Հայերեն


«Դե ես շատ գիտեմ ոնց են հարստացել». ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

 
 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ստվերի ու մենաշնորհների դեմ պայքարին, օլիգարխներին հարկման դաշտ բերելու և իր բիզնեսների մասին հարցերին: ՊԵԿ նախագահը լրագրողներին ասաց. “Ինձ նեղում եք”:

 

Ներկայացնում ենք հարցուպատասխանը:

 

Ձեզ հաջողվո՞ւմ է խոշորներին ստվերից բերել հարկման դաշտ, պայքարել օլիգարխնների դեմ, որպեսզի երկրում չլինեն արտոնյալներ:

 

Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք: Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան:

 

Քեթրին Գրուպում տեղի ունեցած ստուգումնե՞րն էլ եք այդ համատեքստում դիտարկում:

 

Քեթրին Գրուպը տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես և բոլոր տնտեսվարողների մոտ: Եթե մենք ունենք  որևէ ռիսկ որևէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն:

 

Բացի Քեթրին Գրուպից, էլ ո՞ր խոշոր ընկերություններում եք ստուգումներ անում:

 

Եթե դուք ունեք ցանկություն, մենք հետո կտրամադրենք ցանկը:

 

Ալեքս Տեքստիլ ընկերությունում էլ կանե՞ք ստուգումներ:

 

Իհարկե, եթե անհաժեշտություն լինի:

 

Վարչապխետի այցից հետո ԶԼՄ-ները հաշվարկներ էին արել, որ եկամտահարկը չի համապատասխանում այդ ընկերության հրապարակած աշխատակիցների թվաքանակին: Մամուլի այդ հրապարակմանն արձագանքե՞լ եք:

 

Այո, արձագանքել ենք:

 

Դուք ստվեր տեսնո՞ւմ եք այնտեղ:

 

Որևէ երկրում ստվերը 100 տոկոսով վերացված չէ: Ուղղակի մենք ամեն օր պետք է հետևողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ Ալեքս Տեքստիլը, ապա բոլորն ենք ստուգելու, ոչ միայն այդ ընկերությունը, մի ֆիքսվեք մի սուբյեկտի վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք, շնորհակալություն, որ դուք այդ փաստը հրապարակեցիք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք:

 

Պատիժններ էլ կլինե՞ն:

 

Իհարկե, կլինեն:

 

Եղե՞լ է մի խոշոր տնտեսվարող, որը նախքան ձեր պաշտոնավարելը ստվերում է գործել, հետո դուք նրան բերել եք հարկման դաշտ:

 

Դուք երևի վերջին 8-9 ամսվա իմ աշխատանքային գործունեությունը տեսել եք, երբևիցե ես չեմ փորձել մեր ձեռքբերումները հանրայնացնել և դրանց մասին բարձարաձայնել: Դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:

 

Ինչո՞ւ եք թաքցնում հանրությունից այդ տեղեկությունը:

 

Այսօր կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա վերջին 8-9 ամսում, և դրանով կարելի է փաստել այն հաջողությունները, որոնք ունեցել ենք:

 

Եթե տեղեկությունը թաքուն եք պահում, մենք էլ կարող ենք ենթադրել, որ փոքր ու միջին բիզնեսի հաշվին եք հիմնականում հարկային եկամուտները հավաքագրել:

 

Պնդեք, դուք ամեն ինչ կարող եք անել:

 

Դա խիստ գաղտնի տեղեկությո՞ւն է:

 

Ոչ, ուղղակի հարկային գաղտնիք կա: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալներ, ստուգման արդյունքում այդ սխալներն ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետական բյուջե տուգանքի տեսքով գումարներ են վճարվում: Եթե վճարվել է, մարդիկ շտկվել են, ինչո՞ւ եք դուք հիմա ուզում ցեխ շպրտել այդ մարդկանց վրա:

 

Վարչապետը հայտարարել է, որ պետք է հրապարակային գործեք, հրապարակեքնրանցանունները:

 

Վարչապետի կոչին համահունչ էսօր ձեր հետ զրուցում եմ:

 

Պարոն Հարությունյան, ի՞նչ միջոցներից է գոյացել ձեր ունեցվածքը:

 

Մի մոռացեք, որ ես մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա, եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն, իմ համար դա ընդունելի չէ:

 

Երեք առանձնատուն ունեք:

 

Կարող էի և վեցն ունենալ:

 

Հիմա բիզնեսներ չունե՞ք:

 

Ես չունեմ, իմ ընտանիքի անդամներն են զբաղվում:

 

Իսկ չե՞ք հովանավորում նրանց, շահերի բախում չկա՞:

 

Դուք կարող եք բաց ու հրապարակային ինֆորմացիա ունենալ, հովանավորություն իմ կողմից համենայնդեպս չի եղել:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կարծես համաներում հայտարարվեց արդեն հարստացած պաշտոնյաներին: Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան, պետք է բյուջեից թալանված գումարները հետ բերվեն բյուջե՞, թե՞ ոչ:

 

Միանշանակ, եթե բյուջեից թալանված գումարներ կան, պետք է հետ բերվեն բյուջե: Ասում եք՝ ինչպե՞ս է, որ ՊԵԿ-ում աշխատակիցներ են կալանավորվում, ես միանշանակ կողմ եմ, որ եթե մարդիկ ինչ-որ հանցանք են գործում, դրա համար պետք է պատասխան տան:

 

Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են հարստացել Հայաստանի պաշտոնյաները:

 

Դե ես շատ գիտեմ ինչպես են հարստացել: Եթե դուք ըտենց ինֆորմացիա ունեք, ես ըտենց ինֆորմամցիայի չեմ տիրապետում, ուրիշի կարողությունն էլ չեմ փաստում:

 

Սահմանը բա՞ց է բոլոր ներկրողների առաջ, ով ինչ ցանկանա, կարո՞ղ է ներկրել:

 

Հարյուր տոկոսով: Դուք բերեք մի փաստ, որ ինչ-որ մեկն ուզում է մի բան ներկրել, և հարկային ու մաքսային մարմինները խոչընդոտում են:

 

Երբ հայտարարեցիք՝ ով ինչ ուզում է, կարող է ներկրել, դրանից հետո անցել են ամիսներ: Կարո՞ղ եք ասել ինչ փոփոխության է ենթարկվել մեր ներկրման կառուցվածքը:

 

Ձեզ կտրամադրենք:

 

Օրինակ՝  շաքարավազ քանի՞ ընկերություն է ներկրում:

 

Շատ ընկերություններ, շատ-շատ, քսանից ավելի ընկերություններ:

 

Բանան քանի՞ մարդ է ներկրում:

 

Չեմ կարող ասել, հասկացեք, բանանն էդքան կարևոր չի ինձ համար: Ուղղակի ձեր մոտ կարծրատիպ է, որ շարքարավազը պետք է ներմուծի մի մարդ, բանանը պետք է ներմուծի ուրիշ մարդ:

 

Իսկ եթե մրցակցությունը ապահովված է, ինչո՞ւ գնանկում չկա:

 

Որովհետև հարկերն ավելացել են:

 

Այսինքն՝ ձեր գործողությունները վատ ազդեցությո՞ւն են ունենում բնակչության վրա:

 

Բնական է, որ եթե նախկինում ստվերում էին գործում, բայց այսօր ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, գնի վրա դա որոշակի ազդեցություն պետք է ունենար:

 

Ասացինք՝ բանանը կարևոր չէ ձեր համար, բա ի՞նչն է կարևոր:

 

Իմ ընդհանուր գործունեությունը:

 

Կարո՞ղ եք ասել, թե ձեր աշխատանքի արդյունքում որ ապրանքատեսակների շուկան է ազատականացվել:

 

Բոլոր, ես էսօր պատրաստ չէի, որ էդ հարցերը կտաք ինձ, հասնեմ տեղ, զանգեք, ձեր բոլոր հարցերի պատասխանները կտամ:

 

Ինչպե՞ս եք օլիգարխներին ասել, որ այսուհետ ով ինչ ուզի, պետք է ներկրի, նրանց հավաքել, ժողով եք արել, թե՞ այլ կերպ եք իրազեկել:

 

Ի՞նչ նկատի ունեք օլիգարխ ասելով:

 

Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը և մյուսները:

 

Նրանք, եթե չեմ սխալվում, այսօր պատգամավորներ են և նման գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն:

 

Հայտարարություներ եղան, որ ձեր կառավարությունն ու վարչապետը հեռացող են: Դուք ինչ զգացողություններ ունեք, հեռացո՞ղ եք:

 

Ես հեռացողի նմա՞ն եմ: Ես այնտեղ եմ, որտեղ կցանկանա իմ թիմը: Եթե նպատակարհարմար չեն գտնի, չեմ լինի, ո՞վ է ասում, որ պաշտոնը հավերժ է, կամ ո՞վ է ասում, որ ես կառչած եմ էդ պաշտոնից: Ընդհանրապես կառչած չեմ:

 

Ովքե՞ր են ձեր թիմը, բացի Կարեն Կարապետյանից:

 

Բոլորը:

 

Սերժ Սարգսյանի թիմի՞ց եք:

 

Այո, ինչո՞ւ ոչ:

 

Թե՞ Կարեն Կարապետյանի թիմից:

 

Դա նույն թիմն է: 
 
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված