Հայերեն


Կարդարացնի՞ Հաագայի դատարանը Ռոբերտ Քոչարյանին

Քաղաքականություն

Armlur-ը գրում է․

Հայտնի փաստ է, որ հասարակական հետաքրքրությունը կոնկրետ հարցի նկատմամբ առաջին հերթին պայմանավորված է լրատվամիջոցների արձագանքով: Այդ հանգամանքը լիովին փաստվեց ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարանի վճիռի վերաբերյալ բրիտանացի հայտնի լրագրող Նեյլ Քլարքի հրապարակման դեպքում, որով հայտնի դարձավ, որ Հարավսլավիայի նախկին նախագահ, ՀԱԱԳԱ-ի դատարանի առաջ ժամանակին կանգնած Սլոբոդան Միլոշեւիչը փաստորեն արդարացվել է: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործն էլ է ցայսօր գտնվում ՀԱԱԳԱ-ում, եւ դատարանի կողմից դեռեւս որոշում չկա: Պարզվում է, որ 2016թ. մարտին 1991թ. ի վեր Հարավսլավիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար պատասխանատու անձանց մեղադրող միջազգային տրիբունալը վճիռ էր կայացրել բոսնիացի սերբ Ռադովան Քարաջիչի գործով: Հետազոտող Էնդի Վիլկոքսոնը մանրամասնորեն ուսումնասիրելով 2590 էջանոց դատավիճռը` պնդում է, որ տրիբունալի եզրակացությունը անմեղ է ճանաչել Միլոշեւիչին, որին ՀԱԱԳԱ-յի մեկ այլ գործով ներկայացվել էր 1992-95թթ. Բոսնիական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների մեղադրանք: Քարաջիչին մեղադրելով պատերազմական հանցագործությունների եւ Սրեբրենիցայի ցեղասպանության համար` դատարանի վճռում ակնհայտորեն ընդգծվում է, որ Բոսնիական պատերազմի ժամանակ Սլոբոդան Միլոշեւիչը մահմեդականներին եւ խորվաթներին կոտորելու «միացյալ քրեական նախաձեռնությանը» մասնակից չի եղել: Մարտի 24-ի որոշմամբ տրիբունալի նախագահությունը շեշտում էր, որ բավարար ապացույցներ չկան առ այն, որ Միլոշեւիչը համաձայն է եղել բոսնիական սերբերի պահանջած տարածքից մահմեդականների կամ խորվաթների հավիտենական վերացման ծրագրին: Ավելին` դատարանը գտել է, որ 1992 թվականից Միլոշեւիչի եւ Քարաջիչի հարաբերությունները հստակորեն վատացել են, իսկ արդեն 1994թ.-ից նրանք որեւէ համատեղ ձեռնարկում չեն իրականացրել: Նույնսիկ 1992թ. մարտից սկսած` օտարերկրյա միջնորդների հետ հանդիպումներում Միլոշեւիչը բոսնիական սերբերի առաջնորդ Քարաջիչին քանիցս մեղադրել է մարդկության դեմ գործած հանցանքների եւ էթնիկ զտումների համար: Դատավորները շեշտել են, որ Միլոշեւիչն ու Քարաջիչը միատեսակ տրամադրվածություն են ունեցել Հարավսլավիայի պահպանման հարցում, սակայն ժամանակի ընթացքում նրանց մոտեցումները միմյանցից հեռացել են: ՀԱԱԳԱ-ի վճռով արձանագրված է, որ Բոսնիա-Հերցոգովինայի անկախությանը դեմ լինելով հանդերձ` Միլոշեւիչը հարցականի տակ էր դնում իրադարձությունների կանխման քայլերի ապօրինի բնույթը` նկատի առնելով «անօրինական քայլին անօրինական պատասխան տալու» անընդունելի գործելակերպը: Մասնավոր զրույցներում Միլոշեւիչը նույնիսկ ծայրահեղ կեցվածք է որդեգրած եղել բոսնիական սերբերի առաջնորդների քաղաքականության նկատմամբ` պահանջելով պատերազմի հրատապ դադարեցումը: Դատարանի վճռով պարզ է դառնում նաեւ, որ Հարավսլավիայի նախագահը ժամանակին զարմանում էր, թե Բոսնիայի սերբերը, կազմելով երկրի բնակչության լոկ 1/3 մասը, ինչպես էին կարող ստանալ տարածքների 50 տոկոսը: Այդ պատճառով էլ Միլոշեւիչը կարեւորում էր բացառապես հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Այլեւս ակնհայտ է, որ ժամանակին միջազգային հանրության կողմից Միլոշեւիչին փակցված «բալկանների մսագործ» պիտակը լոկ նպատակ է հետապնդել արդարացնել 1999թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Սերբիայում: Փաստ է, որ Միլոշեւիչին ներկայացված ռազմական հանցագործությունների մեղադրանքները, այդ թվում եւ Ցեղասպանության համար պատասխանատվության մեղադրանքը, շաղկապված էին Բոսնիական պատերազմի հետ: 5 տարի շարունակ պաշտպանելով իր եւ Սերբիայի անմեղությունը` Մելոշեւիչը մահացավ բանտում, ի դեպ, բավականին կասկածելի հանգամանքներում: Տարօրինակ պայմաններում նրա ստացած սրտի կաթվածը «պատահականորեն» հանգեցրեց նրան, որ ՀԱԱԳԱ-ի դատարանը մեղադրական վճիռ այդպես էլ չկայացրեց: Բառի իսկական իմաստով այս աշխարհաքաղաքական բացահայտումը, սակայն, չվերածվեց համաշխարհային մամուլի ուշադրության առարկայի: Ըստ ամենայնի, միջազգային ԶԼՄ-ների նման քար լռությունը պայմանավորված է սենսացիոն բացահայտման իրական բնույթով, որով արդեն փաստարկվում է Սերբիայի ռմբակոծության մութ շրջանակը: Շեշտելի է նաեւ ՀԱԱԳԱ-ի դատարանի բացասական դերակատարությունն այս հարցում: Ըստ էության, պետական-քաղաքական գործչին ՀԱԱԳԱ հասցնելը գերազանցապես կապված է քաղաքական իրավիճակից ու նպատակահարմարությունից եւ շատ քիչ աղերսներ ունի մարդկային արդարության վերականգնման հետ: Այս վերջին հանգամանքից զերծ չմնաց նաեւ Հայաստանը: Շատերը կհիշեն, որ 2008թ. Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների մի փաթեթ էր պատրաստել եւ ուղարկել ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարան: Հետաքրքիր էր դատարանից եկած ծանուցումը, ըստ որի` փաթեթը ուսումնասիրման փուլում էր գտնվում եւ դրա վերաբերյալ հավելյալ որոշում պիտի կայացվեր, թեեւ Հայաստանը Հռոմի ստատուսը ցայսօր չի ստորագրել եւ ըստ այդմ` ՀԱԱԳԱ-ի դատարանի վճիռները ՀՀ կառավարությունը պարտավոր չէ կատարել: Մինչեւ օրս Քոչարյանի գործով նորություն չկա: Անհայտ է՝ արդյո՞ք ՀԱԱԳԱ-ի դատարանը այն վարույթ է ընդունելու եւ քննելու: Պարզ է մեկ բան. Քոչարյանի գործին ՀԱԱԳԱ-ում ընթացք կտրվի միայն քաղաքական նպատակահարմարության պարագայում, երբ, ասենք, Քոչարյանը իր գործողություններով հակադրության մեջ մտնի արտաքին ուժային կենտրոնների ծրագրերի ու շահերի հետ: Քանի դեռ Քոչարյանի պասիվությունը կամ էլ նույնիսկ ակտիվությունը չեն սպառնա այլոց շահերին, նրա վերաբերյալ ՀԱԱԳԱ-ում վճիռ չի կայացվի: Ռազմական եւ աշխարհաքաղաքական շահերը հաճախ արհամարհած ունեն համամարդկային արժեքները, ինչպես որ հակառակ տեսանկյունից, իհարկե, հստակ դրսեւորվեց Մելոշեւիչի գործով։

 

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված