Հայերեն


«Եթե մեր աջակցությունը ցանկալի չէ, չենք կարող ստիպել ոչ մի բան ձեր կամքին հակառակ»․ Եվրամիության ապտակը Հայաստանի իշխանությանը

Քաղաքականություն

1in.am / Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ տեսնում է քաղաքացիների դրական արձագանքը Հայաստանում անցկացվող ԵՄ գործողություններին: Հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ցանկանում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել հայ քաղաքացիներին, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, շնորհակալ եմ աջակցության համար: Մենք իսկապես հասկանում ենք, որ շատ մարդիկ կան Հայաստանում, ովքեր հավատում են, որ ԵՄ-ն լավ գործ է անում: Կարող եմ ասել, որ երբեմն բավականին հուզիչ ուղերձներ ենք ստանում քաղաքացիներից, ովքեր առհասարակ մեզ դիմում էին աջակցություն խնդրելու համար, իսկ այժմ նրանք են աջակցություն դրսեւորում: Սա իմ եւ իմ թիմի համար մեծ խթան է: Վստահեցնում եմ՝ պատրաստ ենք առավելագույն ջանքերը գործադրել Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք մեր գործողություններից ավելի շատ օգուտ ստանան»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկմանը, որտեղ դեսպանը խոսել էր ընտրակաշառքների բաժանման, ընտրական այլ խախտումների մասին, եւ որից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ սա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չէ իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին:

«Այստեղ չեմ եկել մասնակցելու հանրային քննարկման, դա իմ դերը չէ, բայց, իհարկե, դրական է, երբ արտաքին դիտորդը ներգրավված է կարեւոր հարցերի վերաբերյալ քննարկումներում: Մենք պետք է դրական տրամադրված լինենք հանրային քննարկումներին եւ բանավեճերին, որոնք ծավալվում են կարեւոր հարցերի շուրջ, սակայն կարեւոր է հետեւել որոշակի տարրական կանոնների. նախքան ինչ-որ բան արտահայտելը, իմացեք՝ ինչ է ասվել, կրկին նայեք տեսանյութը, լսեք ձայնագրությունը, մտածեք, հարգեք ձեր խոսակցին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ հայ պաշտոնյաների հետ շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունի:
Ինչ վերաբերում է ընտրություններին, դեսպանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Եվրամիությունը մեծապես աջակցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ տրամադրելով ավելի քան յոթ մլն եվրո, որի միջոցով է նաեւ հնարավոր եղել կազմակերպել ընտրական ողջ գործընթացը: Նա ընդգծեց, որ դա եղել է Հայաստանի կամքով, ոչ հակառակ դրան:

«Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը ընտրական գործընթացում շատ ավելին էր, քան պարզապես ֆինանսավորումը, տեխնիկական օժանդակությունը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ կամ այլ կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք Հայաստանի սուվերենությունը: Եթե մեր աջակցությունը ցանկալի չէ, չենք կարող ստիպել ոչ մի բան ձեր կամքին հակառակ»,-եզրափակեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

 

***

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հունիսի 20-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է իր վերջին աղմկոտ հայտարարությանը, ավելի շուտ՝ բավականին առօրեական, աշխատանքային հայտարարությանը, որը Հայաստանի իշխանությունը վերածեց աղմուկի: Սվիտալսկին մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ընտրական գործընթացում առաջ քայլով հանդերձ՝ այն, իհարկե, ունի կատարելագործման կարիք: Սվիտալսկին մասնավորապես խոսել էր ԿԸՀ արժանահավատության մասին: Նա խորհուրդ էր տվել ԿԸՀ կազմ ներգրավել նաև քաղհասարակության ներկայացուցիչների:

Այդ խորհուրդը Հայաստանի իշխանությունը ընդունեց սվիններով: Ընդամենը մի քանի րոպե անց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ դա ներքին գործերին միջամտելու անթույլատրելի քայլ է: Նույնը կրկնեցին նաև ՀՀԿ խոսնակն ու մի քանի այլ ՀՀԿ-ականներ:

Եվ ահա այսօր Պյոտր Սվիտալսկին իր վերաբերմունքն է հայտնել ստեղծված վիճակին, որը կարելի է համարել պարզապես իշխանությանը հասցված ապտակ: Սվիտալսկին հայտարարել է, որ ինքը երբեք իշխանության հետ չի շփվում և իշխանությանը որևէ ազդակ չի հայտնում հրապարակային հայտարարություններով, քանի որ կան այդ ամենն անելու առավել անմիջական շփման խողովակներ, և ինքը բախտ ունի օգտվել այդ խողովակներից, անկեղծ խոսել Հայաստանի իշխանության հետ անմիջականորեն:

Ինչ է դա նշանակում, այսպես ասած, դիվանագիտականից թարգմանած տարբերակում: Առաջին հայացքից Սվիտալսկին հաճոյախոսում է իշխանությանը, որ կա անմիջական շփման հնարավորություն: Իրականում, սակայն, Եվրամիության դեսպանն ըստ էության իշխանությանն ասում է, որ հրապարակավ բանավեճի մեջ չի մտնի և չի պատասխանի, այլ «կխոսի հետո»: «Կխոսենք այլ տեղում, այլ կերպ»՝ ըստ էության ասում է ԵՄ դեսպանը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերել ապրիլի 2-ի ընտրական գործընթացի կազմակերպմանը, և շեշտել, որ դա արվել է Հայաստանի իշխանության խնդրանքով: Մենք որևէ դեպքում ոչինչ չենք պարտադրում, և եթե այժմ մեր օգնության կարիքը չկա, ապա մենք, իհարկե, որևէ բան չենք պարտադրի՝ հայտարարել է դեսպանը:

Կրկին, փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից: Ստացվում է հերթական ապտակը Հայաստանի իշխանությանը, ընդ որում՝ թե՛ բարոյական՝ ակնարկ այն մասին, որ ֆինանսական աջակցության դեպքում իշխանությունն ինքն է խնդրում միջամտություն, թե՛ քաղաքական՝ այն իմաստով, որ դեսպանն իշխանությանը ակնարկում է՝ «դեռ կխնդրեք Եվրամիության օժանդակություն»: Եվ այստեղ, իհարկե, խոսքը միայն ընտրական գործընթացի օժանդակության մասին չէ, այլ քաղաքական, ավելի լայն խնդիրների և մարտահրավերների ներառում ենթադրող:

Իշխանությանն ուղղված երրորդ ապտակը հնչել է՝ մատնացույց անելով արդեն Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքը: Դեսպանը հայտարարել է, որ հայերը շատ լայն մտածող են և լավ են պատկերացնում, որ ինքնիշխանության սպառնալիքները բոլորովին այլ տեղ են, քան Եվրամիության հետ գործընկերությունը: Թե որտեղ է ինքնիշխանության սպառնալիքը՝ թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիության դեսպանները Հայաստանում խոսել են բազմաթիվ անգամ՝ ասելով, որ Հայաստանում կոռուպցիայի բարձր աստիճանը սպառնում է արդեն Հայաստանի ազգային անվտանգությանն ու մեծացնում երկրի կառավարման գործում արտաքին միջամտության վտանգը:

Այլ կերպ ասած՝ Հայաստանին ակնարկվում է ռուսական գերազդեցությունը Հայաստանի պետական քաղաքականության մշակման և իրացման հարցում: Մի բան, որի անունը, սակայն, Հայաստանի իշխանությունը ոչ թե դնում է «ներքին գործերին միջամտություն», այլ «ռազմավարական դաշնակցություն»:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված