Հայերեն


Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար

Աշխարհ

«168 ժամ» / «Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը։ Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը դրան պատրաստ չէին։ Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ։

Ինչպես գիտեք, սկզբից Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի։ Այնպես որ, նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- 168.am-ին ասել Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ո՛չ օրերի, ո՛չ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից, և պետք է զինվել համբերությամբ:

«Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս` վիզայի ազատականացմանը մոտենալու համար երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական շրջանակ, լուրջ պայմանավորվածություններ: Սա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը` արդյոք ժամանակը չէ՞՝ սկսել մտածել օրենսդրական հենքը նախապատրաստելու մասին: Դա կլինի անկեղծ և ազնիվ շահագրգռվածության դրսևորում մեր գործընկերների կողմից: Եթե ցանկանում եք ապացուցել, որ անկեղծորեն հետաքրքրված եք ազատականացման գործում` սկսեք անել այս տնային աշխատանքը»,- ասել էր Պյոտր Սվիտալսկին:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս գործընթացում կարևոր համարվող պարտավորություններն առաջին հերթին՝ վերաբերում են ընտանեկան բռնության կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ. «Գործընթացը սկսվելուց հետո առնվազն 1 տարի կպահանջվի վիզաների ազատականացման համար, սակայն կարող է ավելի երկար տևել, եթե համապատասխան պարտավորությունների կատարումը հետաձգվի։

Այս տարի և՛ ընտանեկան բռնության կանխարգելման, և՛ հակախտրականության օրենսդրության մասին հարցը հետաձգվեց, և հիմնական պատճառը, որ ներկայացվում էր, այն էր, որ հանրությունը դեռ պատրաստ չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միշտ էլ կարող են պատճառներ գտնել այդ հարցը հետաձգելու համար, եթե համարեն, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում բարենպաստ չէ, և որոշ չափով նաև մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում նույնպես կարող է խոչընդոտ լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ նշված 2 օրենսդրական փոփոխությունների հետ կապված՝ հակառակ գործընթացներ են տեղի ունենում Ռուսաստանում։

Ես չեմ բացառում, որ այս հարցի ներդաշնակեցումը Ռուսաստանի հետ կարող է քաղաքական կարևոր նշանակություն ունենալ։ Թեև դա արտահայտված չէ ԵԱՏՄ որևէ պարտավորության մեջ, բայց շատ լավ հասկանում ենք քաղաքական համատեքստը»,- ասել է նա։

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված