Հայերեն


«Ինչ եմ ասե՞լ, որ նախագան նեղանա․ ասում եմ եթե չեք օգնում, թողեք մարդիկ էթան էս երկրից»․ գեներալ Սարոյան

Ամենաընթերցված

Գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը Ազգային ժողովում մշտապես առանձնացել է իր խոսքի ուրույն ոճով: Նրա ելույթները ԱԺ բարձրագույն ամբիոնից, հարցազրույցները լրագրողների հետ միշտ ուղեկցվել են հումորային շեշտադրումներով: Նրա վերջին ելույթը ևս Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնահատուկ հետաքրքիր բնույթ ուներ: Գեներալը վերջերս տեղացած կարկուտը համեմատեց թուրքի հետ և կոչ արեց իշխանություններին անտարբեր չմնալ:


«Չորրորդ իշխանության» հարցին` գեներալ պատգամավորի ոչ ստանդարտ ելույթներն ու ռեպլիկները ինչպես են ընկալվում երկրի ղեկավարության և հատկապես`Սերժ Սարգսյանի կողմից, Սեյրան Սարոյանը պատասխանեց իրեն բնորոշ անկեղծությամբ. «Մենք հո՞ շառ չենք անում կամ մոգոնում, որ ասենք նախագան էլ նեղանա: Ես իմ հայտարարությունների մեջ ավելորդ բան չեմ խոսացել, ինչը որ կա իրականության մեջ, ես էդ եմ խոսում: Ես ինչ եմ ասել, ասել եմ կարկուտը եկել, յոթը գյուղ շարքից հանել ա:Եթե էդ ժողովրդին չեք օգնում, թողեք էթան Հայաստանից, թող էթան, աշխատեն, բանկի փողերը փակեն: Բայց խի՞ թողենք էթան, դրա դեմն առնելու համար ժողովրդին շուտ օգնել ա պետք: Երկար չձգենք ամիսներով, տարիներով , ժողովուրդն ա չէ՞ ասում, որ մինչև անձրև գա, գորտի աչքերը դուրս կգա, ըտենց օգնելը ումն ա՞ պետք: Պետք ա մի բան անել, հեսա աշնանացանի ժամանակ ա, գոնե ժողովուրդը մի բան կառնի, կապրի»:

- Պարոն Սարոյան, անդրադառնանք վերջին շրջանում շփման գծում լարվածության մեծացմանը: Ամեն օր զինվորի զոհվելու կամ վիրավորվելու լուր է լսվում: Հանրության մեջ տեսակետ է ձևավորվում, որ պատերազմի վտանգ կա: Որպես պատերազմով անցած մարդ, ի՞նչ եք կարծում` հասարակությունն անհանգստանալու պատճառ ունի՞:

- Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ, որ թուրքը մնում ա թուրք: Դաժե տեսար, չէ՞, որ կարկուտը եկավ, ես իմ ելույթում կարկուտը համեմատեցի թուրքի հետ, որ եկել ա մեզ վնաս տա: Իսկ ինչ վերաբերում ա պատերազմին, մենք միշտ էլ պատերազմական վիճակում ենք եղել: Ամեն օր Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններում կա պատերազմական վիճակ, մի օր բախտներս բերում ա` զոհ չենք տալիս, եթե չի բերում` զոհեր ենք ունենում: Ամեն օր նույն պատմությունը կա: Թուրքը երբեք չի հանգստանում, թուրքը ունի իրա ձեռագիրը` միշտ կրակում ա: Էսքան մեր հողերը վերադարձրել ենք, իրանք վառված են չէ՞ մեզնից, իրանք էլ չէ՞ փախստականներ ունեն: Չէ՞ որ էդ փախստականները միշտ իրանց հարցը բարձրացնում են, միշտ իրանց կառավարությանը պահում են ճգնաժամի մեջ: Էսօր, որ իրանց մանաթի արժեզրկումը եղել ա, ալիևական կլանը էսօր միշտ Ղարաբաղի ֆակտրը բերում ա մեյդան, որ կարենան իրանց ժողովրդին հանգստացնեն: Իսկ էն, որ էս պահին պատերազմ կարող ա լինի, ինձ չի թվում, որովհետև հիմա աշխարհում մեծ քաղաքականությունը փոխվել ա, հիմա նորից ամեն մեկը իրա կամանդն ա ուզում հավաքի: Էս պահին ընձի թվում ա Ալիևը չի ընկնի ոտի տակ: Ընենց որ, ես որպես հին զինվորական մտածում եմ, որ գոնե էս պահին գեոպալիտիկան ընենց ա, որ դժվար ինչ որ բան լինի, եթե իհարկե մեծ տերությունները չդրդեն դրան: Պետությունները հիմա փորձում են իրար միանալ ավելի մեծ ուժեր ստեղծել և արաբական աշխարհում, և Ռուսաստանում: Չինաստանում ու Հնդկաստանում էլ շատ խառն ա, դրա համար դժվար թե մեզ նման փոքր պետությունների հարցը առաջ քաշեն: Իսկ որ ամեն օր զոհ ունենք,ամեն օր վիրավոր ունենք, էդ նույն բանն էլ ադրբեջանցին ունի, ընենց չի, որ մեր զինվորը կամ մեր զորքը կանգնած նայում ա: Մենք մեկին հինգ պատասխան ենք տալիս: Բայց մենք չենք հայտարարում էդ մասին, չենք ասում, թե էսքան թուրք սատկացրինք, որովհետև աշխարհը նայում ա:

շարունակությունը՝ կայքում

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված