Հայերեն


Վանշի դերակատարի սենսացիոն մտադրությունը Հայաստանում

Life
 

Հնդիկ դերասան ՌՈՀԻՏ ԽՈՒՐԱՆԱՆ հայ հանրությանը ծանոթ է հնդկական «Մերժվածը» բազմասերիանոց սերիալից, որտեղ դերասանը հանդես է գալիս Վանշի կերպարով: Թեեւ կերպարը կարճ կյանք ունեցավ, բայց դերասանը սիրվեց հայ հեռուստադիտողների կողմից: Դրան նպաստեցին նաեւ դերասանի հայամետ ֆեյսբուքյան գրառումները, մասնավորապես` այս տարի Հայոց ցեղասպանության թեմայով գրառումը: Ո՞վ է Ռոհիտ Խուրանան, ինչ նախասիրություններ ու պլաններ ունի:

- Ռոհիտ, կինոարտադրության ասպարեզում «Մերժվածը» սերիալից հետո՞, թե դրանից առաջ էիք հասել հաջողությունների:

- Աշխատել եմ տարբեր ոլորտներում, սկզբում որպես մոդել եմ լավ դրսեւորել ինձ, ապա սկսել սերիալներում եւ ֆիլմերում խաղալ: «Մերժվածը» կուլտ էր Հայաստանում եւ Հնդկաստանում: Իմ մյուս սերիալներն էլ իրենց տեսակով եղել են լավագույնը, որի շնորհիվ հանդիսատեսը սիրեց ինձ: Իմ ֆիլմերը լայն ճանաչում են ձեռք բերել տարբեր լեզուներով: Չեմ ասի, որ բավարարված եմ հաջողություններով, քանի որ ինքնագոհի տպավորոություն կթողնեմ, ձգտում եմ ավելի շատ սովորել եւ հասունանալ կյանքի հետ: Ընդունում եմ այն, ինչ կյանքը կտա ինձ:

- Հայաստանում Ձեզ ճանաչեցին «Մերժվածը» սերիալից` Վանշի կերպարով, ի՞նչ գիտեք հայերի եւ հայկական մշակույթի մասին:

- Շնորհակալ եմ հայ ժողովրդին, իմ հանդեպ ունեցած սիրո եւ հարգանքի համար: Սիրում եմ Հայաստանը եւ հայ ժողովրդին: Հնդկաստանը եւ Հայաստանը ունեն շատ նմանություններ: Մեր ժողովուրդները հարգում են հարաբերությունները, ընտանեկան արժեքները, անգամ որոշ օգտագործվող բառեր միանման են: Սիրում եմ հայկական որոշ ուտեստներ` փախլավա, տոլմա, մանթի... Դիտել եմ մի քանի հայկական ֆիլմեր երկրաշարժի մասին, նաեւ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմը, բոլոր դերասանները շատ լավ էին աշխատել: Ինձ դուր եկավ հայկական կինոարտադրությունը: Շատ եմ լսել Հրանտ Թոխատյանի մասին, տեսել նրա խաղը, հիանալի դերասան է, կցանկանայի աշխատել նրա եւ Հայաստանի այլ դերասանների հետ: Նրանց շնորհիվ ավելի մտերմանում եմ երկրպագուներիս հետ: Այսօր իմ ցանկում «Խոստումը» ֆիլմն է, որը դեռ չեմ տեսել, բայց այն ինձ ցավ է պատճառում, քանի որ Հայոց ցեղասպանության մասին է:

- Հայտնի հայերից ո՞ւմ եք ճանաչում, ո՞ւմ եք երբեւէ հանդիպել:

- Մի քանիսին անձամբ ճանաչում եմ` Վարդան Սարգսյան, Պետրոս Պետոյան, նաեւ հանդիպել եմ Սյուզաննա Ռեդիի հետ (նա կիսով չափ հայ է, կիսով չափ հնդիկ, -խմբ.), ով դերասանուհի է Հնդկաստանում:

- Հիմա որեւէ ֆիլմում կամ սերիալում խաղո՞ւմ եք:

- Վերջին նախագիծը «Աղջիկը եւ կարմիրը» կարճամետրաժ ֆիլմն էր, բայց ընթացքում ծանոթանում եմ որոշ սցենարների եւ քննարկում մի քանի դեր` կինոարտադրող ընկերությունների հետ: Ուսումնասիրում եւ ընդլայնում եմ իմ դերասանական հմտությունները` արտերկրի շուկայում: Զգում եմ, որ այն ինձ հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր մշակույթներին եւ դերասանական հմտություններին:

- Ասացիք, որ նաեւ մոդել եք, երկու մասնագիտություններն ինչպե՞ս եք համատեղում:

- Իրականում Հարավային Հնդկաստանի հանդիսատեսի համար թամիլ լեզվով նկարահանեցի «Mountain Dew» բրենդի գովազդային տեսահոլովակ, հնդիկ մեկ այլ հայտնի դերասան Սալման Խանն էլ Հնդկաստանում հայտարարություն տվեց Հյուսիսային Հնդկաստանի հանդիսատեսի համար` հինդլի լեզվով: Այսպիսով` շարունակում եմ համատեղել մոդելի ու դերասանի աշխատանքը, նման կարեւոր ընտրություն կարող է յուրաքանչյուրն անել: Բոլիվուդի դերասանները ֆիլմերում ստեղծում են բրենդ ու մոդելային աշխատանք կատարում: Այս կերպ օրվա ավարտին այս ամենը ներկայացնում ենք մեր երկրպագուներին: Անկախ մեր հնարավորություններից, նրանք ցանկանում են տեսնել մեզ, մենք էլ որոշում ենք` ինչպես ներկայանալ:

- Երբեմն հայ դերասանը նախընտրում է խաղալ ֆիլմում կամ ներկայացման մեջ, քանի որ դրանք սերիալների համեմատ լուրջ արվեստ են: Հետաքրքիր է` Հնդկաստանում է՞լ է այդպես:

- Ինչ-որ չափով այդպես է, Հնդկաստանի կինոարտադրության վերջին դերասանները Բոլիվուդ են եկել թատրոնից եւ նկարահանել ֆիլմեր նաեւ Հոլիվիդում, օրինակ` Անուպամա Կերիին, Օմ Փուրիին եւ Սայիդ Ջաֆրիին: Թատրոնը կատարելագործում է դերասանին, քանի որ գործողությունը հանդիսատեսի առջեւ է, չի կարող կրկնվել: Մյուս կողմից` ֆիլմերը հրապուրում են իրենց կերպարներով: Այնպես որ, ամեն ոլորտ էլ, կլինի թատրոն, թե կինո, անհրաժեշտ է: Այն օգնում է դերասանին ավելի լավը լինել:

- Այլ երկրներում դերասանական հաջողությունների հասնելու մտադրություններ ունե՞ք:

- Յուրաքանչյուր դերասան ձգտում է ունենալ քանակով երկրպագուներ շատ երկրներում: Այդ ամենին հասնելու կատալիզատորը հեռուստատեսությունն է ու կինոն: Իմ ֆիլմերի շնորհիվ ունեմ երկրպագուներ, Փենջաբիում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Մյուս կողմից` ֆիլմերի շնորհիվ երկրպագուներ ունեցա Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Ինդոնեզիայում:

- Հայկական ու հնդկական ֆիլմերն ու սերիալները միմյանցից տարբերվում են. ի՞նչ նոր արժեքներ կարող եք բերել հայկական կինոարտադրություն:

- Որեւէ համեմատություն չեմ կարող անել, քանի որ դեռ չեմ խաղացել հայկական սերիալներում: Դերասանի աշխատանքն է կերտել կերպար եւ հանրությանը հղել կյանքից ուղերձներ: Այդ պատճառով դերասաններն իրենց դերի մեջ ներդնում են ամենալավը: Խաղացել եմ տարբեր կերպարներ` կոմիկ, լուրջ, բացասական, դրական, կարծում եմ` այն որակները, որոնք կարող եմ կիրառել ցանկացած դեր կերտելիս, կարող եմ ներկայացնել Հայաստանում կամ Հնդկաստանում: Հիմա քննարկում եմ Հայաստանի հետ մի քանի ծրագրեր, կարծում եմ` իմ դերասանական գործունեւության շնորհիվ նոր որակներ կբերեմ հայ-հնդկական մշակույթում:

- Ինչպե՞ս է զարգանում կինոինդուստրիան Հնդկաստանում եւ ամբողջ աշխարհում, ի՞նչ տենդենցներ եք նկատում:

- Հնդկական կինոնկարներն ու սերիալները գլոբալ ճանաչում են ստանում միջազգային կինո եւ սերիալներ նկարահանելու իրավունք ձեռք բերելու շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս միջազգային հեռուստաալիքներին եւ կինոթատրոններին ցուցադրել մեր սերիալներն ու ֆիլմերն իրենց լսարանին: Հնդկական սերիալները հայտնի են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիաում, Գերմանիայում, Հայաստանում, Ինդոնեզիայում, Վրաստանում, Չինաստանում... Կարծում եմ` թվային տեխնոլոգիաների դարաշրջանում աշխարհը դառնում է փոքր, մենք էլ` ավելի կապված միմյանց:

- Ո՞ր հայտնի դերասանն է Ձեր աշխարհայացքի վրա ազդեցություն ունեցել:

- Սալման Խանի մեծ երկրպագուն եմ, նա իմ իդեալն է, մեծացել եմ` նրա ֆիլմերը դիտելով, եւ հետո բախտս փորձել կինոարտադրությունում: Ճակատագիր է, բայց նրա հետ նկարահանվել ենք «Mountain dew» բրենդի գովազդային հոլովակում: Այն նոր շունչ էր, երազանք, նա հիանալի դերասան է եւ հիանալի մարդ:

- Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

- Հեռուստացույց եմ նայում, զբաղվում եմ սպորտով, ֆիլմեր եմ դիտում` կինոարտադրության տենդենցներին ու նորամուծություններին հետեւելու:

- Աշխարհում այսօր լարված իրավիճակ է, հետեւո՞ւմ եք գլոբալ այս հարցերին, ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցող գործընթացների մասին:

- Հետեւում եմ, տեսնում եմ սարսափելի վիճակում կանանց, երեխաների, տղամարդկանց: Կարծում եմ` աշխարհը մի հրաշալի տեղ է, որտեղ ամեն գնով պետք է վերջ դնել պատերազմին, եւ տարածել խաղաղություն, սեր եւ մարդասիրություն: Անմեղ մարդիկ մահանում եմ ամեն օր, պետք է վերջ դնել այս գազանությանը:

- Ռոհիտ, Դուք գիտեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղից եք լսել, եւ ըստ Ձեզ` ո՞վ է մեղավոր 1915 թ-ին մեկուկես միլիոն հայերի սպանդի համար:

- Հնդկաստանը եւ Ռուսաստանը` նկատի ունեմ նախկին ԽՍՀՄ-ը, լավ բարեկամներ են եղել: Հայաստանը մինչեւ 1991թ.-ը եղել է ԽՍՀՄ-ի կազմում, հետո դարձել անկախ հանրապետություն: Լսել եմ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ցանկացած խնդիր, որի ժամանակ սպանվում են անմեղ մարդիկ, ինձ հուզում է: Հայոց ցեղասպանության մեղավորները Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ են, որոնք հրամայել էին զանգվածային կոտորածներ իրականացնել: Կարծում եմ` ժամանակն է, որ աշխարհն ընդունի իր սխալը եւ տարածի ներդաշնակություն եւ խաղաղություն:

- Հայաստանում եւ աշխարհի տարբեր անկյուններում բոլոր ոլորտներում հայտնի մարդիկ հաճախ մասնակցում են քաղաքական եւ սոցիալական բողոքի ակցիաների եւ որպես երկրի քաղաքացիներ` արտահայտում իրենց կարծիքը: Հնդկաստանում է՞լ եք նույն կերպ վարվում:

- Որպես դերասան, առաջ եմ քաշում հիմնախնդիրներ, արտացոլում իրականությունը` առանց այն վնասելու, բարձրաձայնում ենք մեր մտահոգությունը սոցիալական հարցերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե քաղաքական գործերին դերասանի միջամտելը ճիշտ է, շատ որոշումներ կայացվում են դիվանագիտական մակարդակով, հետեւաբար ճիշտ չէ դրանք մեկնաբանել: Այնպես որ, չեմ խառնվում, չեմ էլ խառնվելու նման գործընթացների:
    
    

Զրուցեց ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

 
 
     
     
     
Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում
Ամենադիտված