Հայերեն


«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական ուժերն ու քաղաքացիները հաղթահարեցին պաշտոնական քարոզարշավի առաջին տասնօրյակը։ Քաղաքական ծրագրերի ներկայացում, հանդիպումներ, քննարկումներ և ջղաձիգ պոռթկումներ իշխանական թևից։ «Վերջին օրերին՝ պաշտոնական քարոզչական մեկնարկից որոշ ժամանակ անց, իշխանությունն անցավ իր համար ավանդական «նախկին-ներկա» տրամաբանությունը սրելուն։ Սա խոսում է թերևս այն մասին, որ մինչ այդ, այսպես ասենք, ձեռք բերված խաղաղության վրա կատարվող քարոզչական խաղադրույքը չէր արդարացնում իրեն։ Կարծում եմ՝ այն պարզ պատճառով, որ հասարակության համար, մեղմ ասած, այն համոզիչ չէր, և երկրորդը՝ ընդդիմությունը բավականին արդյունավետ աշխատել է այդ ուղղությամբ՝ ցույց տալով, որ ներկայացվող, իբրև թե, խաղաղությունն իրականում ամենևին խաղաղություն չէ, խաղաղության և պատերազմի դիլեման ևս կեղծ է, որովհետև ընդդիմությունը չի ներկայացնում մոտեցումներ, որոնք կարող են համարվել արկածախնդիր։ Այս տեսանկյունից առանցքային ցուցիչ է այն, որ Նիկոլ Փաշինյանն անցում կատարեց «նախկին-ներկա»-ն ինտենսիվ խաղարկելու վարքագծի, ինչը վկայում է, որ առնվազն այդ փոքր դրվագում իշխանությունը տանուլ է տվել ընդդիմությանը։ Իհարկե, ամենևին չի նշանակում, որ սա երաշխավորում է ընդդիմության մեծ հաղթանակ ընտրության արդյունքում, բայց այդ փոքր դրվագը վկայում է, որ ընդդիմությունն առայժմ աշխատել է ավելի արդյունավետ հասարակության հետ խոսակցության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Իսկ ինչպիսի՞ն են տպավորությունները ընդդիմության քարոզարշավից։ «Մեծ հաշվով, «նոու հաուներ» չկան քարոզարշավի ընթացքում, բայց, թերևս, դրա կարիքն էլ չկա, որովհետև բուն իմաստով կարիք կա պարզապես հասարակության հետ էական խնդիրների մասին առարկայական խոսակցություն ծավալելու։ Այս անգամ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերը որոշակիորեն փորձում են հենց այդ խոսակցությունը ծավալել, այսինքն՝ չեն սահմանափակում հասարակության հետ երկխոսությունը, խոսակցությունը, աշխատանքը պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վատը լինելով, փորձում են ներկայացնել խնդիրներն ավելի առարկայական, բացատրել իրավիճակը և նաև առարկայական խոսել լուծումների մասին, այսինքն՝ չդնել հարցը լավի և վատի տիրույթում, այլ խոսել այն քաղաքականության հետևանքների մասին, որը վարվում է այսօր, և այդ քաղաքականությունից դուրս գալու և իրավիճակը փոխելու լուծումներին անդրադառնալ։ Սա նկատելիորեն արդյունավետություն է ապահովում ընտրության գործընթացում ընդդիմության համար և նաև տեսնում ենք բավականին սուր ռեակցիաներ է բերում իշխանության դաշտում»,նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին ներկայացնում է իր կատարած աշխատանքը՝ առողջության ապահովագրության համակարգ, դպրոցների և մանկապարտեզների կառուցում, թոշակների բարձրացում, ընթացքում էլ տարբեր առաջարկներ է անում, օրինակ՝ եթե զրկվել եք վարորդական իրավունքից, կարող եք մեկ տարի անց այն վերականգնել՝ առանց քննության, ուղղակի պետական տուրք վճարելով։ Նմանատիպ խոստումները կամ էլ արված աշխատանքի արձանագրումը կարո՞ղ են օգնել գործող իշխանություններին հանրության վստահության քվեն ստանալու հարցում։ «Մարդկանց որոշակի մասի վրա դա կարող է ազդել, որովհետև մարդկանց որոշակի մաս նաև առ այսօր սպառում է «նախկին- ներկա» ավանդական տրամաբանությունը. պաշտոնավարման ութերորդ տարում դրա օգտագործումը, Նիկոլ Փաշինյանի կողմից դրան դիմելու հանգամանքը այլ բան չէ, քան պարզապես ծաղր էլեկտորատի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ, ցավոք, կան մարդիկ, կան շրջանակներ, որոնք շարունակում են սպառել այդ թեման։ Այս տեսանկյունից թոշակները կամ նույն վկայականների պատմությունը, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան, բայց չեմ կարծում, թե այդ ազդեցությունը լինի վճռորոշ։ Իշխանության վարքագիծը, այդ թվում՝ հոգեբանական, հուշում է այն մասին, որ իրականում խնդիրները և մարտահրավերները բավականին լուրջ են։ Սա ամենևին չի ենթադրում, որ երաշխավորված է իշխանության պարտությունը և ընդդիմության հաղթանակը, բայց այն, որ իրավիճակն աննախադեպ է իր անկանխատեսելիության իմաստով, նկատի ունեմ ընտրության արդյունքի տեսանկյունից, անկասկած է։ Վերջին ութ տարվա համար ունենք ամենաանկանխատեսելի ընտրական պրոցեսը, երբ հաղթանակը որևէ կերպ չի ուրվագծվում հատկապես հօգուտ իշխող ուժի։ Սա վկայում է, որ այդ առանձին սոցիալական դրվագները, որոնք արվում են, այն է՝ թոշակների բարձրացում, առողջության ապահովագրության համակարգի ներդրում և այլն, չեն կարող փոխարինել այն ամենին, ինչը զգում է հասարակությունը լայն իմաստով իր մաշկի վրա, իսկ զգում է և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա վտանգավոր միտումներից և ակնհայտ պատկերից, որ Ադրբեջանն է դարձել Հայաստանի քաղաքական վարքագծի թելադրողը, և՛ զգում է կյանքում սոցիալական պարամետրերով։ Ի վերջո, թոշակառուն հիմար չէ և տեսնում է, որ իր թոշակն ավելացավ 10000 դրամով, միևնույն ժամանակ սոցիալական բեռը ևս ավելանում է, գները բարձրանում են։ Հետո մարդիկ տեսնում են, որ աղքատությունն այս ութ տարվա ընթացքում նվազել է ընդամենը մեկ-երկու տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստան շատ մեծ ծավալի փող է հոսել, և շատ մարդիկ, առավել ևս նոր իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, էապես բարելավել են իրենց սոցիալական կարգավիճակը և պայմանները։ Մարդիկ փոքր Հայաստանում այս ամենը շատ լավ տեսնում են և հասկանում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ Քաղաքական մեկնաբանը կարևոր դիտարկում է անում սրա վերաբերյալ։ «Մասնակցությունը նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է անի ցանկացած քաղաքացի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար, իսկապես, շատ բախտորոշ շրջափուլ է։ Բայց կարծում եմ, որ ինքնին միայն մասնակցությունը բավարար չէ, որովհետև շատ կարևոր է, թե այդ մասնակցությունն ինչպես է բաշխվելու ձայների իմաստով։ Վերջին հաշվով տեսնում ենք, որ կա նվազագույնը տասնյակից ավելի ուժերի շրջանակ, որոնք ակնհայտորեն չունեն խորհրդարան անցնելու տեսանելի հնարավորություն։ Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով։ Եթե ընդդիմադիր դաշտում դիտարկենք, ապա անցնելու հնարավորություն ունի առավելագույնը չորս-հինգ կուսակցություն, և դրանցից երաշխավորված կամ մեծ հավանականությամբ անցողիկ ուժերը հազիվ երեքն են։ Իսկ մյուս դաշտում իշխանությունն է, որը, բնականաբար, հաղթահարելու է իր անցողիկ շեմը, այստեղ որևէ կասկած չկա։ Ունենք տասնյակից ավելի ուժեր, որոնք ակնհայտորեն կատարելու են ձայն փոշիացնողի դեր՝ կամա թե ակամա, անկախ նրանից, թե ինչ են ուզում անկեղծությամբ, որովհետև ընտրական պրոցեսը ռացիոնալ պրոցես է, ցանկությունների կամ բաժակաճառերի պրոցես չէ, դա համակարգերի պայքար է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ քաղաքացիները, մասնակցելուց բացի, եթե ուզում են իրավիճակի փոփոխություն, իրենց ձայնը տան այն ուժերին, որոնց մասնակցությունը այդ փոփոխությունն իրականացնելու իրատեսական հնարավորություն է պարունակում։ Եթե մասնակցում ես և ձայն տալիս վերացական, թեկուզ ամենագեղեցիկ, ամենաարդիական հռետորաբանությամբ աչքի ընկնող որևէ ուժի, որը, սակայն, չունի այդ հնարավորությունն ազդել իրավիճակի փոփոխության վրա, սա նշանակում է առնվազն այս ընտրական ցիկլում նպաստել ձայնի փոշիացմանը, և, հետևաբար, մասնակցությունն ինքնին դառնում է ապարդյուն։ Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է արձանագրել հետևյալը. այս տրամաբանությամբ մասնակցությունը կարող է վերածվել ապարդյուն մասնակցության, եթե ձայները գնում են անիրատեսական ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ՝ չմասնակցելը դարձյալ նշանակում է նպաստել փոփոխություն չլինելուն, այսինքն՝ իշխանության պահպանմանը։ Եթե մարդը համարում է, որ չի մասնակցում ընտրությանը, քանի որ դեմ է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմության հիմնական հավակնորդներին, ապա այս պարագայում նշանակում է, որ նա, կամա թե ակամա, կողմ է ոչինչ չփոխելուն։ Եթե չես գնում ընտրության, նշանակում է՝ պասիվ քվեարկում ես հօգուտ իշխանության պահպանման, իսկ սա նշանակում է ստանձնել անմիջական պատասխանատվություն ոչ միայն այն ամենի համար, ինչ կատարվելու է ընտրությունից հետո, այն քաղաքականության համար, որ կատարվելու է ընտրությունից հետո, այլ նաև այսօր այդպիսի դիրքորոշմամբ նշանակում է պատասխանատվություն ստանձնել նախկինում կատարվածի համար։ Եվ այս դիրքորոշմամբ պետք է քաղաքացիներն իսկապես կողմնորոշվեն, այսինքն՝ փոխել իրավիճակը, թե ոչ, որովհետև հիմա լավի և վատի ընտրություն չէ, նույնիսկ չարյաց փոքրագույնի ընտրություն չէ, հիմա Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, որն, անշուշտ, չի երաշխավորում որևէ կախարդական փայտիկ, որևէ փրկիչ, որևէ դրախտային իրավիճակ։ Այսօր իրավիճակ փոխելը տալիս է Հայաստանին հնարավորություն շատ հարցերում դառնալ սուբյեկտ և սկսել ավելի համակարգային և խորքային փոփոխություններ։ Հակառակի պարագայում՝ Հայաստանում մինչև հիմա տեղի ունեցածը շարունակվելու է առավել խորացող ճահճային տրամաբանությամբ, թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգերի մասով»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան
Ամենադիտված