Ռուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում
ԱշխարհՊետդումայի պատգամավոր եւ հատուկ ռազմական գործողության խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիեւի խոսքով՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հաջորդ գերիների փոխանակումը նախատեսված է ապրիլի 24-ին։ Նա այս մասին ասել է РБК պարբերականին։
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, երկու կողմերը իրականացրել են «175-ը 175-ով» փոխանակում։ Այդ ժամանակ, ըստ ռուսական տվյալների, Ռուսաստան է վերադարձվել 175 զինծառայող, Ուկրաինա է տեղափոխվել 175 ուկրաինացի ռազմագերի։
Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները միջնորդի դեր է խաղացել նախորդ փոխանակումների կազմակերպման գործում։