Հայերեն


Ի՞նչ են խոսելու Թրամփն ու Սարգսյանը

Քաղաքականություն

Առաջին / Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկու կողմերի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: «Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը»,- ասել է դեսպան Հովհաննիսյանը:

Այս տեղեկատվության մեջ մի քանի ուշագրավ ասպեկտ կա: Առաջինն այն է, որ Հայաստանի դեսպանը Թրամփ-Սարգսյան հնարավոր հանդիպման մասին իրազեկում է Կրեմլի վերահսկողության տակ գտնվող և նրա խոսափողը համարվող «Սպուտնիկի» միջոցով: Տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը հավաստիացնում է, որ Թրամփ-Սարգսյան հնարավոր հանդիպումը ոչ միայն համաձայնեցված է ռուսական կողմի հետ, այլև որևէ ձևով չի հակադրվի Մոսկվայի շահերին: Մեր դիվանագիտության նման պահվածքը զարմանալի չէ, եթե հիշենք, որ շաբաթներ առաջ Երևանում տեղի էր ունեցել խորհրդակցություն ՀՀ և ՌԴ ԱԳ-ների մակարդակով, որի ընթացքում, ըստ էության, «խմբագրվել» էր Հայաստանի ամերիկյան քաղաքականությունը:

Մյուս կոդմից՝ զարմացնում է Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի այն պնդումը, թե հանդիպումը պետք է կազմակերպել հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Այնպիսի տպավորություն է, որ հայկական դիվանագիտությունը շեշտը դնում է ոչ այնքան հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը խթանելու անհրաժեշտության վրա, որքան կարևորում է Սերժ Սարգսյանի համար PR-ի կազմակերպումը համակարգային տրանսֆորմացիայի փուլում, երբ նոր իշխանության կազմակերպման նրա մտադրությունները միջազգային հավանության, լեգիտիմության կարիք ունեն:

Հայ-ամերիկյան երկխոսությունն անհրաժեշտություն է, և դրանում առանցքային նշանակություն է վերապահված բարձր մակարդակի շփումներին: Սա անվիճելի է և չի կարւղ լինել երկրորդ կարծիք, սակայն անթույլատրելի է, երբ փորձ է արվում նման կարևոր հարաբերությունները հարմարեցնել Հայաստանի ներքաղաքական օրակարգին, կոնյունկտուրային:

Ի վերջո, Թրամփ-Սարգսյան հանդիպման հեռանկարն ավելի առարկայական կդառնար, եթե Հայաստանի իշխանություններն արձագանքեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամերիկյան ութ միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու առաջարկ-պատրաստակամությանը: Դա նաև որոշակի ռեստարտ կլիներ հայ-ամերիյան հարաբերություններում՝ Թրամփ-Սարգսյան հնարավոր հանդիպումը արարողակարգայինից վերածելով խիստ բովանդակային երկխոսության:

 

Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված