Հայերեն


Ինչպես է սկսվելու պատերազմը․ Foreign Policy-ի անդրադարձը գերտերություններին

Աշխարհ

Ներկայացնում ենք ամերիկյան «Foreign Policy» («Արտաքին քաղաքականություն») պարբերականի «Ինչպես է սկսվելու գերտերությունների պատերազմը» հոդվածը:

 

Սիրիական քաղաքացիական պատերազմի մեկնարկից (2011 թ.) ի վեր առաջին անգամ նախորդ ամսում ԱՄՆ—ն ուղղակի հարձակում գործեց սիրիական կառավարական ուժերի վրա: Այժմ գլխավոր հարցը վերաբերում է ոչ թե Սիրիային, այլ Ռուսաստանին, որն ի պատասխասխան սպառանցել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմական կոալիցիայի ինքնաթիռները ոչնչացնելՍիրիայի այն երկունքում, որում ամերիկյան կործանիչ ինքնաթիռը ոչնչացրել էր սիրիական ռմբակոծիչը:

Արդյոք ԱՄՆ-ը և Ռուսաստանը Մերձավոր Արևելքում պատերազմի շեմի՞ն են կանգնած, և եթե այդպես է, ինչպե՞ս խուսափել դրանից:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԱԶԴԵՑԻԿ ՀԻՆԳ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ.

Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակը հստակ ու կանոնակարգված չէ: Իրավիճակը հստակ հասկանալու համար հեղինակը հակամարտության մասնակից փոքր խաղացողներին չի դիտարկում, իսկ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի մյուս դերակատարներին բաժանում է հինգ մոտավոր կատեգորիաներին:

Առաջինը սունիական միապետություններն են (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան և Բահրեյն), արաբ աշխարհիկ ազգայնականները (Ալ Սիսիի կողմից 2013 թվականաից ղեկավարվող Եգիպտոսը, ինչպես նաև Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը) և Լիբիայի արևելքում գտնվող գեներալ Խալիֆա Հաֆթարի խմբակցությունը:

Երկրորդ կատեգորիայի մեջ մտնում են Թուրքիան, Կատարը, Մուսուլման եղբայրներիկողմնակիցները, այդ թվում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը, Մուրսիի կողմից մինչև 2013 թվականը ղեկավարվող Եգիպտոսը և Լիբիայի արևմուտքում տեղակայված միջազգայնորեն ճանաչվող կառավարությունը:

Երրորդ կատեգորիան կազմում են Իրանը և նրա շիա դաշնակիցները, որոնց  թվում Իրաքը(ամեն դեպքում բաղդադյան կառավարության հիմնական ֆրակցիաների մի մասը), Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմն ու Լիբանանում Հզբոլահը:

Չորրորդ կատեգորիայում ընդգրլվկած են ջիհադիստ-սուննիականների տարբեր կառույցները, այդ թվում Իսլամական պետությունը (ԻԼԻՊ), Ալ Քաիդայի տարատիպ դաշնակիցները և բազմաթիվ փոքր խմբավորումներ:

Հինգերորդ կատեգորիան ներկայացնում է Իսրայելը, որը թվարկված որևէ խմբի մեջ չի մտնում, սակայն առավել մոտ է  կանգնած առաջին խմբին:

ԱՄՆ – ՌԴ ԲԱԽՄԱՆ ԵՐԵՔ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ.

Կան երեք առանցքային շարժառիթներ, որոնք 2011 թվականի Արաբական գարնան արդյունքում սկսված իրադարձությունները ԱՄՆ-ին ու Ռուսաստանին տանում են Մերձավոր Արևելքում բախման.

Առաջինը՝ կայունության և մարդու իրավունքների միջև հակասությունն է: Միացյալ Նահանգներն ու իր արևմտյան դաշնակիցները, մարդասիրության դրդումներով, հասան այն բանին, որ Լիբիայում ռեժիմը փոխվեց, փորձեցին նույնն անել նաև Սիրիայում՝ երկու դեպքում էլ աջակցություն հայտնելով ապստամբողներին: Այդ ապստամբությունները արագ վարակվեցին արմատական իսլամական գաղափարախոսությամբ, ինչն էլ Ռուսաստանին առիթ տվեց աջակցություն հայտնելու հակամարտության հակառակ կողմում գտնվող ավտորիտար ղեկավարությամբ (Լիբիայում՝ Հաֆթարին, Սիրիայում՝ Ասադին)իսլամիստական քաոսը կանխարգելելու համար:
Նմանատիպ  էր իրավիճակը նաև Եգիպտոսը: Մուսուլման եղբայրների կառավարության տապալումից հետո մարդու իրավունքների խախտումների համար Օբամայի վարչակազմը բարեհաճ չէր վերաբերվում Ալ-Սիսիի ռեժիմին, Ռուսաստանը օգտվեց այն առիթից իր ազդեցությունը Կահիրեում ընդլայնեց: Այս ձեռնարկի հաջողության մասին է խոսում այն, որ Եգիպտոսն այժմ աջակցություն է հայտնում Սիրիայում ռուսական գործողություններին:

Երկրորդը՝ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային պայմանագիրն էր, որի մեկնարկը  տվեց Օբամայի վարչակազմը, իսկ Թրամփը շարունակում է՝ չնայած անբարեհաճությանը, նրանք այդ պայմանագիրը համարում են Իրանի կողմից միջուկային զենքը ստեղծելու հավանականությունը առանց պատերազմի կանխարգելելու լավագույն միջոցը: Ռուսաստանը միացավ Իրանի դեմ պատժամիջոցներին, սակայն երբ դրանք հանվեցին, Մոսկվան ավելի սերտ հարաբերություններ հաստատեց Թեհրանի հետ, ինչի մասին վկայում է նրա սկզբունքային դերը 2016 թ. նոյեմբերին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև համաձայնության հաստատման գործում՝ ՆԱԵԿ-ի (ՕՊԵԿ) պայմանագրի ստորագրման համար:
Ի տարբերություն Մոսկվայի, Թրամփի վարչակազմը Թեհրանի նկատմամբ խիստ դիրքորորշում ունի: Նման դիրքորոշման համար կան մի շարք պատճառներ. պայմանագրի ստորագրումից հետո Իրանի կողմից հրթիռային փորձարկումները, Իրաքում, Սիրիայում, Եմենում և Լիբանանում շիա զինյալներին աջակցությունը և հավատը, որը ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը և Իսրայելը ավելի մեծ աջակցության կարիք ունեն (թեև շատ իսրայելցիներ հավանություն են հայտնել Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը):

Երրորդը՝ տարածաշրջանում սուննի իսլամական արմատական խմբավորումների դերը, ովքեր օգտագործում են սոցիալական ցանցերն ու այլ գործիքներ, որոնք հեշտացնում են համացանցի միջոցով փոխգործակցությունը: Առանց դրա հնարավոր չէ բացատրել այն, թե ինչ արագությամբ ձևավորվեց ԻԼԻՊ-ը: Ջիհադիստների շարժական ցանցերը հմտորեն օգտվեցին թույլ երկրների խոցելի տեղերից, ապա գրավեցին իշխանությունը սուննիական մեծամասնություն ունեցող շրջաններում՝ առաջնահերթ արևմտյան Իրաքում, հյուսիսային Սիրիայում և հարավային Եմենում:

Այս երեք շարժառիթները համադրելու դեպքում կարելի է հասկանալ Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ընթացիկ հակամարտության էությունը:

ԻԼԻՊ-ԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐի ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ.

Առանցքային խնդին այն է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմական կոալիցիան Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ  հաջողություն էր արձանագրում, սակայն ո՛չ Օբամայի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմերը չեն հստակեցրել այն հարցը, թե ովքեր պետք է ղեկավարեն ազատագրվող տարածքները: Այլ խոսքերով՝ ԱՄՆ-ը ունի ռազմական, սակայն չունի քաղաքական ռազմավարություն, և որքան ավելի մեծ տարածք է գրավվում ԻԼԻՊ-ից, այն ավելի ակնհայտ է դառնում:

Թրամփի վարչակազմը միայն սրել է իրավիճակը իր խիստ հակաիրանական դիրքորոշմամբ, նոր կառավարությունը հստակ ցույց է տալիս, թե ում չի ցանկանա տեսնել ազատագրված տարածքների ղեկավար, մասնավորապես Իրանի կողմից աջակցություն ունեցող շիա զինյալներին, ովքեր կազմում են Ասադի և Բաղդադի ցամաքային ուժերի զգալի մասը:

ԻԼԻՊ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԻԼԵՄԱՆ.

Այդպիսով՝ Թրամփի վարչակազմը եզրակացության է եկել, որ և՛ ջիհադիստ սուննիականները, և՛ շիա զինյալները պետք է հավասարապես դիտարկվեն որպես արմատական մահմեդական ահաբեկիչներ: Արդյունքում ԱՄՆ-ը սկսեց ավելի ագրեսիվ գործողություններ ծավալել ռազմականացված շիա խմբավորումների դեպ Սիրիայում: Ավելին՝ Էր-Ռիադ այցի ժամանակ Թրամփի կողմից ի ցույց դրվող խիստ մոտեցումը դրդեց Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եգիպտոսին շրջափակման ենթարկել Կատարին՝ մեղադրելով Իրանի դաշնակիցներին աջակցության մեջ (կարդացե՛ք «Կատարի իզոլացման իրական պատճառները »):

Սակայն Մերձավոր Արևելքում ԱՄՆ նպատակների հստակ դրական ձևակերպման բացակայությունը հանգեցրեց նան, որ ամերիկացիների առջև երկու առանձին խնդիրներ են կանգնել՝ ԻԼԻՊ-ի ոչնչացումը և Իրանին հակադրությունը, իսկ դրանց միջև կապի բացակայությունը ավելի է խորացնում տարածաշրջանի խառնաշփոթը: Պատկերացրեք հովվաշուն, որը կարողանում է լավ հաչալ, սակայն տարածության մեջ լավ չի կողմնորոշվում. այժմ Մերձավոր Արևելքը նման է նրա կողմից քշվող հոտի:

ԿԱՏԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ.

Անգամ բուն ամերիկյան վարչակազմում այնքան էլ լավ չեն պատկերացում, ինչպես կարգավորել սեփական ռազմավարության արդյունքները, դա ակնհայտ դարձավ Կատարի ճգնաժամի վերաբերյալ արձագանքների հակասությունից. երբ նախագահ Թրամփը հրապարակային ողջունում էր Կատարի իզոլացիան, ազգային անվտանգության համար պատասխանատու թիմակիցները փորձում էին կուլիսներից այն կողմ կարգավորել խնդիրը: Ամենայն հավանականությամբ գերակշռեց  հենց այդ, ավելի մեղմ մոտեցումը:

Ուրեմն ի՞նչ է ուզում ստանալ Վաշինգտոնը: Ով գիտե:

Թեև մեծ հավանականությամբ Կատարի ճգնաժամի արդյունքը կլինի ԱՄՆ-ի նախաձեռնությամբ այդ երկրների միջև համաձայնության հանգումը, սակայն հավանական է, որ իր խոցելիությունը հասկացող Դոհան փորձի կրճատել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից և ամրապնդել կապերը Թուրքիայի հետ, որի հետ համատեղ ռազմաբազա ունի, Ռուսաստանի հետ, որի հետ ամուր կոմերցիոն կապեր ունի (Կատարը վերջերս գնել է «Ռոսնեֆտ» ընկերության բաժնետոմսերի  նշանակալի մասը) և Իրանի հետ, որի հետ հարաբերություններն անհրաժեշտ են Պարսից ծոցի բնական գազի հանքերի համատեղ մշակման համար:

ԱՆԿԱԽ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ.

Սիրիայում և Իրաքում ակնհայտ են սահմանափակումները, որոնք դրական քաղաքական ռազմավարության բացակայության արդյունքում են ձևավորվել: Իրաքում ԱՄՆ-ը փաստացիորեն մաքրել են դաշտը Իրանի կողմից աջակցություն ունեցող շիա խմբավորումների համար, ինչը հակասում է ամերիկյան վարչակազմի հակաիրանական դիրքորոշմանը: Միակ իրական այլընտրանքը քրդերի ինքնորոշման համար պայքարին աջակցությունն է, սակայն մինչ օրս ԱՄՆ-ը հանդես է եկել Իրաքի միասնականության պահպանման դիրքորոշմամբ:

Սիրիայում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ ի տարբերություն իրաքյան քրդերի, որոնք Անկարայի հետ լավ հարաբերությունների մեջ են, սիրիական քրդերը Սիրիայում հյուսիսում անկախ պետության ստեղծման չնչին փորձի դեպքում անգամ բախվում են թուրքական իշխանությունների կատաղի հակադրությանը: Ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում գրեթե ամբողջությամբ հիմնվում է քրդական ցամաքային ուժերի վրա: Արդյոք Միացյալ Նահանգները աջակցու՞մ է Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծմանը: Հայտնի չէ: Առաջարկե՞լ է արդյոք քրդերին որևէ այլընտրանք: Ոչ: Շարունակու՞մ է արդյոք այդ տարածքը լինել Սիրիայի օրինական մասնիկը: Այո: Զարմանալի չէ, որ այն առաջացրել է լուրջ շփոթմունք, ինչպես նաև աճող կոնֆլիկտ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև:

ԱՄՆ – ՌԴ ԲԱԽՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.

Վերադառնալով առաջին հարցին. արդյոք Մերձավոր Արևելքում գերտերությունների բախում սպասելի՞ է:

Հեղինակի կարծիքով, քանի դեռ ԱՄՆ-ը չի ձևավորել դրական քաղաքական ռազմավարություն, Ռուսաստանի կողմից աջակցություն ունեցող շիա զինյալների և ԱՄՆ ուժերի միջև այդպես էլ կշարունակվեն բախումները, որոնք կարող են այնպիսի միջադեպի հանգեցնել, որ Ռուսաստանը խոցի ամերիկյան ինքնաթիռը կամ հակառակը: Այնուհանդերձ անգամ իրավիճակի նման զարգացման դեպքում  Վաշինգտոնն ու Մոսկվան չեն ձգտի ռազմական առճակատման: Սակայն կոնֆլիկտները հազվադեպ են զարգանում տարբեր սցենարներով. բռնությունը հանգեցնում է էմոցիոնալ լարվածության աճին և կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ անկանխատեսելի արդյունքով:

ԱՄՆ – ԻՐԱՆ ԲԱԽՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.

Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ռիսկից բացից ԱՄՆ-ի կողմից շիա խմբավորումների նկատմամբ հաճախակի հարձակումները սպառնում են նաև Իրանի հետ միջուկային պայմանագրի ամբողջական փլուզմանը: Դա էլ օրակարգ կբերի ԱՄՆ-ի ու Իրանի միջև հնարավոր պատերազմի հարցը: Եթե անգամ դա չլինի, Իրանը մեծ հավանականությամբ ԱՄՆ գործողություններին կպատասխանի Բաղդադում իր ազդեցության շեշտակի աճով: Ամերիկացիների համար վատագույն սցենարը կլինի այն, որ իշխանության վերադառնա Իրան խամաճիկ նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիկին (2006-2014 թթ.), ով կպահանջի Իրաքից դուրս հանել ամերիկյան զորքերը: Այդ դեպքում Վաշինգտոնը դժվար ընտրության առաջ կկանգնի՝ ենթարկվել կամ էլ վերադարձնել երկրի նկատմամբ ուղղակի վերահսկողությունը:

***

Նման կարգի սրացումներից խուսափելու համար Թրամփի վարչակազմը պետք է ձևավորի Մերձավոր Արևելքի համար դրական քաղաքական օրակարգ, որը կմիավորի ու կլրացնի ԻԼԻՊ-ի և Իրանի դեմ պայքարի բացասական խնդիրները: Ներկայում նման օրակարգի առանցքային հարցը Իրաքում և Սիրիայում քրդերի ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշումն է:

 
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված