Հայերեն


Եվրամիության կտրուկ նախազգուշացումը Հայաստանին

Քաղաքականություն

Լրագիր / Եվրամիության ու Հայաստանի միջեւ սկանդալն, ըստ երեւույթին, լուրջ շարունակություն է ստանալու: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հերթական նախազգուշացումն է արել:
«Որպես Եվրոպական միություն՝ մենք հայտնել ենք մեր նախնական կարծիքը վերջին ընտրությունների մասին: Ինչպես բոլորը, մենք այժմ սպասում ենք ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: Դրանից հետո մենք գուցե հանդես գանք մեր լրացուցիչ մեկնաբանություններով», ասել է Պյոտր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Սվիտալսկին փաստացի կասկածի տակ դրեց ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրության լեգիտիմությունը, խոսելով ԿԸՀ-ի արժանահավատության մասին:
Պետք է ենթադրել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը նախնականի նման չի լինի: Տարբերությունը կարող է 2-3 բառով լինել՝ Եվրամիությունը Հայաստանի ընտրությունները ճանաչու՞մ է ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, թե ոչ եւ մտադի՞ր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:
Սվիտալսկու խոսքերը վկայում են, որ նրան ինչ-որ բան հայտնի է եւ զգուշացնում է Հայաստանի իշխանությանը: Հնարավոր է, վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հարթեցնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: Ժամանակը ցույց կտա՝ ստացվել է, թե ոչ:
Եվրամիության պատվիրակության ղեկավարի հայտարարությունների հետ կապված սկանդալը Հայաստանում վերածնել է դիսկուրսը, որ Սերժ Սարգսյանը բարդ ընտրության առաջ է կանգնել՝ արդյոք նոյեմբերին կստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, թե նորից վերջին պահին կհրաժարվի:
Իրականում ընտրություն չկա: Սերժ Սարգսյանն իր ճակատագրական ընտրությունը կատարել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին եւ հաստատել դեկտեմբերի 2-ին՝ ստորագրելով Հայաստանի անվտանգությունը ռուսական բազային, էներգետիկան ու արտաքին քաղաքականությունը՝ Գազպրոմին, իսկ սահմանները՝ Մաքսային (Եվրասիական) միության փոխանցելու պայմանագրերը: Հայաստանի ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ այդ ընտրությունն անշրջելի լինի, ինչպես հետո ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, այժմ Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրություն չունի:
Ի՞նչ պատասխան կտա Եվրամիությունը, եթե Հայաստանն իրոք հրաժարվի համաձայնագրից: Առաջին քայլը, անկասկած, կլինի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, եւ եթե եվրոպացի փորձագետները հայտարարեն ընտրությունները չճանաչելու մասին, դա կնշանակի, որ Եվրոպան Հայաստանի իշխանություններին լեգիտիմ չի ճանաչում:
Միայն ենթադրել կարելի է, թե ինչ կհաջորդի դրան: Դա թե միջազգային վարկերի մերժումն է, թե մարդու իրավունքների խախտումների հետաքննությունների նախաձեռնումը եւ այլն: Եվրոպան քաղբանտարկյալ չի ճանաչել նրանց, ովքեր Հայաստանում ճաղերի հետեւում են քաղաքական հայացքների համար: Դա կարող է փոխվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից հետո:
2013 թվականին իր ընտրությունը կատարած եւ նոր հնարավորություն ստացած Սերժ Սարգսյանին հազիվ թե հետաքրքիր լինեն Եվրոպայի քայլերը: Նա չի էլ կարող ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով հայտարարել է, որ «ոմանք փորձում են Արեւելյան գործընկերությունը հակառուսական գաղափարի» վերածել: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հազիվ թե համարձակվի ստորագրել համաձայնագիրը:
Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, որովհետեւ այժմ «չի վախենում ինքնիշխանության մասը կորցնելուց»: Ըստ երեւույթին, ռուս փորձագետը նկատի ունի, որ Հայաստանն արդեն փոխանցել է ինքնիշխանությունը Ռուսաստանին եւ այլեւս կորցնելու բան չունի:
Լավրովի եւ ռուս փորձագետների խոսքերում կարելի է անթաքույց հեգնանք նկատել:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված