Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ
ԱշխարհԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Լիբանանի օդային տարածք և հարձակվել Զելայա բնակավայրի վրա, ինչի հետևանքով սպանվել է չորս խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թշնամական ավիացիան օրվա առաջին կեսին հարվածներ է հասցրել Արևմտյան Բեկաա շրջանում գտնվող Զելայա քաղաքին: Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու կին, ևս հինգը ստացել են վիրավորումներ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ազգային NNA գործակալության տվյալների՝ հարձակման ժամանակ ավերվել է քաղաքապետ Քասեմ Ահմեդի տունը. նրա հետ միասին զոհվել են ընտանիքի երեք անդամներ։
Ավելի վաղ Լիբանանի հարավի և Արևմտյան Բեկաայի 12 բնակավայրերի բնակիչները, այդ թվում՝ Զելայայի, իսրայելական զինվորականներից ստացել էին հրահանգ՝ շտապ տարհանվելու սպասվող ավիահարվածների պատճառով։