Հայերեն


«Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է»․ ամերիկացի համանախագահի ուշագրավ գրառումը

Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 3-ին գրառում էր արել Թվիթերում. «Լեռնային Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է»:

Ուորլիքի թվիթերյան գրառումները միջնորդական գործունեության անբաժանելի և բավականին նուրբ տողատակերով մասերից են նրա համանախագահության առաջին իսկ օրից: Եվ այս իմաստով գրառումն ինքնին նորություն չէ, սակայն հետաքրքիր է դրա շեշտադրումը: Ուորլիքն ակնարկել է ինչ-որ նոր բանի մասի՞ն, որն էական նշանակություն ունի այդ խաղաղության համար, և որին տեղյակ է ինքը, կամ տեղեկացել է և գրառո՞ւմ արել, թե՞ ամերիկացի համանախագահի գրառումը յուրօրինակ մեսիջ է Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի կապակցությամբ, յուրօրինակ շնորհավորանք կամ ուղերձ, որը հասկանալիորեն քողարկված է խորհրդավոր տողատակերում, քանի որ լինելով միջնորդ՝ Ջեյմս Ուորլիքը ենթակա է բաց տեքստերի որոշակի սահմանափակման: Ի վերջո, նրա թվիթերյան գրառումը հաջորդել է ԼՂՀ Անկախության տոնին՝ սեպտեմբերի 2-ին:

Միևնույն ժամանակ, ամերիկացի համանախագահի գրառումը նախորդում է նաև սեպտեմբերի 8-ին ազդարարված միջոցառմանը՝ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քննարկում-խորհրդակցությանը: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դա Մինսկի խմբի համանախագահների պարբերական հանդիպումներից է, պարբերական խորհրդակցություններից, որ տեղի են ունենում համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Այդուամենայնիվ, պետք է արձանագրել, որ մոսկովյան հերթական խորհրդակցությունը տեղի է ունենալու Մեծ քսանյակի պեկինյան գագաթնաժողովից հետո, որի ընթացքում տեղի են ունեցել ուշագրավ հանդիպումներ Օբամա-Պուտին, Էրդողան-Պուտին և այլ ձևաչափերով, որոնցում, անկասկած, եթե չեն քննարկվել Ղարաբաղյան խնդրի հետ կապված հարցեր ուղղակիորեն, ապա անշուշտ շոշափվել են հարցեր, որոնք այս կամ այն կերպ անուղղակի առնչություն և ազդեցություն կարող են ունենալ այդ խնդրի վրա:

Եվ ուրեմն, այս համատեքստում իհարկե հետաքրքրական է, թե պեկինյան գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած այդ հանդիպումներն ու քննարկումները ինչ ազդեցություն կարող են թողնել Մինսկի խմբի համանախագահների մոսկովյան խորհրդակցություններում, որտեղ ամենայն հավանականությամբ կքննարկվի Սարգսյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպման հեռանկարը:

Միաժամանակ ակնհայտ է, որ այդ քննարկումները տեղի են ունենալու Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերությունների և խնդիրների շրջանակի համատեքստում, քանի որ ակնհայտ է, որ ինքնին Ղարաբաղյան բանակցությունների բովանդակություն այսօր գոյություն չունի:

Եվ այս համատեքստում առավել քան հետաքրքրական է խաղաղության հնարավորության մասին Ջեյմս Ուորլիքի գրառումը, որը կարծեք թե տողատակում ազդարարում է, որ խաղաղությունը հնարավոր է անգամ այս պայմաններում, այսինքն՝ երբ ըստ էության չկա բանակցային բովանդակություն կամ այսպես ասած «որևէ պլան»: Այսինքն՝ ամերիկացի համանախագահը կարծեք թե ԼՂՀ անկախության տարեդարձի և մոսկովյան խորհրդակցության միջև ազդարարում է, որ կարգավորման այս կամ այն «պլանից» չէ, որ կախված է խաղաղությունը: Իսկ թե ով է վերջին շրջանում ինտենսիվորեն կարգավորման «պլաններ» փորձում առաջ մղել տարբեր անվանումներով՝ երևի թե կարիք չկա հիշեցնելու:

© 1in.am

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված