Հայերեն


«Մենք դադարել ենք միմյանց լսել»․ վարչապետի խորհրդականը խոսել է խորը առճակատման մասին

Բաց մի թողեք

Վերջին ժամանակներս տարբեր փորձագէտներ եւ հասարակական գործիչներ սկսել են աւելի յաճախ քննարկել արժէքների հիմնահարցը Հայաստանում: Ես կարծում եմ, որ այդ քննարկումները չափազանց կարեւոր են, քանզի հէնց արժէքներն են ընկած իւրաքանչիւր ազգի եւ պետութեան զարգացման հիմքում: Սկսած այն պահից, երբ ինձ հնարաւորութիւն ընձեռուեց ծառայել իմ ազգի շահերին՝ որպէս վարչապետ Կարէն Կարապետեանի խորհրդական, ես փորձել եմ հասկանալ եւ վերլուծել մեր քաղաքացիների կեանքը կանխորոշող արժէքային կողմնորոշումները: Իհարկէ, Հայաստանում ապրում են տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայեացքներով եւ պատկերացումներով: Սակայն մեծամասնութիւնը, ըստ իս, համախմբուած է՝ իրեն պետութեանն ու իշխանութիւններին հակադրելու հիմքով: Ես չեմ ժխտի, որ մեր երկրում առկայ են տնտեսական եւ քաղաքական բնոյթի խնդիրներ: Անիմաստ կը լինէր նաեւ անտեսել այն փաստը, որ սխալներ նոյնպէս արւում են: Բայց միթէ՞ աշխարհում ինչ-որ վայրում հնարաւոր է գտնել իդէալական քաղաքականութիւն եւ քաղաքական գործիչներ: Հիմնուելով իմ փորձի վրայ՝ պէտք է նշեմ, որ մարդիկ տարբեր երկրներում, այդ թւում՝ ամենազարգացած, միշտ դժգոհ են իրենց իշխանութիւններից: Հայաստանում նոյնպէս ընթանում է կոշտ եւ ուղղակի հակադրութիւն, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Երբ խօսում ենք բացառապէս քաղաքականութեան մասին եւ մեր արժէքային մատրիցան (կաղապարը-Խմբ.) կառուցում ենք այդ հիմքով, դադարում ենք նկատել հիմնարար խնդիրները: Ես չեմ յաւակնում ապացուցել իմ դատողութիւնների ճշմարտացիութիւնը, այլ ցանկանում եմ ներկայացնել այդ հարցերի շուրջ իմ պատկերացումները եւ ձեւակերպել որոշ առաջարկութիւններ: Առաջին խնդիրը մեր հոգեւոր ճգնաժամն է: Մենք դադարել ենք միմեանց հաւատալ, դադարել ենք միմեանց լսել, եւ ամենագլխաւորը՝ դադարել ենք միմեանց հասկանալ եւ ընդունել: Կարո՞ղ է արդեօք հասարակութիւնը զարգանալ այդպիսի անտագոնիզմի (հակադրութեան-Խմբ.) պայմաններում: Ես համոզուած եմ, որ ոչ: Մարդկանց միջեւ վստահութիւնը այն արժէքային հիմքն է, որը թոյլ է տալիս ազգերին եւ պետութիւններին առաջ ընթանալ, զարգանալ տնտեսապէս եւ քաղաքականապէս: Մենք կասկածանքով ենք վերաբերում ոչ միայն նրան, ինչ պետութիւնն է անում, այլ նաեւ այն ամէնին, ինչը մեզ շրջապատում է մեր առօրեայ կեանքում: Լաւ, ենթադրենք՝ քաղաքական գործիչներն ունեն հասարակութեանը խաբելու նպատակ: Բայց այդ պարագայում ինչպէ՞ս բացատրել այն, թէ ինչո՞ւ ենք մենք նոյն կերպ վարւում միմեանց նկատմամբ ամէն օր, ամէն ժամ: Ո՞վ է պատասխանատուութիւն կրում դրա համար: Մեզանից իւրաքանչիւրը: Սակայն մենք չենք ցանկանում դա ընդունել: Երկրորդ խնդիրը հոգեբանական է (ես այն անուանում եմ «ճգնաժամ գլուխներում»): Մեզանում ինձ համար անհասկանալի ինչ-որ հակուածութիւն կայ դէպի օտարը, եւ հակակրանք այն ամէնի նկատմամբ, ինչը մերն է: Շատերը երազում են լքել Հայաստանը, որպէսզի աւելի լաւ կեանք գտնեն դրսում: Բայց իրականում նրանց մեծ մասը նոր երկրներում ցածր աշխատավարձով որպէս մատուցող կամ բանուոր է աշխատում՝ փորձելով ծայրը ծայրին հասցնել: Բայց ինչո՞ւ մենք չենք ուզում նոյն աշխատանքը կատարել մեր հայրենիքում: Մի՞թէ իսպանական կամ ֆրանսիական սրճարանում մատուցող աշխատելն աւելի պատուաբեր է, քան հայկական սրճարանում աշխատելը: Մենք նոյն վարքագիծն ենք դրսեւորում նաեւ միւս հարցերում՝ մենք կարող ենք ենթարկուել ամերիկեան կամ գերմանական ղեկավարութեանը եւ օրերով աշխատել նրա համար, ինչը չէինք անի, եթէ մեր ղեկավարները հայեր լինէին: Այս թեման շատ բարդ է, փիլիսոփայական: Եւ շատ ժամանակ ու աշխատանք կը պահանջուի այդ հոգեբանական խնդիրները բացայայտելու եւ դրանց դէմ հակաթոյն գտնելու համար: Ցաւօք, դեռեւս չի յաջողւում այդ թոյնը դուրս հանել մեր օրգանիզմից, եւ այն դանդաղ սպանում է մեզ եւ մեր ապագան: Երրորդ խնդիրը օտարածին տարրերի ազդեցութիւնն է: Ինձ համար՝ որպէս հայ պահպանողականի, առաջնայինը ազգային շահերն են, որոնք հիմնուած են մեր պատմա-մշակութային ժառանգութեան վրայ: Որո՞նք են այդ շահերը: Նախ եւ առաջ՝ անհրաժեշտ է պահպանել, ամրապնդել եւ քարոզել հայկական ընտանիքի պաշտամունքը: Որպէս հայ պահպանողական՝ ես հանդէս եմ գալիս այն բոլոր շարժումների եւ նախաձեռնութիւնների դէմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ընտանիքի ինստիտուտին: Յատկապէս անհանգստացնում է այն փաստը, որ հայկական մշակոյթից հեռու գտնուող մարդիկ փորձում են կործանարար գաղափարներ տարածել մեր հասարակութեան մէջ:

ՄՀԵՐ ՏԷՐՏԷՐԵԱՆ
ՀՀ Վարչապետի խորհրդական

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված