Հայերեն


ԱՄՆ թանկ առաջարկը Ռուսաստանին՝ Հայաստանի մասով

Քաղաքականություն

Լրագիր / Հայաստանում շարունակում է բուռն քննարկման արժանանալ վերականգնվող էներգետիկայում 8 միլիարդի ներդրումային ներուժի մասին ԱՄՆ դեսպանի առաջարկը, որը շատերը գնահատեցին պարզապես Հայաստանի իշխանությանն արվող տնտեսական եւ քաղաքական առաջարկ:
Իրավիճակն ու պատկերն անկասկած հարաբերական են: Միարժեքության մասին խոսելու ժամանակավրեպությունը վկայեց նաեւ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը, որը հայտարարեց, որ նախ այդ թիվը Հայաստանի էներգետիկայի նախարարության հաշվարկն է, որը նաեւ հաստատում են իրենց ուսումնասիրությունները, ու բացի այդ՝ հեռանկարն իրական կդառնա, եթե ազատականացվի տարածաշրջանի շուկան, եւ լինի Վրաստան, Իրան, Թուրքիա արտահանման հնարավորություն:
Հայաստանի էներգետիկայի նախարարությունն էլ պարզաբանեց, որ կառուցվում են նոր բարձրավոլտ հոսանքագծեր, որոնց շինարարությունը կավարտվի մինչեւ 2019 թվական եւ որոնք կտան արտահանման նոր հնարավորություն, Հայաստանը դարձնելով Իրան, Վրաստան, Ռուսաստան շղթայում կարեւոր հանգույց:
ԱՄՆ դեսպանի հայտարարությունն անկասկած տողատակում արվող քաղաքական առաջարկ է, այլապես այդօրինակ հայտարարությունները չեն արվում հենց այնպես:
Բայց Հայաստանի՞ իշխանությանն է այդ առաջարկը: Ահա այդ միարժեքությունն է, որ թերեւս կասկածի տակ է:
Իսկ գուցե ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ Վաշինգտոնի առաջարկն է Ռուսաստանին, որն ահռելի տնտեսական եւ քաղաքական ազդեցություն ունի Հայաստանում, հատկապես էներգետիկ ոլորտում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն ունի խնդիրներ, թե այդ ոլորտում ընդհանրապես, թե տնտեսական առումով մասնավորապես: Ռուսաստանն արդեն հրաժարվել է Հայաստանի էներգետիկայում իր տնօրինած խոշոր սեփականությունից, խոսվում է նաեւ Սեւան-Հրազդան կասկադից հրաժարվելու մասին:
Հայաստանի իշխանությունը Մոսկվայից հայցում է տնտեսական ներարկումներ: Ռուսաստանն ինքն ունի տնտեսական լուրջ խնդիրներ եւ ռեսուրսների էական նվազում: Ավելին, չկա հույս, որ պատժամիջոցները կչեղարկվեն, իսկ նավթի գներն էլ կաճեն:
Միեւնույն ժամանակ, Մոսկվան ունի աշխարհքաղաքական երկու շատ թանկ ուղղություն՝ Մերձավոր Արեւելք՝ Սիիրիա, եւ Ուկրաինա: Դրանք խլում են օրական միլիոնավոր դոլարներ: Մոսկվան աշխարհքաղաքական նպատակների սպասարկման համար ռեսուրսները հնարավորինս օպտիմալ բաշխելու խնդիր ունի, առայժմ փորձելով զերծ մնալ իր համար անցանկալիից՝ աշխարհքաղաքական նպատակների եւ ուղղությունների կրճատումից:
Այդ առումով, Մոսկվան դեռեւս 2016 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանին հստակ ակնարկեց, որ չարժե ունենալ ռուսական ներարկումների հույս եւ պետք է հույս դնել միայն սեփական, հայկական ռեսուրսների վրա: Այդ ակնարկը Պուտինի հայտարարությունն էր ԵՏՄ շնորհիվ Հայաստանի ՀՆԱ երկնիշ աճի վերաբերյալ: Պուտինի հայտարարությունը չափազանցության, անիրազեկության կամ պարզապես ԵՏՄ արդարացման հայտարարություն չէր, դա ակնարկ էր, որ Ռուսաստանը տվել է այն, ինչ պետք է տար, մնացյալը Հայաստանի կառավարման արդյունավետության խնդիրն է:
Դրանից հետո Սերժ Սարգսյանը դիմեց Կարեն եւ Սամվել Կարապետյաններին՝ մեկին վարչապետի պաշտոնի, մյուսին այդ պաշտոնում նրա գործունեությունը ֆինանսավորելու համար: Բայց Կարապետյաններն էլ հայտնելով այդ պատրաստակամությունը, գործում են այն սկզբունքով, որով Եվրամիությունն էր Ասոցացման գործընթացում փորձում աշխատել Սերժ Սարգսյանի հետ՝ ավելին ավելիի դիմաց, կամ ինչպես հայտնի ֆիլմում՝ առավոտյան իշխանությունը՝ երեկոյան փողը:
Բայց դա Հայաստանի համակարգի ներքին հարաբերություններն են, որոնք չափազանց մանր են Հայաստանի հարցում արտաքին իրողությունների, շահագրգռությունների եւ նշանակության ֆոնին:

 

շարունակությունը՝ կայքում

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված