Հայերեն


Հետախուզվողին բաց թողնելը ծանր կնստի Հայաստանի վրա

Քաղաքականություն

Հայաստանին կարող են մեղադրել միջազգային քրեական հանցագործություն պարտակելու մեջ

Aravot.am-ը գրում է․
Իրավապաշտպանները վստահեցնում են, որ չէր կարելի ԱՄՆ-ի հայցով Երեւանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին թույլ տալ լքել Հայաստանը: «Առավոտի» հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը վրդովվեց, թե որեւէ դեպքում չէր կարելի թույլ տալ հետախուզվող անձին լքել Հայաստանի Հանրապետությունը. «Պարտադիր չէր կալանքի տակ վերցնեին, թող վերցնեին ստորագրություն հանրապետությունը չլքելու վերաբերյալ, հետո արդեն ԱՄՆ-ից ստանային բոլոր փաստաթղթերը, մեղադրանքները, եւ ՀՀ դատարանը որոշեր այդ մարդու ճակատագիրը: Բայց դա չարվեց, այլ ընդհակառակը՝ նրան հնարավորություն տրվեց փախչելու»: Դանիել Իոննիսյանը հարց է բարձրացնում` արդյոք դա պատահակա՞ն էր, ու նաեւ նկատում, որ` ոչ: Ըստ նրա` կայացվածը քաղաքական որոշում էր. «Այս մարդը, ըստ երեւույթին, մի շարք հանցագործությունների մեջ մեղավոր էր եւ կարող էր խնդիրներ ունենալ, եթե չփախչեր Ռուսաստան»: Դառնալով նման իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացու նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքին` Դանիել Իոննիսյանը նշեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացուն բռնում են Ռուսաստանում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա նկատմամբ վերաբերմունքը. խալաթ կհագցնեն, կհանեն ամբողջ աշխարհով մեկ խայտառակ կանեն»: Դանիել Իոննիսյանի տպավորությամբ` սա խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները համաչափ չեն, դրանք ավելի շատ վասալային են: Մեր զրուցակիցը չի բացառում, որ հնարավոր է՝ այս քայլը ԱՄՆ-ը հաշվի առնի եւ հերթական անգամ քրեադատավարական բարեփոխումների համար ՀՀ-ին գումար հատկացնելու հարցում համապատասխան որոշումներ կայացնեն ու հաշվի առնեն, որ ՀՀ-ն մի երկիր է, որը հնարավորություն է տալիս զենքի ապօրինի առեւտրի եւ փողերի լվացման մեջ մեղադրվող անձին հանգիստ փախչել: Դանիել Իոննիսյանի եզրահանգումը մեկն է. «Եթե ՀՀ-ից կարողանում է փախչել լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող անձը, ուրեմն Հայաստանում իրական իրավապահ համակարգ գոյություն չունի»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ` այս քայլից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ կառավարությունը ստիպված են լինելու շատ տհաճ հարցերի պատասխանել, ինչպես նաեւ առաջիկայում սպասենք ԱՄՆ-ի կոշտ արձագանքին: Նա հիշեցրեց, թե ինչպես էին ՀՀ իշխանությունները վերաբերվում ՀՀ քաղաքացի Սարգիս Պետրոսյանի հետ, երբ հետախուզման մասին որոշման հիման վրա ոչ թե կիրառեցին խափանման միջոց կալանք, այլ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նրան 25 օր պահեցին Նուբարաշենում: Կամ այս տարվա հունվարին Բահրենի քաղաքացու հետ ինչպես անմարդկային կերպով վերաբերվեցին: Մինչդեռ նման վերաբերմունք չկիրառվեց ՌԴ քաղաքացու նկատմամբ, ավելին՝ նրան թույլ տվեցին փախչել. «ՀՀ իշխանությունը վստահ է, չէ՞, եղել, որ միջազգային հետախուզման հայտարարման մեջ գտնվող անձին են ազատ թողնում, որ հեռանա, եւ զուտ այն բանի համար, որ նա ՌԴ քաղաքացի է»: Պարոն Սաքունցն արդեն կանխատեսում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ կառավարությունը շատ տհաճ հարցերի են պատասխանելու. «Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են նման վերաբերմունք ցույց տվել ՌԴ քաղաքացուն, այլ ոչ թե իրավական: Խայտառակությունն այն է, որ եթե մինչ այդ ՀՀ իրավապահ մարմինները որոշում էին կայացնում ՀՀ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա հիմա արդեն նաեւ՝ ՌԴ իշխանությունների»: Արթուր Սաքունցը չի էլ պատկերացնում, թե ոնց են արդարանալու կամ հիմնավորելու այս քայլը: Սակայն շատ լավ պատկերացնում է, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այս վարքագիծը Հայաստանի վրա. «Ապօրինի որոշումներ կայացրած, իրավական որոշումներ չկատարած անձանց նկատմամբ պատժամիջոցներ, որոշակի ծրագրերի ֆինանսական աջակցության հետ կապված բարդություններ եւ նաեւ՝ քաղաքական լուրջ հետեւանքներ»:

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված