Հայերեն


ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ

Blog
Բարգավաճ Հայաստան կուսակցություն-ը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։
Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը։

Հայաստանի մշակութային քաղաքականության շուրջ մեր պատկերացումները փորձենք հնարավորին չափ սեղմ ներկայացնել.

Ընդհանուր դրույթներ

• Մշակութային քաղաքականությունը պիտի լինի միաժամանակ և´ պրագմատիկ, և´ մեծ երազանքներից սնվող։ Մշակույթի դաշտը, ստեղծական միջավայրը չեն կարող ընտրություն կատարել այս երկուսի միջև, դրանք պիտի լինեն համաժամանակյա և փոխպայմանավորող։

• Մշակութային քաղաքականության արդյունավետությունը տուժում է այսօրվա մոդելի՝ ԿԳՄՍՆ ձեռքերում միակամ կենտրոնացված կառավարման պատճառով։ Մշակույթի, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների ուղղաձիգ կառավարման մոդելը բնորոշ է տոտալիտար երկրներին։

Հայաստանի պես փոքր և ինքնատիպ մշակույթով ու մարդկային ռեսուրսով երկրում նման մոդելը.

- բերում է լճացման,

- փլուզում է ստեղծագործական միավորների ինքնավարությունը, ինքնուրույնությունը և հետևաբար՝ ինքնատիպությունը,

- կաշկանդում է նախաձեռնողականությունը,

- վանում է ազատ ստեղծագործողին՝ ստիպելով անվերջ մտնել պաշտոնյաների կաբինետներ, և ազատ ստեղծագործության փոխարեն նրան ստիպում է հյուսել արվեստագետի համար անցանկալի կոնյունկտուրա՝ դրանից բխող ոչ արվեստային, հակամշակութային հետևանքներով։

• Մշակույթի, արվեստի ոլորտի ուղղաձիգ կառավարումից անհրաժեշտ է անցնել ինքնավարությունը և անհատական պատասխանատվությունը խթանող մոդելների զարգացման՝ պետությունից անկախ, բայց պետության հովանավորությամբ գործող մասնագիտացված առանձին միավորների ստեղծմամբ՝ մշակույթի գործակալություններ, հիմնադրամներ (ըստ արվեստի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի)։

• Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

1. Մշակութային ժառանգություն. պահպանում և ծաղկեցում

Մշակութային քաղաքականություն իրականացնողները պիտի առավելագույն պատասխանատվությամբ մոտենան այս ոլորտին՝ գիտակցելով, որ իրենք ընդամենը պատմական մի կարճ ժամանակահատվածում պահապաններն են մինչև մեր օրերը հասած մշակութային հարստության։
Այս գիտակցումը կօգնի.

- Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից

- Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։
Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք. այս մոտեցումը պիտի փորձենք տարածել՝ սկսած մանկապարտեզից։ Մշակութային նյութական և ոչ նյութական հարստության պահպանումը, խնամքը պիտի լինեն սովորական առօրյա գիտելիքի, անելիքի մաս՝ Հայաստանում և աշխարհում։ Սրա համար ամենակարևոր պայմանն այդ հարստությունը ճանաչելն է, ինչի համար պիտի ստեղծվեն բազմազան ուսումնական, ժամանցային նախագծեր՝ ճարտարապետության, կերպարվեստի, գրականության, երաժշտության և մյուս բոլոր ոլորտների առանցքային դեմքերի և ստեղծագործությունների։
Հայ եկեղեցին՝ մշակութային ժառանգության պահպանման ատենապետ. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։

Մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցել ավելի լավ վիճակում, քան ստացել ենք. սա պիտի լինի պետության և քաղաքացու կարևորագույն անելիքներից։ Ծաղկեցնել ստացածը՝ վերաբերվելով առավելագույն զգուշությամբ և պատասխանատվությամբ, բայց նաև՝ ստեղծագործական մոտեցմամբ՝ ներգրավելով հետաքրքիր և ժամանակակից գաղափարներ, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, գրավելով ավելի ու ավելի մեծ և ակտիվ հանրային հետաքրքրություն։

Աշխարհով մեկ հայկական մշակութային հարստության փնտրտուք՝ գործընկերային և հովանավորական ցանցի ստեղծման օգնությամբ. Աշխարհով մեկ սփռված հայկական ժառանգության գործերի հայտնաբերում, խնամք, հնարավորության դեպքում՝ վերադարձ Հայաստան, անհնարինության դեպքում՝ տեղերում խնամակալ խորհուրդների ստեղծում կամ անհատների ներգրավում, համագործակցություն հայ համայնքների, բարերարների, եկեղեցու կառույցների, գիտական-թանգարանային հաստատությունների հետ և այլն։

Հայկական մշակույթը՝ համաշխարհային մշակույթի բնական մաս. ամբողջ ինքնատիպությամբ հանդերձ՝ կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը չմեկուսացնել համաշխարհայինից, հակառակը, այն մշտապես դիտարկել և հանրահռչակել որպես բոլոր ժամանակներում ակտիվ և կենսունակ մի տարր։ Այս առումով կարևոր է համագործակցությունը աշխարհի ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ, համատեղ նախագծերի իրականացումը։

Արցախի մշակութային ժառանգությունը՝ շարունակական ուշադրության կենտրոնում. Արցախյան մշակութային և հոգևոր կոթողների պահպանման և հնարավոր խնամքի կազմակերպման ուղիների որոնումը պետք է լինի շարունակական։ Միջազգային կազմակերպությունների, մշակույթի դեսպանների խմբերի, քրիստոնյա ուխտագնացների միջազգային խմբերի, քրիստոնեական միջազգային կառույցների և այլոց ներգրավմամբ պետք է հասնել այն բանին, որպեսզի հնարավոր դառնան այցելությունները՝ առնվազն իրավիճակի արձանագրման և վերահսկման նպատակով։

Միևնույն ժամանակ, Հայաստանում պետք է մեծագույն ուշադրություն դարձնել արցախյան ոչ մշակութային ժառանգության պահպանմանը՝ բարբառի, երգերի, բանահյուսության, պարերի և մյուս բոլոր բաղադրիչների։ Սրա վերաբերյալ պատրաստվում է առանձին ծավալուն ծրագիր։

Հայկական սփյուռքի հետ կապերը, Հայկական Աշխարհի միասնությունը պետք է լինեն աշխարհասփյուռ հայկական մշակութային հարստության համակողմանի պահպանության և արդյունավետ հոգածության կարևորագույն երաշխիք։

2. Ժամանակակից արվեստ, ստեղծարար արդյունաբերություններ

Ժամանակակից արվեստը նախ ստեղծագործող անհատն է։ Հայաստանի տարածքում ստեղծագործող և մեր այսօրվա մշակութային շերտն իր ինքնատիպ ստեղծագործությամբ հարստացնող յուրաքանչյուր անհատ Հայաստանի հարստությունն է։ Անհատական և խմբային ստեղծագործության խրախուսումը պետք է կարևորվի ոչ միայն զուտ մշակութային արտադրանքի ստեղծման, այլև հենց ստեղծագործական ընթացքի առումով։ Ստեղծագործող անհատների և խմբերի կարիքները, նրանց խրախուսման եղանակները պիտի լինեն պետական և համայնքային մշակութային պատասխանատու օղակների մշտական և դինամիկ ուշադրության կենտրոնում։

- Պետություն-ստեղծագործող հարաբերությունները պիտի լինեն հորիզոնական։ Արվեստագետը չպետք է լինի պետությունից ինչ-որ բան խնդրողի դերում։ Պետությունն ինքը պիտի ստեղծի մեխանիզմներ՝ արվեստագետի ստեղծագործական կյանքը խրախուսելու նպատակով։

- Պետական միջոցներով ֆինանսավորվող մշակութային հաստատությունների աշխատողները չպետք է դիտվեն որպես ստանդարտ պետծառայողներ։ Մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ պիտի վայելեն բավարար ազատություն՝ ստեղծագործական արժեքավոր և ժամանակի շունչն արտահայտող գործեր ստեղծելու համար։ Գրաքննությունը և ինքնագրաքննության մղող մթնոլորտը պետք է անընդունելի համարվեն պետական հոգածության տակ գործող մշակութային հիմնարկներում։

- Արվեստի բնագավառների տարբերություններն արտահայտվում են նաև նրանց կարիքների տարբերությամբ։ Դժվար է բոլոր ոլորտների ստեղծագործական միավորների համար ապահովել ստեղծագործական ռեսուրսների հասանելիություն, եթե չկան նրանց կարիքների շուրջ իրական պատկերացումներ։ Այսօրվա գերկենտրոնացած նախարարության պայմաններում շատ փոքր դաշտ է մնում ազատ արվեստագետի և պետության իրական համագործակցության համար։

- Անհրաժեշտ է ժամանակակից արվեստին պետության հատկացրած միջոցները բաշխել նպատակային՝ ըստ ոլորտների։ Լավագույն եղանակը մշակութային անկախ գործակալությունները կամ հիմնադրամներն են, որոնք մասնագիտական խորհուրդների միջոցով կհարաբերվեն իրենց ոլորտների հետ՝ տնօրինելով պետության հատկացրած միջոցներն ըստ ոլորտի կարիքների։ Սա թույլ կտա միջոցները և ծրագրերը հասցնել ավելի մեծ քանակի ստեղծագործողների, կընդգրկի բազմազան քաղաքական հայացքների ստեղծագործողների և խմբերի, կստեղծի գործընկերային, հորիզոնական հարաբերություններ։

- Ստեղծագործական արհմիությունների խրախուսումը պետք է դառնա պետական մշակութային քաղաքականության նպատակներից մեկը։
 
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված