ տարի, արդյո՞ք պետությունը մշտապես պետք է փոխհատուցի վնասները։ Այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ ներկայիս մոտեցումը ավելի շատ հակաճգնաժամային միջոց է, քան ռազմավարական լուծում։

Իրական լուծումը պետք է սկսվի տնտեսական քաղաքականության վերաիմաստավորումից։ Դիվերսիֆիկացիան չի կարող իրականացվել կառավարության որոշմամբ մեկ տարվա ընթացքում։ Այն պահանջում է երկարաժամկետ աշխատանք միջազգային շուկաներում, արտահանման խթանման գործիքների զարգացում, որակի միջազգային ստանդարտների ներդրում, նոր լոգիստիկ ուղիների ստեղծում, բիզնեսի համար ֆինանսական աջակցություն և պետական համակարգված ռազմավարություն։ Եթե այսօր հայտարարվում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, ապա դա փաստացի նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է կատարված լիներ տարիներ առաջ։

Այս ամբողջ իրավիճակում առավել մտահոգիչն այն է, որ հասարակությանը ներկայացվում է հետևանքների կառավարումը, մինչդեռ պատճառների մասին խոսակցությունը հաճախ մղվում է երկրորդ պլան։ Իսկ երկարաժամկետ տեսանկյունից հենց պատճառների վերլուծությունն է կարևոր... Իսկ պատճառները նստած են կառավարությունում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված