Հայերեն


Երևանյան մերսման սրահում հաճախորդներին հասցրել են «օրգազմի»․ դա որակվել է որպես «սեքսուալ բնույթի գործողություն»

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սահակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

25-ամյա Սահակ Դ.-ն մեղադրվում էր գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը, լինելով անհատ ձեռնարկատեր, 2015 թվականի սեպտեմբերին վարձակալել է Սեբաստիա փողոցի շենքերից մեկի նկուղային տարածքը:

Նա այնտեղ ստեղծել է «սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հարմարություններ՝ սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել է մերսման սրահը»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հոկտեմբերից որպես մերսողներ՝ աշխատանքի է ընդունել երեք կանանց՝ Մ.-ին, Ա.-ին ու Լ.-ին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն՝ 10 հազար դրամից մինչև 30 հազար դրամ վարձատրության դիմաց, հաճախորդներին առաջարկել են «Ռելաքս», «Սպորտային», «Էրո», «Վիպ» տեսակի մերսումներ, «որոնք զուգորդվել են հաճախորդների սեռական կրքերի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով…»:

Մատուցած ծառայությունների համար հաճախորդներից ստացած վարձատրությունը մերսուհիները հավասարապես կիսել են Սահակ Դ.-ի հետ:

Սահակ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ որոշել է մերսման սրահ բացել: Նկուղային տարածք է վարձակալել, որոշակի վերանորոգման աշխատանքներ է կատարել, տեղադրել է գովազդային վահանակ:

Մերսուհիներ գտնելու համար համացանցում հայտարարություն է տեղադրել:

Առաջինն արձագանքել է Լ.-ն, հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում: Լ.-ն ասել է, թե կարող է իր ծանոթ մերսուհիներին էլ հրավիրել:

Ինքը Լ.-ից ու նրա հրավիրած մերսուհիներից է իմացել նմանատիպ մերսման սրահներում գործող սակագները և՝ ինչ ծառայություններ են մատուցում հաճախորդներին այդ սրահներում:

Ինքը նախկինում այդ ոլորտին ծանոթ չի եղել, հիմք է ընդունել մերսուհիների ներկայացրած տեղեկությունները, նրանց ասածների հիման վրա՝ որոշվել են մերսման տեսակներն ու մատուցվող ծառայությունների գները:

Մերսման սրահն աշխատել է 2015 թվականի հոկտեմբերից, առաջարկվել են մերսման 4 տեսակներ:

«Ռելաքս» մերսման ժամանակ մերսուհին եղել է հագուստով, «Սպորտային» մերսման ժամանակ՝ կարճ «շորտերով» ու շապիկով, «Էրո» մերսման ժամանակ՝ միայն «ստրինգ» ներքնազգեստով, իսկ «Վիպ» մերսման ժամանակ վերը նշված մերսումների ամբողջությունն է մատուցվել:

Ինքը սրահում օրական ընդամենը 1-2 ժամ է անցկացրել:

Իհարկե, նախապես զգուշացրել է, որ մերսուհիները հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենան, մերժեն նմանատիպ առաջարկները:

Ինքը երբևէ նպատակ չի ունեցել նպաստելու մերսուհիների կողմից սեռական հարաբերություններ ունենալուն: Մերսուհիների կողմից մատուցված ծառայությունների համար գոյացած գումարները հավասարապես բաժանվել են իր ու մերսուհիների միջև:

Սրահի գործունեությունը կասեցվել է 2016 թվականի փետրվարին: Տարածքի սեփականատերը տարածքը տրամադրել է այլ անձի:

Գործով որպես վկա հանդես եկած մերսուհիները նշել են, որ իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չեն ունեցել, բայց մերսման որոշակի տեսակների ավարտին հաճախորդին հասցրել են «օրգազմի»: Սահակ Դ.-ին հայտնի են եղել իրենց կողմից մատուցված ծառայությունների ձևերը: Իրենք ստացած գումարները կիսել են Սահակի հետ:

Որպես վկա հարցաքննվել են նաև մերսման սրահի տղամարդ հաճախորդներ, ովքեր նշել են, որ գնացել են մերսման սրահ՝ նպատակ ունենալով նաև սեռական հարաբերություն ունենալ մերսուհիների հետ, բայց մերսուհիներն ասել են, թե իրենք սեռական հարաբերություն չեն ունենում, միայն ձեռնաշարժությամբ իրենց հասցրել են սերմնաժայթքման:

Դատաբժշկական-սեքսոլոգիական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ մերսուհիների կատարած կոնկրետ գործողությունը հանդիսանում է «սեռական կրքի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություն»:

Ընդհանուր իրավասության դատարանը Սահակ Դ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել է 3 տարի իրական ազատազրկման: Սահակ Դ.-ն կալանքի տակ է առնվել հենց դատական նիստի դահլիճում:

Սահակ Դ.-ից որպես դատական ծախս՝ կատարված փորձաքննության արժեք, կբռնագանձվի 56 հազար 792 դրամ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սահակ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Թովմասյանը:

Պաշտպանը պահանջել էր բեկանել մեղադրական դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ: Սահակ Դ.-ն մերսուհիներին խստիվ կարգադրել էր սրահի հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենալ: Եվ մերսուհիները կատարել են այդ պահանջը: Նրանք մատուցել են մերսման ծառայություններ: Եթե ինչ-որ տղամարդիկ մերսման արդյունքում հասել են սերմնաժայթքման, բավարարվել են ոմանց սեռական կրքերը, ապա դա միայն կարող է պայմանավորված լինել մերսման տեսակով ու տվյալ հաճախորդի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Պոռնկությանը նպաստելու հանցակազմ Սահակ Դ.-ի գործողություններում չկա: Ընդհանրապես՝ հստակ սահմանված չեն այն չափանիշները, որոնք կարող են դրվել մերսման սրահների գործունեության հիմքում: Մերսման սրահները առողջապահական հաստատություններ չեն, դրանք ոչ թե մարդկանց առողջացնելուն, այլ միայն հանգստացնելուն են կոչված:

Մերսման սրահները քիչ չեն, հիմնականում ոչ ոք չի ստուգում՝ որպես մերսուհի՝ ովքեր են աշխատում այդ սրահներում՝ հատուկ կրթություն ունե՞ն մերսողները, թե՞ ինքնակոչ կերպով են կատարում այդ աշխատանքը՝ երբեմն կամ հաճախ դուրս գալով զուտ մերսման գործառույթներից:

Մերսուհիներից մեկը այս գործի քննության ընթացքում ասել է, որ պարտադիր չէ մերսել մարդու սեռական օրգանը՝ նրան սեռական բավարարման հասցնելու համար, ինքը, օրինակ, կարող է այնպես մերսել հաճախորդի բութ մատը, որ հաճախորդը հասնի… «օրգազմի»…

Կոնկրետ մերսման այս սրահը փակելով՝ մյուս սրահների գործունեությունը չի կանոնակարգվում, բազմաթիվ մերսման սրահներ գործում են, մերսուհիները կատարում են նմանատիպ մերսումներ, ստացվում է՝ մի դեպքում սրահի գործունեության պատճառով սահմանվում է ազատազրկման ձևով պատիժ, իսկ նույն ժամանակ այլ սրահներում մատուցվում են նույնպիսի ծառայություններ, ստացվում են նյութական օգուտներ, իսկ օգուտ ստացողները գործում են անպատիժ:

Սահակ Դ.-ի շահերի պաշտպանը ակնհայտ խիստ ու հոգեբանորեն շատ ազդեցիկ համարեց հենց դատարանի դահլիճում երիտասարդ ամբաստանյալին կալանքի տակ վերցնելը առաջին ատյանի դատարանում՝ դատական ակտի հրապարակումից անմիջապես հետո: Դրա կարիքը մի՞թե կար՝ Սահակ Դ.-ն նախաքննության ու դատաքննության ընթացքում եղել է ազատության մեջ, չի խոչընդոտել գործի քննությանը, դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Փաստաբանը իր վերաքննիչ բողոքում բացի արդարացման պահանջից՝ ներառել էր ևս մեկ պահանջ՝ մեղադրանքը հաստատված գնահատելու դեպքում իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, նրան չմեկուսացնել հասարակությունից, հնարավորություն տալ, որ Սահակ Դ.-ն իր ուսումով ու աշխատանքով ծառայի հասարակությանը:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի իրական ազատազրկումով:

Բողոքի հետ հույսեր կապած երիտասարդ ամբաստանյալը ակնհայտորեն հուսահատվեց և ուղեկցողների հսկողությամբ դուրս բերվեց դատարանի դահլիճից:

Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Ամենադիտված