Հայերեն


Ովքեր են նախագահից նեղացած իշխանավորները

Քաղաքականություն

Armlur-ը գրում է․

Իշխանական այսօրվա բուրգը ամիսներ հետո չի լինելու: Ու անկախ իրադարձությունների զարգացումից, սպասվող տեղական ինքնակառավարման եւ համապետական ընտրությունների արդյունքներից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տեսքով ավարտվում է: 2017-ի գարնանն ունենալու ենք նոր` արդեն խորհրդարանական իշխանություն: Իսկ ի՞նչ ունեցանք 2008-ից մինչ օրս. եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրի զարգացման ոչ բավարար ճիգեր գործադրեց, որի արդյունքում աղքատության մակարդակն ավելի մեծացավ, ներդրողները տարեցտարի պակասեցին` հասնելով 0 մակարդակի եւ այսպես շարունակ: Փոխարենը ոչնչի առջեւ կանգ չառնելով՝ Սերժ Սարգսյանը ջանաց բացառապես պահպանել սեփական իշխանությունը, վերարտադրվեց 2012-ի նախագահական ընտրությունների արդյունքում եւ ձգտում է նույնը կրկնել 2017-ին՝ արդեն խորհրդարանական կարգի հաստատման պայմաններում: Իսկ ումո՞վ պետք է հասնել այդ արդյունքին: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի համար 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում թվեր նկարվեցին, եւ լցոնումներով ձայներ ապահովվեցին, որը հասարակության մեծ մասը չէր ընդունում, եւ երկար ժամանակ զանգվածային ակցիաներ էին իրականացվում փողոցներում: Բողոքի խաղաղ ցույցերն ավարտվեցին մարտի 1-ի արյունալի իրադարձություններով, որի արդյունքում ունեցանք 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ ու քաղբանտարկյալներ: Սերժ Սարգսյանը 2008-ի ապրիլին ոստիկանական պատնեշի հետեւում իրեն գահը փոխանցած Ռոբերտ Քոչարյանի զգոն հայացքի ներքո երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Հետո խոստացավ քանդել հասարակության եւ իշխանության միջեւ առկա «անհասկացվածության պատը»: Սակայն այդ պատը ոչ միայն չքանդվեց, այլեւ տարիներ շարունակ առավել ամրացավ: Պաշտոնական վիճակագրական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008-ից մինչեւ 2016 թվականը Հայաստանից արտագաղթել կամ անվերադարձ հեռացել է մոտ 340 հազար քաղաքացի: Ու եթե չնչին բացառությունները հանենք, պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը անհասկացվածություն ունի նաեւ հենց իր թիմում, այն մարդկանց շրջապատում, որոնց շնորհիվ բազմեց նախագահի գահին: Նա իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում հասցրեց նեղացնել իր շատ նվիրյալների, այնուհետեւ ինչ-որ կերպ փորձեց նրանց «խաթրն առնել»` այդպիսով կախման մեջ թողնելով նրանց: Բայց հայտնի ճշմարտություն կա. ինչքան էլ մարդը ներողամիտ լինի, փորձի մոռանալ իրեն հասցված վիրավորանքը, նվաստացումը, այնուամենայնիվ, նստավածքը մնում է: Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ. փորձենք վերհիշել: Ինչպես արդեն նկարագրեցինք, 2008-ին Սերժ Սարգսյանը ոստիկանական բիրտ ուժի կիրառման արդյունքում ստանձնեց նախագահի պաշտոնը, ոստիկանական պատնեշի հետեւում ապրիլին երդում կերավ` հանուն ազգի բարօրության ամեն ինչ անել, սակայն մեկ ամիս անց՝ 2008-ի մայիսին, աշխատանքից հեռացրեց ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ նշանակելով ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: 2 տարի անց՝ 2010 թ. մայիսին, ազատվեց պաշտոնից` նշանակվեով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: Այնուհետեւ՝ 2014-ին, Հայկ Հարությունյանն անակնկալ կերպով մեկնեց արձակուրդ ու այլեւս չվերադարձավ: Հիմա նա անգործ է: Երկրորդ հարվածը Սերժ Սարգսյանի, իսկ ավելի ճիշտ՝ նրա երիտթիմի կողմից ստացավ հենց Ռոբերտ Քոչարյանը: Մարդ, որը համոզմունքով ու մեծ վստահությամբ իր իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին: Սակայն վերջինիս երիտթեւի ներկայացուցիչները պարբերաբար այնպիսի խարդավանքներ հյուսեցին, որ երբեմնի «սյամական երկվորյակներին» պարզապես բաժանեցին: Իշխանական կուլիսներում պարբերաբար լուրեր էին պտտվում, որ երիտթեւի քարոզիչները Քոչարյանին ստվերելու արդյունքում են փորձել Սերժ Սարգսյանի վարկանիշը կառուցել, ինչի մասին Քոչարյանը մի քանի անգամ զգուշացրել է Սարգսյանին: Սկզբում ասվել է, որ երիտասարդները ինքնագլուխ են գործել, այնուհետեւ իբրեւ թե զգուշացրել են` Քոչարյանի ժամանակներին «չկպնել», բայց հետո անգամ չեն էլ զգուշացրել` հասկանալով, որ երիտասարդներն իրականում ինքնագլուխ չեն: Պարզ էր, որ Քոչարյանին սեւացնելու գնով Սարգսյանին լուսավոր իմիջ կերտելը կոնկրետ հրահանգ էր կոնկրետ վայրից: Եթե սրան էլ գումարենք քոչարյանապատկան մի քանի բիզնես ճյուղեր, որոնք կամաց-կամաց անցան նույն երիտթեւի ներկայացուցիչների ձեռքը, ապա իրավիճակն ավելի պարզ կլինի: Իհարկե, չի բացառվում, որ ճակատագրական ինչ-որ պահի նրանք դարձյալ միավորվեն, սակայն, ինչպես վերեւում նշեցինք, նստվածքն արդեն մնացել է: Այլեւս նշվածները չեն կարողանա այնպիսի էնտուզիազմով աշխատել Սերժ Սարգսյանի ու նրա երիտթիմի համար, ինչպես կանեին մինչ 2008 թվականը: Սերժ Սարգսյանից նեղացածների շարքը կշարունակենք հաջորդիվ, քանի որ ցանկը շատ մեծ է, նախապատմությունները` ուշագրավ:

Շարունակելի

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված