Հայերեն


Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրահայտ է, որ նախընտրական շրջանը տրամադրությունների սրվելու, քաղաքական լարվածության, հույզերի ու դրանց դրսևորումների ժամանակահատված է: Դրան հաջորդում է պայմանական կուլմինացիան՝ քվեարկությունը, ձայների հաշվարկը՝ ներառյալ: Հետո հռչակվում են քվեարկության արդյունքները:

Այնուհետև, «ժանրի կանոններով», դասական պատկերն այն է, որ հաղթող (կամ այդպիսին համարվող) ուժը կամ թեկնածուն ընդունում են շնորհավորանքներ, ցանկալի է, որ առաջին հերթին՝ մրցակիցներից, ապա՝ օտար տերություններից: Բայց հիմնականն այն է, որ հաղթող ուժը կամ թեկնածուն, առաջինը, ինչ անում են ընտրական պրոցեսի ավարտից, քվեների բաշխվածության կամ տոկոսների մասին հայտարարվելուց անմիջապես հետո, նախընտրական լարվածության, կրքերի թոթափումն է: Էլի՝ «ժանրի դասական կանոններով», հաղթող ուժը կամ թեկնածուն նախ՝ հանդես են գալիս ընդհանուր շնորհակալությամբ, հանդարտության և համերաշխության կոչերով, ընդգծում են, բնականաբար, ոչ միայն իրենց ընտրած, այլև չընտրած հայրենակիցների հետ երկրի կառավարումն ստանձնելու պատասխանատվությունը, անցնում են գործի:

Բայց Հայաստանը բոլոր առումներով է առանձնահատուկ: Բոլոր առումներով մեր երկրում առկա իրավիճակը «բանի կնմանի, որ ոչ մի բանի չի նմաներ»:

Նախ՝ իշխող համարվող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարեց, երբ դեռ տեղամասերի 20-25 տոկոսի արդյունքներն էին միայն ամփոփվել: Պարզ ասած՝ ինքնահռչակվեց հաղթող:

Բայց սա միակ անոմալիան չէ:

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա էլ ավելի կտրուկ շարունակում է իր նախընտրական՝ շրիշակից էլ ցածր հռետորաբանությունը, եթե մերկապարանոց մեղադրանքներ ու պիտակավորումներ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելը կարող է հռետորաբանություն համարվել:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել մրցակից ընդդիմադիր ուժերի լիդերներին կալանավորելու, բռնելու, ռեպրեսիաներ իրականացնելու մասին:

Ի լրումն, նախքան ընտրությունները հանկարծակի «բարիացած» քպական կառավարությունը ակցիզային հարկի բարձրացման որոշում է ընդունում, որից ուղիղ գծող բխում է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և, որ ամենից վատն է, վառելիքի շոշափելի թանկացումներ: Թեպետ սա մի փոքր այլ թեմա է, բայց յուղի լրացուցիչ կաթիլ է՝ բորբոքվող հետընտրական կրքերի վրա:

Նիկոլ Փաշինյանը բռնում ու նախօրեի ասուլիսում վիրավորում է մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացիների, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին (դրան առանձին կանդրադառնանք):

Հա, Փաշինյանն ու ՔՊ-ն Արևմուտքից՝ ԵՄից, ԱՄՆ-ից, նաև իրենց սիրելի Թուրքիայից շնորհավորանքներ, իհարկե, ստացել են: Առայժմ միայն Ռուսաստանն ու Չինաստանն են, կարծես, որ Փաշինյանին ու ՔՊ-ին չեն շնորհավորել՝ հունիսի 7-ին հազիվ 49 տոկոս ձայն ստանալու կապակցությամբ: Բայց բնութագրական հանգամանքն այն է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ոչ միայն չեն շնորհավորել, այլև վիճարկում են ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները, տեղի ունեցած ընտրությունները բնորոշում են անազատ ու անարդար, ոչ լեգիտիմ, ոստիկանական ու ռեպրեսիվ մարմինների կողմից տոտալ բռնաճնշումներով ուղեկցված:

Քաղաքական առումով այս ամենը հասկանալի է: Բայց:

Տարօրինակն ու անհասկանալին այն է, որ հետընտրական իրավիճակն ու մթնոլորտը լարում, իր հայտարարություններով իրավիճակը սրում է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կարկառունները: Բնական ու տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ: Իսկապես, ինչո՞ւ պիտի որևէ իշխանություն, եթե իրականում իրենց հաղթող է համարում, իրեն այդպես ագրեսիվ պահի, գրգռի կամ բորբոքի հանրային տրամադրությունները, մրցակից ուժերին, վիրավորի ընտրողներին և այսպես շարունակ:

Դա կարող է ունենալ միանգամից մի քանի հնարավոր պատճառ, որոնք ոչ թե չեզոքացնում են միմյանց, այլ լրացնում:

Նախ՝ չմոռանանք, թե ում հետ գործ ունենք. Նիկոլ Փաշինյանը մշտապես հանդես է եկել նման «հռետորաբանությամբ», առավել հայտնի է իր դեստրուկտիվ, բորբոքիչ, հանրային ու քաղաքական մթնոլորտը խառնող հայտարարություններով ու գործելակերպով: Այսինքն՝ դա նրա ամպլուան է:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, թե իրականում որքան ձայն է նա ստացել, ինքը բոլորից լավ գիտե, որ ինքն ու ՔՊ-ն պարզապես չեն կարող հաղթած համարվել: Իսկ եթե վարչական ռեսուրսը 49 տոկոսից հանես, տակն ընդհանրապես բան չի մնա:

Երրորդ. Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ 49 տոկոսանոց կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը խախուտ են ու ամենևին այն չեն, այն ռեսուրսը չեն, որի պայմաններում կկարողանա անխոչընդոտ գլուխ բերել արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ոչնչացումը, Սահմանադրության վերաձևումը և այլն:

Ու շատ հնարավոր է, որ դրանից նա էլ ավելի է բորբոքվել: Թեպետ կարող է մեկ այլ վարկած էլ լինել. Փաշինյանը միտումնավոր լարում է մթնոլորտը, որպեսզի ստանա մի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում արդեն անարգել դիմի լայնածավալ ռեպրեսիաների, զանգվածային ձերբակալությունների ու բռնաճնշումների, հազարավոր մարդկանց «համակենտրոնացման ճամբարներ» տանի (չկասկածեք, Եվրամիությունը միայն կցնծա և կողջունի): Դե, վերջին օրերին ավելի կատաղի թափ ստացած բռնաճնշումներն ու սպառնալիքները դրա մասին են, այդ թվում՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունը՝ մեղմ ասած՝ զավեշտալի մեղադրանքով: Փաստացի, շարունակվում է ազատ կարծիքի հանդեպ տոտալ բռնությունը, և ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց որոշում են «նստեցնել»:

Մի խոսքով, իշխանությունը հայտարարում է, թե հաղթել է, բայց իրեն պահում է հազիվ 1 կամ 2 տոկոս քվե ստացածի նման...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված