Հայերեն


Թող Քոչարյանը վերջապես գա

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը կրկին ակտիվացրել է նրա հակառակորդներին և կողմնակիցների։ Նրան ընդդիմացողները հիշեցնում են Քոչարյանի կառավարման տասը տարիների արատները, կողմնակիցները՝ այդ տասը տարիներն իրենց հարմար լույսի ներքով համեմատում են այսօրվա հետ։ Սակայն այս ամենից վեր կանգնելով, ի վերջո, որևէ վատ բան չկա, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն:

Հակառակը, հասարակությունը նույնիսկ կարող է շահել դրանից: Շահել` իհարկե ոչ այն իմաստով, որ ասենք` ներքաղաքական առկա բևեռներին կավելանա ևս մեկը, և դա կօգնի էլ ավելի մրցակցային մթնոլորտի ձևավորմանն ու դրա շնորհիվ նաև քաղաքական համակարգի արդյունավետության բարձրացմանը: Խնդիրը դա չէ: Այդ համակարգի ներկայիս որակի պայմաններում նույնիսկ տասը բևեռն էլ իրավիճակ չեն փոխի:
Խնդիրն այս դեպքում այն է, որ վերադառնալով քաղաքականություն, հրապարակավ անելով այդ բանը, Ռոբերտ Քոչարյանը կկանգնի հասարակության առաջ և մեղմ ասած` ստիպված կլինի պատասխան տալ իր նախագահության տարիներին տեղի ունեցած ամեն ինչի համար: Հասարակությունը կստանա նրան ուղղակի և կոնկրետ հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ստիպված կլինի մեկ առ մեկ պատասխանել իր նախագահության տարիների անցուդարձի մասին՝ սկսած Քի Ուեսթից, հոկտեմբերի 27-ից, ապրիլի 12-ից մինչև մարտի 1, տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը դարձավ պատճառ, որ նա պատասխանի իր նախագահության տարիների մասին հարցերին: Այլ խնդիր է, որ այդ պատասխանները ոչ բոլորին են բավարարում, այլ խնդիր է, որ եթե չեն բավարարում, ապա հասարակությունը պետք է հետամուտ լինի էլ ավելի խիստ, հետևողական և կոնկրետ հարցապնդումների, որոնցից խուսափելն ինքնին արդեն պատասխան կլինի: Բայց փաստը այն է, որ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ անդրադառնալ թեմաների, որոնց մասին տարիներ շարունակ լռություն էր պահպանել: Նույն կերպ այժմ թող անի Ռոբերտ Քոչարյանը, ու այդ իմաստով նրա քաղաքականություն վերադառնալը, թերևս, կարող է ունենալ հասարակական էֆեկտ` այն իմաստով, որ Քոչարյանը ստիպված կլինի անդրադառնալ իր համար անցանկալի հարցերի:

Իհարկե, հնարավոր է նաև, որ Հայաստանի հասարակությունը նրան տալու հարց պարզապես չունի, և այդ իմաստով Քոչարյանի նախագահության շրջանի մասով ամեն ինչ պարզ է: Բայց, այդուհանդերձ այդ շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ նշանակալի իրադարձություններ, որոնց վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալը երբեք էլ ավելորդ չէ: Այնպես որ, երկրորդ նախագահն ինքն էլ թերևս գիտե, որ հարցեր միշտ էլ կգտնվեն: Ու ըստ երևույթին հենց դա է նաև պատճառը, որ նա խուսափում է հրապարակային քաղաքականությունից` իմանալով, որ ոչ բոլոր հարցերին կարող է գտնել համարժեք պատասխաններ:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված