Հայերեն


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում

Blog
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։

Գյումրիում մեր հայրենակիցների հետ շահագրգիռ, հետաքրքիր հանդիպումներից և բազմափուլ քննարկումներից հետո ծրագիրն ընդլայնվել և լրացվել է նոր առաջարկներով։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանձնահատկությունն է, որ այն գրվում է տեղերում քննարկումների միջոցով՝ քաղաքացիների, ոլորտի շահառուների հետ։ Նոր առաջարկները կցված են ծրագրին՝ առաջարկների փաթեթի տեսքով՝ դառնալով նրա առանձին բաժինը։

 Կարևորագույն սկզբունքը.

Գյումրու զարգացման բանալին գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը կայացվում է Երևանում։ Մենք իրավունք չունենք Գյումրին մենակ թողնել իր խնդիրների հետ։ Կառավարությունը պիտի թև ու թիկունք լինի Գյումրուն՝ առանցքային կարևորության հարցերը լուծելու համար։

Բոլոր կարևորագույն որոշումները պիտի կայացվեն՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների և բնակիչների առաջարկները։ Գյումրու խնդիրների լուծման բանալին Երևանի գրագետ մոտեցման մեջ է։

Գյումրին իր քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորությամբ առանցքային է մեր երկրի համար, Գյումրու խնդիրները համապետական նշանակության են, ուրեմն նաև դրանց լուծումները պետք է գտնվեն միասնական, համակարգված մոտեցումների միջոցով՝ տեղական իշխանություններին ակտիվորեն աջակցելով։ Գյումրին կարիք ունի մասշտաբային, խոշոր ծրագրերի, որոնց լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է գրագետ համագործակցություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության ու նաև օրենսդիր մարմնի միջև։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մենք առաջարկում ենք զարգացման յոթ յուրահատուկ նախագիծ՝ քաղաքի նշանակությանն ու ներուժին համապատասխան։
Նախագիծ 1. Գյումրին՝ հյուսիսային դարպաս
Գյումրին որպես մեր իրական «Հյուսիսային դարպաս» ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության:

Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանցքային որոշումներն են.

• Բավրա տանող ճանապարհի շինարարության ավարտը,
• սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը,
• Կարս-Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացումը,
• պահեստային, սպասարկման և լոգիստիկ աշխատատեղերի ստեղծումը,
• Գյումրու օդանավակայան-սահման-բիզնես կապը:

Ծրագրի արդյունքը՝ առևտրի, տարանցման, ներդրումների և զբաղվածության աճ:
Նախագիծ 2. Արդյունաբերական մայրաքաղաք
Թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ են տալիս Գյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը։

- «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Գյումրիում պետք է գործարկել Շիրակի Արդյունաբերական Գոտին՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։

- Գյումրին ունի ներուժ՝ դառնալու Հայաստանի ժամանակակից նորաձևության կենտրոնը՝ զարգացնելով ինչպես ազգային տարազների, այնպես էլ ժամանակակից մոդելային հագուստների ձևավորման ինդուստրիան։

- Գյումրին կարող է դառնալ նաև ինժեներական քաղաք, եթե բարձրագույն կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը նպատակաուղղվեն դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտ՝ այն համալրելով տեղական կադրերով։
 
- Անհրաժեշտ է խելամտորեն վերականգնել և վերագործարկել մի շարք համակարգաստեղծ գործարաններ, այդ թվում՝ Գյումրու հայտնի «Քարմշակմեքենա» ձեռնարկությունը՝ այն նորից դարձնելով հանրապետության քարամշակման շղթայի կարևոր մասը։

Նախագիծ 3. Լոգիստիկ կենտրոն
Գյումրին իր տնտեսաաշխարհագրական դիրքով կարող է հավակնել տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը դառնալուն։ Դեպի Վրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։

Քաղաքի շուրջ պետք է գործարկվեն համապատասխան լոգիստիկ կարողություններ՝ պահեստային տնտեսություններ, բեռնող-բեռնաթափող կռունկներ, խոշոր և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիներ և տեխնիկական սպասարկման կայաններ։

Այս ներդրումային նախագիծը կարող է իրականացվել արտահանող-ներմուծող խոշոր ընկերությունների համատեղ կոնսորցիումի ձևավորման միջոցով։

Նախագիծ 4. Փոքր և միջին բիզնեսի քաղաք։

Նախագծի էությունը․ ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։

• պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում
• բոլոր կարևոր բանկերի ներկայություն
• աջակցություն նորարարական բիզնեսին
• ծառայությունների ոլորտի գործունեության խթանում
• արդյունաբերության ոլորտի խրախուսում
• արհեստների պահպանում և զարգացում
• ստեղծագործական ոլորտների խրախուսում
• «Made in Gyumri» ապրանքանիշի կայացում և զարգացում։ Արդյունք՝ աշխատատեղեր, եկամտի աճ, ինքնազբաղվածության զարգացում և միգրացիայի կրճատում:

Նախագիծ 5. Հայաստանի մարզական մայրաքաղաք

Այստեղ պաթոսն արդարացված է․ հպարտություն, կարգապահություն, միջազգային իմիջ։ Նախագծի էությունը սպորտը կրթության, առողջապահության և սոցիալական շարժունակության հիմք դարձնելն է։
Նախագծի հիմքում պետք է լինեն կառավարության որոշումներ՝ հետևյալ կետերի շուրջ․
• Շիրակի մարզում ազգային մարզական կառույցների տեղակայում, կառուցում
• երիտասարդական թիմերի մարզական կենտրոնների ստեղծում
• բոլոր երեխաների համար անվճար մարզադպրոցներ և խմբակներ
• մարզչական համակարգի և ենթակառուցվածքների պետական ֆինանսավորում
• ազգային և միջազգային մրցումների պարբերական անցկացում։

Գյումրին պետք է դարձնել միջազգային խոշոր մրցաշարերի ճանաչված կենտրոն։

Նախագիծ 6. Առողջ քաղաքի մոդել՝ ընդօրինակման համար

Քաղաք առանց թմրանյութերի և այլ վնասակար կախվածությունների, առողջ կենսաշխարհի զարգացած միջավայրով։ Նախագծի էությունը պետական համապարփակ ծրագիրն է՝ ուղղված երեխաների և երիտասարդների պաշտպանությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և անվտանգ քաղաքային միջավայրի ստեղծմանը։

Պետության կողմից իրականացվող միջոցառումներ․

• թմրամիջոցների և այլ կախվածությունների կանխարգելում դպրոցներում (կյանքի հմտություններ, հոգեկան առողջություն),
• դպրոցական հոգեբաններ և սոցիալական աշխատողներ՝ պետության հաշվին,
• երեխաների և դեռահասների անվճար մուտք դեպի սպորտ, ակումբներ և խմբակներ,
• վաղ բժշկական և հոգեբանական օգնություն,
• վերականգնողական և սոցիալական ադապտացիա՝ առանց խարանի,
• կոշտ և համակարգային պայքար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ,
• հանրային տարածքների բարելավում և լուսավորություն,
• բնապահպանական նախագծերի իրականացում
Տեսանելի ժամկետում Գյումրին կդառնա Հայաստանի առաջին քաղաքը՝ առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի կայուն մոդելով, որը կիրառելի է ազգային մակարդակում

Նախագիծ 7. Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք

Գյումրու պատմական ինքնությունը համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ:

Պետական աջակցություն՝ հետևյալ կետերով․
• պատմական թաղամասերի պահպանում և վերականգնում
• փառատոնների և տոնավաճառների կանոնավոր օրացույց
• աջակցություն թատերական և համերգային կյանքին
• արհեստների և ստեղծագործական տարածքների զարգացում
• երիտասարդության ներգրավվածություն մշակութային և քաղաքային նախագծերում։
Արդյունք՝ կենսունակ քաղաք իր ուժեղ ինքնությամբ, մշակութային տուրիզմով և ժամանակակից քաղաքային միջավայրով։

 Գյումրին այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած թափառող շների առատության ու մանկական խաղահրապարակների սակավության խնդրից մինչև զբաղվածության, քաղաքաշինության, տրանսպորտի, բնապահպանության (գետակի մաքրում, կանաչ գոտիների ավելացում, օդի որակ) ոլորտներ։ Սրանք բոլորը կարևորագույն հարցեր են, որոնք համակարգված, մտածված մոտեցում են պահանջում։

Մասնավորապես, թափառող շների խնդիրը քաղաքի բնակիչների համար վերջին տարիներին մեծ լարվածություն է ստեղծում։ Այս խնդրի լուծման համար մենք ունենք մշակված համակարգային ծրագիր, որը Գյումրիում հաջողությամբ իրականացնելուց հետո կարող ենք որպես գործուն մոդել կիրառել նաև հանրապետության մյուս քաղաքներում և համայնքներում։

Մենք պիտի տարանջատենք, թե առկա հարցերից որոնց լուծումը կարող է լիարժեքորեն տրվել բացառապես ՏԻՄ ջանքերով, և որոնք ունեն Երևանի գործուն միջամտության կարիքը։ Մեր առաջարկած խոշոր նախագծերի իրականացումը ոչ միայն կբերի հրատապ հարցերի մի մասի անմիջական լուծմանը տեղում՝ Գյումրիում և շրջակա համայնքներում, այլև դրական և տեսանելի ազդեցություն կունենա ամբողջ հանրապետության կյանքի վրա։

 Գյումրիում քննարկումների արդյունքում ստացված նոր առաջարկներ և լրացումներ
«Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք առաջարկում ենք Գյումրին դարձնել հյուսիսային տնտեսական հանգույց՝ արտադրության, տեխնոլոգիաների և մշակութային տուրիզմի համադրությամբ։

1․ Անօթևանության խնդրի իսպառ լուծում՝ պետական բնակարանաշինական ծրագրով
2․Արտոնություններ կառուցապատողներին՝ սոցիալական քվոտայով
3․ Թափառող ու անտուն կենդանիների խնամքի կենտրոն մոդելային տարբերակով՝ երկրի բոլոր քաղաքների համար
4․Քաղաքի վթարային ֆոնդի խնդրի իսպառ լուծում՝ ապահովել անվտանգ բնակարանային պայմաններ՝ co-financing տարբերակով՝ պետություն - համայնք
5․ Տուրիզմի համակողմանի զարգացում՝ պետական աջակցության ապահովմամբ
6․Ենթակառուցվածքների կառուցում՝ ճանապարհներ, Գյումրու ավտոկայարանի կառուցում
7․Պետական սուբվենցիոն ծրագրերի խրախուսում՝ համայնքային կյանքի որակի լավարկման նպատակով
8․Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում շենք- շինությունների շինթույլտվությունների բյուրոկրատական ձգձգումների վերացում:
 
Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված