Հայերեն


Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերտերության կողմից դաշնակից կամ գործընկեր երկրի ընտրությունների արդյունքների մերժումը երբեք սոսկ իրավական գնահատական կամ դիվանագիտական դիրքորոշում չէ։ Միջազգային հարաբերությունների պատմությունն ու արդի աշխարհաքաղաքական տրամաբանությունը փաստում են, որ նման քայլը բացահայտ քաղաքական պատերազմի մեկնարկ է, որի վերջնանպատակը տվյալ երկրում ռեժիմի փոփոխությունն է կամ նրան կապիտուլ յացիայի ենթարկելը։ Եթե դիտարկենք այս սցենարը մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից իր ազդեցության գոտում գտնվող որևէ երկրի նկատմամբ, ապա հետևանքները կունենան կասկադային էֆեկտ՝ հարվածելով պետականության բոլոր կենսական հանգույցներին։

Առաջին հարվածը ստանում է երկկողմ դիվանագիտական ապարատը, որտեղ ձևավորվում է լեգիտիմության լիակատար վակուում։ Մոսկվան, չճանաչելով ընտրությունները, տվյալ երկրի նոր իշխանություններին հռչակում է ապօրինի, ինչը նշանակում է, որ ցանկացած փաստաթուղթ կամ պայմանագիր, որը կստորագրի այդ իշխանությունը, Ռուսաստանը կհամարի իրավական ուժ չունեցող։ Թեև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես չեն խզվում հենց առաջին օրը, դրանց մակարդակը կտրուկ իջեցվում է. դեսպանները հետ են կանչվում, իսկ բարձր մակարդակի շփումներն ու այցերը սառեցվում են։

Այս իրավիճակը կատաղի ճգնաժամ է առաջացնում նաև տարածաշրջանային ինտիտուտներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն, որոնցում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով։ Ռուսաստանը չի կարող միանձնյա վտարել որևէ երկրի այս կառույցներից, քանի որ պայմանագրերով նման մեխանիզմ նախատեսված չէ, սակայն նա կարող է լիակատար կաթվածահար անել դրանց աշխատանքը։

ԵՏՀ նիստերում Մոսկվան պարզապես կհրաժարվի նստել նույն սեղանի շուրջ տվյալ երկրի ներկայացուցիչների հետ կամ կհայտարարի, որ նրանց նշանակած պաշտոնյաներն իրավունք չունեն մասնակցելու քվեարկություններին։ Ռազմաքաղաքական հարթակում՝ ՀԱՊԿ-ում, հետևանքներն անմիջականորեն անդրադառնում են պաշտպանական համակարգի վրա։ Անվտանգային հովանոցը փաստացի դադարում է գործել, քանի որ ցանկացած ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կհայտարարի, որ չկա երկրի օրինական իշխանության դիմում, հետևաբար չկա նաև օգնություն ցուցաբերելու հիմք։ Դրան զուգահեռ կասեցվում է ռազմատեխնիկական համագործակցությունը, զենքի մատակարարումն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

Տնտեսական ճակատում Ռուսաստանն ավանդաբար անցնում է տարաբնույթ ճնշումների գործիքակազմին։ Սա ներառում է էներգետիկ լծակների կիրառում, երբ գազի կամ նավթի սակագները կտրուկ բարձրացվում են, կամ մատակարարումները ժամանակավորապես դադարեցվում են տեխնիկական պատճառների պատրվակով։ Գործի են դրվում սանիտարական բլոկադայի մեխանիզմները, և Ռոսսելխոզնադզորի որոշումներով արգելվում է տվյալ երկրի գյուղմթերքի կամ խոշոր արտահանման ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Չափազանց զգայուն է դառնում նաև միգրացիոն լծակը. խստացվում են վարչական վերահսկողության կանոնները աշխատանքային միգրանտների նկատմամբ, և սահմանափակվում են դրամական տրանսֆերտների համակարգերը, ինչը ցավոտ հարված է հասցնում երկրի ներքին սոցիալական կայունությանը։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ գերտերությունների կողմից նման քայլերը միշտ հանգեցնում են ծայրահեղ սցենարների։ Երբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չճանաչեցին Վենեսուելայի նախագահական ընտրությունները, նրանք պաշտոնապես ճանաչեցին ընդդիմության առաջնորդին, ինչը բերեց երկրի տնտեսական լիակատար շրջափակման և արտերկրում պետական ակտիվների սառեցման։ Իսկ 2004 թվականին Ուկրաինայում ընտրությունների արդյունքների արևմտյան չճանաչումը դարձավ Նարնջագույն հեղափոխության կատալիզատոր, որը հանգեցրեց արդյունքների չեղարկման և իշխանափոխության։ Ավելի կոշտ իրավիճակներում, երբ ընտրությունների չճանաչմանը հաջորդում է տվյալ երկրի կտրուկ շրջադարձը դեպի հակառակորդ աշխարհաքաղաքական բևեռ, գերտերություններն անցնում են ուժային սցենարների։ ԽՍՀՄ միջամտությունները Հունգարիայում և Չեխոսլովակիայում, կամ 2014-ից հետո Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, որտեղ Մոսկվան իշխանությունը որակեց որպես պետական հեղաշրջման արդյունք, ակնառու վկայությունն են այն բանի, որ քաղաքական մերժմանը հաջորդում են տարածքային կորուստներն ու պատերազմը։

Ի վերջո, երբ որևէ գերտերություն չի ճանաչում իր դաշնակցի ընտրությունները, նա տվյալ պետությունը դադարում է դիտարկել որպես սուվերեն գործընկեր և այն վերածում է թշնամական տարածքի։ Փոքր կամ միջին պետության համար սա նշանակում է հայտնվել էկզիստենցիալ ճգնաժամի առջև, որտեղ պետականության պահպանումը պահանջելու է հսկայական զոհողություններ և անվտանգային բոլորովին նոր համակարգի հրատապ որոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները
Ամենադիտված