Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
ԱշխարհՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, և տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքային պայմանները։
Հազարավոր բանվորներ Մայիսի 1-ին դուրս են եկել Թուրքիայի փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ցածր վարձատրության և ծանր աշխատանքային պայմանների դեմ: Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարներին զսպելու համար, հաղորդում է T24 հեռուստաալիքը:
Ակցիաներն անցնում են արհմիութենական ակտիվիստների ձերբակալությունների և բանվորական ելույթների նկատմամբ իշխանությունների մոտեցման ընդհանուր խստացման ֆոնին: Տարեսկզբից իրենց իրավունքների համար աշխատավորների պայքարն ուղեկցվում է ոստիկանական միջամտություններով, բերման ենթարկելով, աշխատանքից ազատումներով և տևական դատական գործընթացներով: