Հայերեն


Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միջազգային դիվանագիտական խոհանոցում սկսել են եփվել «արդարության» այնպիսի կերակուրներ, որոնց տհաճ հոտը զգում է յուրաքանչյուր սթափ հայ մարդ։ Եվրոպական պատվիրակների հանկարծակի ակտիվությունը և Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում «աջակցելու» խոստումները սկսել են հնչել հենց այն ժամանակ, երբ գործող իշխանության վարկանիշը փրկության կարիք ունի։

Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ մարդկային ճակատագրերն ու մեր հայրենակիցների վերադարձի հույսը դառնում են ընտրական մանրադրամ։ Եվրոպական կառույցների այս բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ փաթեթավորված «մարդասիրական» շղարշով, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ լեգիտիմացնելու այն ապազգային կուրսը, որն այսօր իրականացվում է մեր երկրում։ Երբ գերիների հարցը շոշափվում է ոչ թե իրավական պարտադրանքի, այլ նախընտրական PR–ակցիաներ համատեքստում, դա վիրավորանք է թե՛ նահատակների հիշատակին, թե՛ անարդարության զոհ դարձած քաղբանտարկյալների ու ռազմագերիների և թե՛ ապրողներիս արժանապատվությանը։

Սուրբ Ներսես Լամբրոնացին մեզ սովորեցնում է. «Այնտեղ, որտեղ շահն է թելադրում բառերը, ճշմարտությունը դառնում է որբ»։ Այսօր մենք տեսնում ենք հենց այդ «որբացած» ճշմարտությունը։ Մեզ փորձում են համոզել, թե արտաքին աջակցությունը ժողովրդավարության համար է, մինչդեռ իրականում այն ուղղված է Եկեղեցին թիրախավորող և ազգային ինքնությունը խարխլող վարչախմբի վերարտադրությանը։ Ինչպե՞ս կարող է եվրոպացի պաշտոնյան խոսել գերիների իրավունքներից, երբ նույն պահին լռությամբ օրինականացնում է հոգևորականի դեմ իրականացվող հալածանքը հենց Հայաստանի ներսում։ Որքան էլ արտաքին ուժերը փորձեն դիվանագիտական ու ֆինանսական «ներարկումներով» կենդանության նշաններ հաղորդել մի վարչախմբի, որը վաղուց կորցրել է սեփական ժողովրդի զգալի հատվածի վստահությունը, միևնույնն է՝ պատմության ընթացքը հնարավոր չէ արգելակել։ Ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությունը Հայաստանում դատապարտված է ձախողման, քանի որ այն բախվում է մեր ազգային ինքնության հազարամյա ժայռին։ Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քվեարկության, այլ հոգևոր մաքրագործման սկիզբ, որտեղ կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու՝ հանուն ճշմարիտ արժեքների։ Իշխանությունները կարող են տիրապետել վարչական լծակներին, կարող են վայելել ներսի ու դրսի լուռ համաձայնությունը, բայց նրանք անզոր են այն ուժի դեմ, որը բխում է հավատքից և հայրենասիրությունից։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է և միևնույն ժամանակ հույս տալիս. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չտնկեց, պիտի արմատախիլ արվի» (Մատթ. 15։13)։ Այն ամենը, ինչ այս տարիներին փորձել են պատվաստել հայ մարդու հոգուն՝ ուրացումը, անտարբերությունը և սրբապղծությունը, հենց այդ «չտնկված» տունկերն են, որոնք անխուսափելիորեն արմատախիլ են արվելու։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դիմակայել է կայսրությունների, որոնք այսօր միայն պատմության դասագրքերում են։ Այսօրվա ժամանակավոր իշխանավորները պետք է հիշեն՝ հնարավոր չէ հաղթել մի կառույցի, որի հիմնադիրը Քրիստոսն է, և հնարավոր չէ ծնկի բերել մի ազգի, որի զարթոնքը սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հունիսի 7-ին հայ մարդը քվեարկելու է ոչ թե հանուն «խոստացված» պատրանքների, այլ հանուն իր արժանապատվության, իր Եկեղեցու և իր հարատևության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ» Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԵկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ
Ամենադիտված