Հայերեն


«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ականատես ենք լինում ոչ միայն (և ոչ այնքան) ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական ծրագրերի ներկայացմանը, այլ նաև փոխադարձ քննարկումների, թե ինչ են իրենց կառավարման շրջանում արել այս կամ այն քաղաքական գործիչը և ուժը։ Այս քարոզարշավի ժամանակ այդ քննարկումները վերածվեցին փոխադարձ մեղադրանքների։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի խոսույթում, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառնալիք չի տեսնում, իսկ իրավապահները՝ օրենքի խախտում, երբ վերջինս ասում է՝ «նստացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ» և այլն, ապա քաղաքական գործիչների ու քաղաքացիների խոսույթը, որում առավել հաճախ անգամ վիրավորական ձևակերպումներ չկան, դառնում են վերջիններիս կալանավորման պատճառ։ Երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, գործ ունենք ինքնիրավչության հետ։ «Գռեհիկ, գրեթե խուլիգանական հռետորաբանությամբ հանդես եկող, իշխանությունը զավթած մի թիմ է սա։ Այստեղ երկակի ստանդարտների մասին հնարավոր չէ խոսել, այստեղ խոսում ենք իշխանությունը զավթելու մասին, այսինքն՝ նա գործադիր իշխանությունը ամբողջովին ենթարկել է իրեն, զավթել է թե՛ օրենսդրական իշխանությունը, թե՛, այսպես կոչված, անկախ մարմինները, այդ թվում՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛, մեծ մասով, դատական իշխանությունը։ Ինչո՞ւ եմ այսպես արտահայտվում։ Ճանաչում եմ շատ ու շատ դատավորների, որոնք չեն ենթարկվում այս իշխանությանը, բայց նրանք չեն կարողանում փոխել համակարգը։ Այսօր համակարգը Հայաստանում բնութագրվում է ինքնիրավչությամբ, այն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ոչ միայն նսեմացնող, այլև ցեղասպանական քաղաքականությունը։ Այստեղ գործ ունենք հստակ, բացեիբաց, ուղղակի ցուցադրական այս գռեհկության, կրկնում եմ՝ խուլիգանական հռետորաբանության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Ընդգծում է՝ գործ ունենք նաև Եվրամիության թիմի հետ, որը եկել և բացեիբաց խառնվում է Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ «Դա քողարկում են նրանով, որ իբր պայքարում են Ռուսաստանի հիբրիդային միջամտությունների դեմ։ Լուրջ խնդիրներ ունենք, և կարծում եմ, որ պետք է իրերն իրենց համապատասխան անուններով կոչել։ Իմ համոզմամբ, գործ ունենք ագրեսիվ, գռեհիկ, խուլիգանական ու հայհոյախառն հռետորաբանությամբ այս խավի հետ։ Նրանք փոքրամասնություն են կազմում։ Քաղաքակիրթ հայ ազգը, որը հազարամյակներ շարունակ իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ, չի կարող և չպետք է ների կամ հանդուրժի նման գռեհկությունը։ Պարզապես հստակեցնենք, որ այս թիմը ոչ միայն «հրավիրել» է պատերազմ, պայմանավորվել է կապիտուլ յացիայի մասին, հանձնել է հողերը, այլ նաև ուղղակի լկտի ձևով ուզում է փոխել մեր ինքնությունը։ Այսօրվա «պատերազմը» հայ ազգի ինքնության դեմ է, դա հստակ ցեղասպանության կորիզն է։ Ցեղասպանությունը ոչ միայն ուղղակի ֆիզիկապես ոչնչացումն է, այլև ողջ մնացածների ինքնությունն ամբողջովին փոխելն է, ենթարկեցնելը, ստորացնել ը, ստրկացնելը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ իրենց քվեն, որը չի լինի գործող իշխանությունների օգտին, կարող են խլել՝ հաշվի առնելով շատ ու շատ խախտումներ, որոնք տեղի են ունենում նախընտրական շրջանում։ Անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին մշտապես հարց են ուղղում՝ իսկ դուք պաշտպանելո՞ւ եք մեր քվեն, այսինքն՝ ենթադրում են, որ ընտրությունների ժամանակ լինելու են խախտումներ։ «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր։ Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրական բուն օրվա հետ կապված, բայց բոլոր այն խախտումները, որոնք արդեն հայտնաբերվել են, կարող են հիմք լինել դատական գործերի համար։ Օրինակ՝ տեսնում ենք, որ կիրառվում է վարչական ռեսուրս, հավաքներին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ։ Միայն այս տարի չէ, որ նման պատկերի ենք ականատես լինում։ Տարիներ շարունակ կրկնել եմ՝ կեղծիքները, որոնք տեղի են ունեցել, այդտեղ 80 տոկոսով մասնակցել է այն խավը, որն իրեն ուսուցիչ է համարում։ Նման ուսուցիչներին չի կարելի մոտ թողնել երեխաներին։ Գուցե ձևակերպումս խիստ է, բայց դա մեր իրականությունն է։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ որքան էլ մենք կարծենք, համարենք, և իրապես մասնակի այդպես է, որ դատական իշխանությունն ամբողջովին ենթարկվում է այս թիմին, մեկ է՝ անընդհատ և անընդմեջ, ամեն օր հարյուրավոր բողոքներով, հայցերով պետք է դիմել դատարան։ Սա պետք է անել նաև ապագայի համար։ Առաջին՝ պետք է արձանագրել ամեն օր տեղի ունեցող խախտումները։ Երկրորդ՝ բոլոր այն փաստերի հիմքով, որոնք արդեն հայտնաբերվել են տարբեր գյուղերում և համայնքներում, պետք է դիմել դատարաններ։ Երրորդ՝ բոլոր կուսակցությունները պետք է պատրաստեն դիտորդների այնպիսի թիմեր, որոնց հնարավոր չէ վախեցնել, գնել, «քշել»։ Խոսում եմ այն փորձի մասին, որը տեսել եմ 1991 թվականից, հատկապես՝ 1995 թվականին մշակված ամենակեղտոտ տեխնոլոգիաների։ Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին ուժային և գռեհիկ միջամտություններին։ Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի դատարաններ պետք է դիմել, այլ ամեն օր հարյուրավոր նամակներ պետք է հղվեն Եվրամիության՝ կեղծիքները քողարկող այդ խմբին։ Որևէ առումով հույս չունեմ, որ նրանք կարձագանքեն, բայց բողոքը նշան է, որ համաձայն չես, գիտես, հայտնել ես։ Դա նաև հիմք է հետագայում այլ ատյաններ դիմելու համար»,-հավելում է նա։

Շատերս ենք հիշում այն իրականությունը, երբ նախկին իշխանությունների՝ ամենափոքր խախտումների դեպքում անգամ միջազգային բոլոր հնարավոր կառույցները Հայաստանին նամակներ էին ուղարկում, իրենց մտահոգությունները հայտնում ժողովրդավարության վիճակի հետ կապված։ Այժմ, կարծես, հակառակ պատկերն ունենք։ Նիկոլ Փաշինյանը վայելո՞ւմ է եվրոպական կառույցների աջակցությունը։ «Եվրոպական մարմիններն այսօր չեն ղեկավարվում եվրոպական ժողովուրդների շահերով։ Դրանք բոլորն ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածոներն են։ Այսօր Եվրոպան ուղղակի մրցում է Թրամփի հետ՝ բացեիբաց արհամարհանքով միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս առումով խոսում ենք ոչ թե ընդհանրապես Եվրոպայի, այլ այսօր կառավարող խմբերի մասին։ Այո՛, նրանք ոչ միայն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու այս ամբողջ գործընթացը, այլև միասնական ձևով, իրենց գործողություններով մասնակցում են հայերի և հայության ինքնության ոչնչացման գործընթացին։ Ըստ Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանը կոկորդում մնացած ոսկոր է, նրանք փորձում են ամբողջովին «կրծել» այդ ոսկորը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի
Ամենադիտված